Հետևել

մի հարց։ իմ լափթոփի գուգլում որ բան եմ search անում, կողքից նոր tab ա բացում m.nearbyme.io անունով ու նույն որոնումներով։ Ինտերնետում կարդացի, որ վիրուսի նման բան ա, էքստենշնների մեջ գտա yHomeFlow տարօրինակ բանը, որը ամեն աստծո օր ջնջում եմ, բայց որ անջատում միացնում եմ լափթոփը ինքը էլի հայտնվում ա։ Հիմա հարց, ինչ-որ մեկը ինձ կարո՞ղ է ասել, ոնց կարամ էդ բանից ազատվել։

· · Web · 1 · 1 · 0

@https://xn--69aa8bzb.xn--y9a3aq/users/toogoodofapoet ես գիտեմ ռադիկալ ձեւեր, որ չեմ առաջարկի։ յուսամ ինչ֊որ մէկը որ փորձ ունի ուինդոուսի հետ՝ օգտակար կը լինի։

: ( ես դեմ չեմ ռաիկալ քայլերին, եթե դրանից ոչ մի ուրիշ արարած չի պոստրադած անի

@https://xn--69aa8bzb.xn--y9a3aq/users/toogoodofapoet օկ, քանի որ մարդիկ չեն արձագանքում, փորձեմ ես ոչ շատ ռադիկալ քայլ ասել։

փորձենք քո ֆայրֆոքսի պրոֆայլ պանակը վերանուանել։ երեւի թէ այդ «վիրուսը» պրոֆայլ պանակի մէջ ա նստած։

հետեւաբար, եթէ ջնջենք, կամ տեղափոխենք էդ պանակը, ուր ֆայրֆոքսը յիշում ա իր էջանիշերը, պատմութիւնը, եւ այլն, ինքը ոնց որ նոր կը լինի։ յուսանք։

ինչպէ՞ս գտնել ֆայրֆոքսի պրոֆիլի պանակը՝ https://www.howtogeek.com/255587/how-to-find-your-firefox-profile-folder-on-windows-mac-and-linux/

ասում ա, ուինդոուսում՝ Windows 7, 8.1, and 10: C:\Users<username>\AppData\Roaming\Mozilla\Firefox\Profiles\xxxxxxxx.default

Ես կասէի առհասարակ էդ Mozilla պանակը վերանուանիր։ մի այլ նաուն տուր իրան։

AppData֊ն չգիտեմ, կարող ա թաքնուած լինի, ու պէտք ա տեսնելու համար «թաքնուած ֆայլերը ցոյց տալ» մի տեղ նշել։

ու ստարտ արա ֆայրֆոքսը։ եթէ էդ անտէրը չի յայտնւում կրկին ու կրկին, ապա կարելի ա մտածել ոնց քո հին էջանշերը հետ բերել։

@🇦🇲 կողմնակի անցանց մ․ @https://xn--69aa8bzb.xn--y9a3aq/users/toogoodofapoet իհարկէ, սկզբից փակիր ֆայրֆոքսը, յետոյ երեւի մի րոպէ սպասիր, որ ֆայրֆոքսի պրոցեսները հաստատ դուրս եկած լինեն, նոր վերանուանիր պանակը, ու նոր դրանից յետոյ ստարտ արա։

@inky ես մտածեցի՝ քո ռադիկալ առաջարկը լինուքս տեղակայելն էր լինելու :)

@toogoodofapoet

@inky
մերսի շատ։ կյանքում առաջին անգամ եմ տենց ֆոլդրներ պեղել նոութի մեջ։ Նոր արեցի սաղ, հեսա տեսնեմ ինչ կլինի

@https://xn--69aa8bzb.xn--y9a3aq/users/toogoodofapoet այո ասա ինչ եղաւ։

եթէ ստացուի պէտք ա մտածել ոնց ենք վերադարձնում էջանիշերդ։ եթէ ամբողջ պանակը անուանափոխես որ ֆայրֆոքսը չգտնի ու նորը սարքի իր համար։

@inky նոր էդ թեբը էլի բացվեց, ջղայնացա, գուգլի ասած ձեւերը էլի փորձեցի, բայց պարզվեց սաղ գրած ա էն դեպքերի համար, որ էդ նիարբայ.io-ն հենց բրաուզերի պոիսկովիկ ա դառնում, իսկ ինձ մոտ ինքը զուտ բացվում ա որպես թաբ կողքից, ու նոուտիս մեջ իրա անունով, ոչ էլ իր ուրիշ ինտերնետից գտնված անուններով ոչինչ չկա որ ջնջեմ

@https://xn--69aa8bzb.xn--y9a3aq/users/toogoodofapoet լսի, եթէ դու իմ ասած պանակը գտնես, ու չջնջես, բայց տեղափոխես այլ տեղ, վերանուանես, ֆայրֆոքսը պիտի զրօյական բացուի։

իր մէջ ոչ մի այլ տաբ չպիտի բացուի։

արե՞լ ես էդ։

բայց դա պէտք ա անել երբ ֆֆ֊ն հաստատ չի աշխատում։ երբ այն փակել ես, ու սպասել ես, որ հաստատ աւարտուեն պրոցեսները։

@inky իմը քրոմ ա, ես քո կցած հոդվածից նույնը քրոմի համար եմ արել, վերանվանել եմ default պանակը,(հույս ունեմ հենց էդ պիտի վերանվանեի), հետո քրոմի իմ մշտական յուզեռի էջը թարմացել ա, դարձել ա հայերեն, նորից սաղ լոգին եմ արել բան, էդքանը։

@https://xn--69aa8bzb.xn--y9a3aq/users/toogoodofapoet ու ստացուե՞ց։

թէ՞ էլի բերում ա տաբը։ ապա երեւի էն պանակը չես գտել ինչ պէտք ա։

կամ քրոմն այլ բան էլ ունի, ինչը ես չգիտեմ։

ասա ինչ եղաւ, չհասկացայ։

@inky բերում ա։ ու չեմ հասկանում ինչ եմ արել, նոր իմ անվանափոխած պանակը չեմ կարողացել գտնել, ուրիշ բան եմ անվանափոխել, ու վոբշեմ ինձ թվում ա էն առաջին անգամ ճիշտ էի արել, հիմա զուտ չեմ կարողանում էդ առաջին անգամ փոխածս գտնեմ

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։