իսկ դուք ձեր նօթերը որտե՞ղ էք գրում։
իմ ծածկագրուած ֆայլը, որի մէջ գրում եմ, արդէն բաւականին մեծացել ա։ նոյնիսկ վերծանելը զգալի վայրկեաններ ա տեւում։ յետոյ մի քանի վայրկեան էլ սքրոլ եմ անում, որ վերջին հասնեմ։
միգուցէ վերջի հարցում կարող էի հակառակ դասաւորութեամբ գրել, բայց այ ծածկագրման հարցում միեւնոյն ա գնալով դժուարանում ա։
միգուցէ բաժանեմ ըստ տարիների եւ արխիւաւորեմ։ հա տէնց էլ կանեմ։ շնորհա՜կ։
#դաշնակցութիւն-ը երիտթուրքերի հետ մօտիկութիւն էր անում, երբ սկսուեցին ադանայի ջարդերը։ յետոյ էլ ցեղասպանութիւնը։
առաջին համաշխարհայինից յետոյ արեւմտեան հայաստանի զգալի մասը ետ նուէր ստացան բայց դա էլ չկարողացան պահել։ ալեքսանդրապոլի կապիտուլացիոն պայմանագիրը ստորագրեցին։ երկրի մնացած մասի իշխանութիւնը յանձնեցին ռուսներին ու թռան։
անկախութիւնից յետոյ էլ ետ եկան հհ ու միացան հհկ, բհկ, օեկ-ին։
այսինքն կորցրել ու ձախողել են հնարաւոր ամէն բան իսկ էսօր...
ռուս չինովնիկի երգը՝
https://youtu.be/GXz0iG82jOo
ա՜խ եթե հաւէս ունենայ, մաստոդոնի բոտ կը գրէի, որ էս սխալների մասին տեղեկացնի՝
ի դէպ նկատել եմ, որ երբ ինչ որ բան գրում եմ այստեղ կամ նոթատետրումս, սկսում եմ վատ յիշել։ երեւի ենթագիտակցութիւնս հանգիս ա, որ ինչ որ տեղ գրուած կայ։
էն օրը նոթերս եմ կարդում, մտածում եմ աստուա՜տ, ոնց էի մոռացել, որ էս բոլոր օրերը ապրել եմ։
@emptyfear դէ կամ էլ ճիշտ ա գալիս, եթե մտածենք որ rss-ը կայքի բոլոր թարմացումների մասին ա ։Դ
ուղղակի անկապ ա, երբ մի տառ ես փոխում rss-ի հոսքում աւելանում ա որպէս նորութիւն։
միգուցէ ուրիշ յղումով պէտք ա հետեւել, որ միայն նոր յօդուածները գան, չգիտեմ։
@emptyfear «օվկիանոս»-ի rss-ը լաւ չի աշխատում։ էջի ինֆորմացիան ստեղից ա գալիս՝
http://www.օվկիանոս.հայ/doku.php?id=%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2&rev=1609425619&do=diff
ես հետեւում եմ էս հասցէով՝
http://www.օվկիանոս.հայ/feed.php
սոցիալական ցանցերը թերմոսի էֆեկտ ունեն իմ կեանքում…