btw ես ստարտափի իդեա ունեմ՝ չգիտեմ ինչպես ինտերնետում վաճառվող շորերի 3d սարքող ծրագիր, որով կարաս մարդու մարմնի վրա հավանածդ շորերը դնես, տեսնես սազում ա թե չէ։
Ես արդեն ինչքան ժամանակ ա ֆոտոշոպով եմ տենց անում, մոտավոր կտրում եմ կամ ներկում եմ իմ ուզած շորի գույնով տեսնեմ ինչքան ա սազում, զի անճաշակ եմ ու տենց գլխում չեմ կարողանում շոր ընտրեմ, իսկ ֆիզիկապես խանութ գնալուց զզվում եմ

Ինտերնետ չունեի, պարապ ժամանակ postcardներ եմ սարքել Ստեփանակերտից ու մեր տնից

6րդ դասարանցիներիս անգլ-ի թեստ եմ տվել, լացում եմ։

Ռեբուս: միասին հասկանանք թե ինչ է գրել բժիշկը որպես մամայի դիագնոզ

Նոր բացահայտում:
Ստեփանակերտ տեղ ամեն երեկոյան պարի շենքի դիմաց ֆիլմեր են ցուցադրում

էս բանաստեղծությունն էլ ինձ համար ընկերուհիս ա գրել, երբ կյանքում առաջին անգամ լուրջ սիրահարվել էր Թումոյիս որքշոփ լիձեռին և երկար տարապում էի, քանզի ա - ինքը ամուսնացած էր, բ - ինքը տաս տարով մեծ էր, գ - ինքը նույնիսկ հայաստան չէր ապրում։ Բայց էդ մարդու հետ մինչև հիմա շատ մոտիկ ընկերներ ենք և ինքը ինձ համար մարդկային իդեալ ա։ Ես ինչ կամ իր պատճառով եմ դառել։

առաջին կուրսի առաջին կիսամյակ ու փիլիսոփայության գիժ դասախոս, որի դասին մի անգամ աչքերս մի քանի րոպեով փակել եմ ու դրա համար կիսամյակս Aի փոխարեն A- էր դրել։ Մանկական տրավմա ա մնացել ինձ մոտ, ինչ խոսք

Գառելից հետո ես իհարկե Սամվել Թադեվոսյանի վրա ուժեղ քռաշ ունեի, բայց մեզ մոտ ոչինչ չստացվեց, կակ մինիմում որովհետև մենք մինչև հիմա ծանոթ չենք

Որ քույրիկիս հետ Պիծեռ էինք գնացել, էնտեղ փողոցում մի աղջիկ ենք տեսել, ոնց որ գրքից, իսկական արքայադստեր նման հագնված, սիրուն կախարդական շորիկով, գլխարկով, ձեռնոցներով, ու հետը իր նման մի տղամարդ, ոնց որ արքայազն, բայց իրեն գժված կենդանու նման էր պահում, գոռում էր վրան, աղբամաններին էր ոտքով խփում, էդ աղջիկն էլ լացում էր։ Մենք որ մոտեցանք աղջկանից հարցնել, իրեն օգնություն է պետք թե չէ, մեկ էլ մեր վրա հարձակվեց էդ աննորմալը, թողեցինք գնացինք

երբեք 2019ի ես չէր մտածի որ քսանմեկ թվին ես գինի համարյա չեմ խմում, տասնմեկին պառկում եմ քնելու և ծխախոտի ծխով լցված տեղեր չեմ մտնում

հին vkս եմ մտել, էջս եմ նայում, ինչ խոսք, մինչև հիմա ամեն գրածս բանը սրտովս է

Մանկական երազանքներս փոքր եղբորս համար եմ հիմա իրականացնում: Էս քանի օրը գնում են ընկերներով treasure huntի

Նոր մաման ասում ա՝ ուզում եմ կոմպոտ եփեմ: Ասում եմ՝ բայց մրգերը երեկ վերջացել են, պիտի գնամ առնեմ:
Մաման՝ իջնում ա մեր հայաթ ու 5 րոպեից վերադառնում ա մի աման հատապտուղներով:
-2,5 տեսողության խնդիրը էն ա, որ ծառերի ու թփերի վրա տերեւից բացի բան չես տեսնում

Բայց Էլինան, Էլինան, որը նույնիսկ հարկ չհամարեց ինձ ֆրենդ ռիքուեստ ուղարկի, Էլինան ինձանից փեյփր ա ուզում: Իմ մոտիկ ընկերը չի, նույնիսկ կուրսեցիս չի, երբեք 2 բառ չենք գոնե փոխանակել, որ սիմպածիա կպնի։ Ինքը ինձնից ուզում ա փեյփր եւ ես, հավանաբար գերհոգնածությունից, պայթում եմ Էլինայի վրա: ախր լուրջ, իրոք, ինչքան անհույս ա էս աղջիկը, որ նագլոսծ ունի լրիվ լրիվ անծանոթ մարդուց ինչ-որ բան խնդրի: Ու ես Էլինային պատասխանեցի, ծեր բիչի նման, ու գոհ եմ ինձանից, այո

Բացել շղթան

Հենց մի փոքր բան ա լինում, կոտրվում եմ, որոշում եմ ոչինչ չանել, սկսում եմ լացել եւ ինձանից жертва եմ սարքում:
Ուրախ եմ, որ իմ կյանքում կան մարդիկ, որոնք ճիշտ պահի ինձ օգնում են։
Վիգենի հետ Գալստյան միայն մի դաս եմ ունեցել, որին համարյա չեմ նստել, բայց էսօր նրան գրեցի, խնդրեցի նայի սցենարս, ու ինքը լիքը թերություններ ցույց տվեց: Բայց նոր էնքան աջակցեց հոգեպես, որ վաղը նույն ամբիցիաներով կշարունակեմ աշխատել: Շնորհակալ եմ, որ աշխարհը ինձ այսպիսի մարդկանց հետ է կապում:

Ցուցադրել հները
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։