Haven't seen one educated foreigner who thinks that Karabakh is Azerbaijan

առաջին անգամ գնացի նորմալ, հաճելի բժշկի մոտ, էնքան լավն էր, որ ուզում էի հալվել։ Չգիտեի, որ այդպիսի բժիշկներ կան։

զզվում եմ մեկ մեկ իմ գործից, որովհետև գործելու էներգիան շատ ա, բայց հենց բան ես ուզում անել, որը մի քիչ գոնե կառավարության հետ ա կախված, սաղ տապալվում ա

էս մի ամսվա պատմություն ա իհարկե, բայց հիշել եմ, որովհետև չեն կարողանում կազմակերպել տաս երեխայի համար տրանսպորտ՝ շաբաթը մեկ թումո գան գնան

Բացել շղթան

հայկական կառավարական ապառատը էնքան վատ ա աշխատում, որ մի օր առաջ զանգում ես նախարարին, ինքը քեզ վաղը յոթին 2 ավտոբուս, 1 ոստիկանություն ա խոսք տալիս, հաջորդ առավոտ 2 ավտոբուսը մոռանում ա ուղարկի ու ասում ա՝ կներես, մարդ եմ, մոռացա, հետ գալուց էլ ոստիկանության մեքենան ա մոռանում ուղարկի

էս պատմությունը առաջին անգամ եմ պատմում որևէ տեղ, որովհետև մեր լեհը շատ տակտով տղա էր, մեզնից խոսք վերցրեց, որ ոչ ոքի չպատմենք։ Մենք էլ չպատմեցինք։ Ու թե էդ աղջիկը որտեղից իմացավ, էդ չգիտեմ։ Էդ տան նկարը ես տեսել եմ, ինքը լռիվությամբ սարերի մեջ կորած, միայնակ տուն ա։ Այնքան կորած ա, որ նկարում զորով ա երևում, ու դե էլ չասեմ, որ մարդաբնակ տեղեր չկան կողքը։
տենց բաներ

Բացել շղթան

Ընկերուհիս դե շատ զարմացավ, ասաց՝ այսինքն դու մի ամիս ****ի հե՞տ էիր ապրում։ լեհը շփոթված նայեց, ասաց չէ, էդ տղան ասաց, որ ամուսնացած չի, հետի աղջիկը իր գերֆլռենդն ա՝ անունն էլ ասենք Մելինե։
Ու այդտեղ պարզ դարձավ, որ հայկական կինոաշխարհի հազվագյուտ լավ դերասանուհիներից մեկի ամուսինը իրեն դավաճանում էր։ Ու դրա մասին միամիտ իմացավ մեր լեհ ընկերը, հետո մենք, ու ինձ թվում ա շատ ժամանակ հետո նաև էդ դերասանուհին, որովհետև նրանք բաժանվեցին։

Բացել շղթան

լրիվ ռեդիթյան մի բան ունեմ պատմելու։ Ընկերուհուս բոյֆրենդը լեհ ա, եկել էր հայաստան,մենակով հիչհայքինգ էր անում։ Տավուշյան լեռներում երևանցի տղայի հետ ծանոթացավ, ով սարերի մեջ տուն ուներ։ Մի ամիս էդտեղ էին մնում, էդ հայ տղայի ընկերուհին էլ էր հետո եկել, միասին լավ օրեր են անցկացրել։ Լեհը հետո եկավ երևան, պատմեց մեզ էդ տղայի մասին, ֆոտոներ ցույց տվեց, ու պարզվեց, որ ինքը մի ՇԱԱԱՏ հայտնի, էնքան հայտնի, որ ես էլ իրեն գիտեմ, դերասանուհու ամուսին ա։ բայց էդ վերջը չի

Իրականության մեջ հետո Աննան ու Շուշանը եկան, և մենք անց ենք կացրել լիբանանում մեր ամենասիրուն օրերը տեղացիների հետ, ում Հայաստանը այնքան ենք գովազդել, որ երկու շաբաթից հիմա էլ իրենք են գալու Հայաստան

