լրիվ ռեդիթյան մի բան ունեմ պատմելու։ Ընկերուհուս բոյֆրենդը լեհ ա, եկել էր հայաստան,մենակով հիչհայքինգ էր անում։ Տավուշյան լեռներում երևանցի տղայի հետ ծանոթացավ, ով սարերի մեջ տուն ուներ։ Մի ամիս էդտեղ էին մնում, էդ հայ տղայի ընկերուհին էլ էր հետո եկել, միասին լավ օրեր են անցկացրել։ Լեհը հետո եկավ երևան, պատմեց մեզ էդ տղայի մասին, ֆոտոներ ցույց տվեց, ու պարզվեց, որ ինքը մի ՇԱԱԱՏ հայտնի, էնքան հայտնի, որ ես էլ իրեն գիտեմ, դերասանուհու ամուսին ա։ բայց էդ վերջը չի

Հետևել

Ընկերուհիս դե շատ զարմացավ, ասաց՝ այսինքն դու մի ամիս ****ի հե՞տ էիր ապրում։ լեհը շփոթված նայեց, ասաց չէ, էդ տղան ասաց, որ ամուսնացած չի, հետի աղջիկը իր գերֆլռենդն ա՝ անունն էլ ասենք Մելինե։
Ու այդտեղ պարզ դարձավ, որ հայկական կինոաշխարհի հազվագյուտ լավ դերասանուհիներից մեկի ամուսինը իրեն դավաճանում էր։ Ու դրա մասին միամիտ իմացավ մեր լեհ ընկերը, հետո մենք, ու ինձ թվում ա շատ ժամանակ հետո նաև էդ դերասանուհին, որովհետև նրանք բաժանվեցին։

· · Web · 0 · 0 · 0
Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։