Show newer

@norayr @inky@ծմակուտ.հայ

«Rose Island»-ը իտալերէն լեզուով ու անգլերէն ենթագրերով նայեցի, շատ լաւն էր։ շնորհակալութի՜ւն։

ստեղ() մարդիկ էնքան են շատացել, այդ թւում սթալքերները, որ չարժի հաւանածս նանարի մասին բան գրեմ։

ուղղակի եկէք ֆիքսենք, որ բանալի բառը նանարն ա ։Դ

եթե մինչ ամանորը բողոքում էի յոգնած լինելուց, ապա հիմա էս 7-օրը կրկնակի յոգնած, անքուն ու տանջուած եմ դարձել։ այն էլ ոչ մի բան չանելու պարագայում։

գլուխս գնացել ա արդէն էս փողոցային կռիւների ձայներից։

բայց կայֆ ստացայ դիպլոմային գրելուց, նոյնիսկ ինչ որ բաներ սովորեցի։

միակ բանը, որի հետ դեռ չեմ հաշտուել՝ տնտեսագիտական եւ բնապահպանական պարտադիր բաժիններն են։

տիգրան տարածուած

մէկ-մէկ մտածում եմ՝ էս ուժեղ գործիքները որ ստեղծում են ծրագրաւորման համար, էս թոյն կայքերը՝ բիզնեսների համար, թոյն սոց. ցանցերը, թոյն շորերը եւն ի՞նչ իմաստ անեն։

որ ուղղակի շոր լիներ հագնելու, հասարակ կայք ինֆորմացիա ստանալու, հասարակ գործիք էդ հասարակ կայքը սարքելու համար եւ տէնց բաներ, միգուցէ մենք բոլորս աւելի կարեւոր բաների վրայ կենտրոնանայինք։

էսօր ամէն մարդ, մասնաւորապէս ես, հսկայական ժամանակ եմ ծախսում ոչ կարեւոր բաներ վրայ։

հա նաեւ էս գրելիս յիշեցի թե ինչ էի ուզում ասել, բլոգիս մասին գրառման մէջ։

բլոգումս գրուած մի շարք յօդուածներ, հայալեզու համացանցում միակն են իրենց բովանդակութեամբ։ այսինքն նոյն թեմայով դժուար այլ բան գտնես, եթե հայերէն ես որոնում։

դա ի հարկէ գրելիս չեմ նախատեսել, այլ գուգլում որոնելիս եմ պարզել։

Բացել շղթան

իսկ ծիծաղելի կը լինի այն, որ քննութիւններից կտրուեմ ու դիպլոմայինս չընդունեն, դիպլոմ չտան ։Դ

Բացել շղթան

էսօր ահագին աշխատեցի դիպլոմայինիս վրայ։ նախկինում ոչ մի համալսարանական առաջադրանքի վրայ էսքան ջանք թափած չկայի։

ի տարբերութիւն քննութիւնների, դիպլոմայինը ինձ համար նշանակալի դեր ունի։ զի եթե դիպլոմ եմ ստանալու ապա ուզում եմ հիմնաւոր պատճառ ունենամ դրա համար, որ ոչ ոք արհամարհական չխօսի էդ մասին։

ինչ որ տեղ կը հրապարակեմ նիւթը, թող տեսնեն, իմանան թե ինչի համար եմ դիպլոմ ստացել։ միգուցէ ինչ որ մէկին կպնի, ինքն էլ աշխատի։

տիգրան տարածուած

@antranigv @tigran @emptyfear @albertoparpeci @Voyager @kamee թույն։ Ուրեմն ևս մեկ անգամ, տարընթերցումներից խուսափելու համար: վաղը՝ հունվարի 6-ին, օրը՝ չորեքշաբթի, ժամը 18:00-ին, տեղական ժամանակով, subtitleում, որը գտնվում է Գևորգ Քոչար 21 հասցեում 😀

աստուած, անցած տարի լաստիվերի ձորը իջնելը ինչքան տանջալի էր։

եթե հայաստանի մէկ այլ քաղաքում բարեկամներ, ընկերներ ունենայի միգուցէ տեղափոխուէի։ բայց ում գիտեմ երեւանից ա, դժուար կը լինի անծանօթ միջավայր գնալ։

կարելի ա նկատել, որ կայքը 4 լեզուով ա, իսկ այս յօդուածը 2։ դէ գուշակէք երկրորդ լեզուն։

Բացել շղթան

քանզի վարչապետը որոշել ա յօդուածներ գրի, իրենց տեխնիկական թիմին խնդրեցի rss աւելացնեն կամ եթե կայ յղումը տեղադրեն։

Բացել շղթան

նիկոլը իր այսօրուայ յօդուածում գրել ա՝

> Ըստ անհրաժեշտության՝ այդ թեմաներին անդրադարձ կրկին կունենամ: Եթե պարզվի, որ հոդվածը դեռ ընդունելի ժանր է մեր հանրության համար, հնարավոր է նաեւ հենց հոդվածների տեսքով:

primeminister.am/hy/interviews

իմ սիրած -երից՝

The Suffering , HITMAN, limbo, Machinarium, Monument Valley

Show older
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։