Բացել շղթան

սովետական պլասծինկա եմ լսում հայկական երաժշտությամբ, մարդը երգում ա Արցախի մասին երգ՝ եղբայր դարձան Հայաստան ու Ադրբեջան կրկներգով։ ԱՍԵՆՔ ԷՍ ԻՆՉ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՅԻ ՄԵՔԵՆԱ ԿԱՐ ԷԴ ԵՐԿՐՈՒՄ

Այնպիսի տպավորություն ա, որ Հայաստանը Ռուսաստանի համար խաղադաշտ էր՝ զենքեր փորձելու ու միջազգային ռեակցիան ստուգելու համար, որ հետո հարձակվեր Ուկրաինայի վրա

Խի՞ իմ ընկերներից ոչ մեկ չի ուզում գա ինձ հետ Լիբանան

Եկել եմ կյանքի էն հասունության, որ չեմ ամաչում մարդկանց ասել, որ Ֆեդուկ կամ ինստասամկա եմ լսում

Չեմ հիշում ով էր փոստել լիմոնով պաստսյի ռեցեպտը էստեղ, բայց շատ մերսի, էսօր ժամանակ չունեի վոոբշե, հիշեցի ու պատրաստեցի, շատ համով էր♥️

ինչ-որ անկապ եմ օրերս ապրում

չգիտեմ ինչու միացրեցի հեղափոխության ժամանակի էն երգը՝ ես մենակ չեմ, մենակ չեմ մենակ չեմ, քայլում եմ, քայլում եմ, քայլում, ու ամբողջ մարմնովս ուրիշ տեսակ սարսուռ անցավ։ Հիշեցի էդ օրերը, կիլոմետրերով քայլելը, երջանկության արցունքները Սերժի հրաժարականի օրը։ Լիքը զգացմունքներ ունեմ կապված հեղափոխության հետ, ու մի ձև կոտրված ու օգտագործված եմ ինձ զգում։ մի բան էր, որին ամբողջ սրտով հավատում էի, ու որի պատճառով հիմա հայաստանի կեսը չկա

մի հարց։ իմ լափթոփի գուգլում որ բան եմ search անում, կողքից նոր tab ա բացում m.nearbyme.io անունով ու նույն որոնումներով։ Ինտերնետում կարդացի, որ վիրուսի նման բան ա, էքստենշնների մեջ գտա yHomeFlow տարօրինակ բանը, որը ամեն աստծո օր ջնջում եմ, բայց որ անջատում միացնում եմ լափթոփը ինքը էլի հայտնվում ա։ Հիմա հարց, ինչ-որ մեկը ինձ կարո՞ղ է ասել, ոնց կարամ էդ բանից ազատվել։

Էսօր օպերա մի էնքաաան սիրուն ու շատ բոյով եվրոպացի տղա եմ տեսել ով սենց հիացած շենքերը նայելով գնում էր😭😭😭 էնքան շուտ եմ անցել չեմ էլ հասցրել վայելեմ տեսարանս:
Եթե հանկարծ վաղը տեսնեմ անպայման կծանոթանամ😭 կարոտել եմ ուրիշ երկրներից մարդկանց հետ շփվելը

ուզում եմ որ մեծանամ էն կռուտոյ ծյոծաներից դառնամ որ չորս երեխայա բերել բայց մեկ ա նիհար ա, սիրուն, թեթև, երեխեքին տանում ա դպրոց, գնում ընկերուհու հետ ինչ-որ ֆենսի կաֆեյում կապուչինո խմում, հետո գնում ջիմ, հետո գալիս տուն իրա բիզնեսի հարցերը լուծում, համով բաներ պատրաստում, ընտանիքով ընթրում, հետո երեխեքի հետ խաղում, դաս անում ու վոբշեմ տենց էլի

Նոր տարի ա, ուզում եմ գրել, թե ինչ հավես բաներ եմ արել էս տարի, ու գլխիս մեջ մթություն ա: Արժեքավոր գործ չկա, բացի աշխատանքիցս։
Տխրում եմ:

Ցուցադրել հները
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։