Հետևել

չգիտեմ ինչու միացրեցի հեղափոխության ժամանակի էն երգը՝ ես մենակ չեմ, մենակ չեմ մենակ չեմ, քայլում եմ, քայլում եմ, քայլում, ու ամբողջ մարմնովս ուրիշ տեսակ սարսուռ անցավ։ Հիշեցի էդ օրերը, կիլոմետրերով քայլելը, երջանկության արցունքները Սերժի հրաժարականի օրը։ Լիքը զգացմունքներ ունեմ կապված հեղափոխության հետ, ու մի ձև կոտրված ու օգտագործված եմ ինձ զգում։ մի բան էր, որին ամբողջ սրտով հավատում էի, ու որի պատճառով հիմա հայաստանի կեսը չկա

· · Web · 1 · 0 · 1

@https://xn--69aa8bzb.xn--y9a3aq/users/toogoodofapoet չեմ կարծում որ դրա պատճառով էր։

ընտրութիւնը պատերազմով կամ առանց պատերազմի տալն էր։ սերժը մնալու էր, ինչպէս խոստովանեց, առանց պատերազմ էր տալու, լղիմը տար ռուսներին։ նիկոլը պատրաստ չէր զիջել, ստացաւ պատերազմ, որի տակից մենք բոլորս դուրս չկանք, եւ դուրս չենք գալիս, զի պատրաստ չէինք։

բայց մենք բոլորս պատրաստ չէինք առանց պատերազմ տալու ամէնը եւ լղիմը թողնելու ռուս խաղաղապահներին։

հայաստանի պատմութիւնն ա առհասարակ տէնց, բարդ ա հասկանալ, որ կամ պիտի ձեռքդ ինքդ պոկես, կամ գալու են ոտքերդ պոկեն։

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։