@enoughisenough չգիտեմ աշխարհի միւս ծայրերում ոնց ա, բայց մեզ մօտ ազնւութիւնը, օրինականութիւնը, քաղաքավարութիւնը ու բարութիւնը որպէս թուլութիւն կընկալուեն։
կը թուայ թե ազնիւ ու քաղաքավարի մարդը իր ազնւութեան ու քաղաքավարութեան հետեւում կը թաքնուի, որ դրանք գործիք են թոյլերի համար զի ուժեղ մարդիկ ցոյց են տուել, տալիս որ դրանց կարիքը չունեն։
մարդիկ ասում են՝ եթե կարողացել ա անել ուրեմն լաւ ա արել։ ու դա շատ վատ մարդկանց մասին են խօսում։
էդ մարդիկ առաջ են տալիս իրենց բալկոնը քաղաքի տեսանելի վայրում ու հպարտանում հրապարակի գեղեցկութեամբ մինչդեռ իմ սիրտը խառնում ա իրենց շէնքի մօտով անցնելիս։
@antranigv @inky բլոգումս բոլորի համար եմ գրում իսկ օրագրում օրագրի համայնքի։ չեմ կարծում որ ծրագրաւորող լինելը ինձ պարտաւորեցնում ա mastodon, writefreely կամ դիասպորայ սեթափ անել։
ծրագրաւորող լինելս ուղղակի առաւելութիւն ա, որ եթե ուզենամ անել, կանեմ։
բայց չեմ ուզում զի ինձ հետաքրքիր չի հանգոյց ունենալը։ ինձ մարդիկ են հատաքրքիր, որոնք էս տեղերում էնքան քիչ են, որ եթե իրենք էլ չլինէին ուղղակի չէի գրանցուի։
@inky@ծմակուտ.հայ
հասկանում եմ։ ես էլ եմ նոյնը զգում երբ գործընկերներս մտնում են իմ բլոգ կամ էն ժամանակ կարդում էին թուիթերս։
մի կողմից մտածում եմ, որ չէի ուզենայ էդքան բաց լինել, իսկ միւս կողմից, որ դա լաւ ճանապարհ ա աւելի ազնիւ ու կշռադատուած լինելու։
ազնիւ - եթե հաւատացեալ ընկերոջ մօտ խուսափում եմ աթեիստական բաներ խօսել, ապա բլոգումս կը խօսեմ։
կշռադատուած - եթե պատրաստ չեմ հիմնաւորել գրածս, էմոցիւոնալ ա կամ չմշակուած, աւելի լաւ ա չգրեմ։
իսկ օրագիր.հայ-ում չեմ մտածում չգրելու մասին։
@ani_left @inky յօդուածը չգտայ բայց անչափ հետաքրքիր աշխատանք գտայ «կը» մասնիկի մասին, որտեղ պատմում ա, թե ոնց ա առաջացել ու թե ոնց ա պէտք օգտագործել՝
https://drive.google.com/file/d/1YcHmNCyVe5DDmy2mB6wLwtpmZutswB76/view?usp=sharing
@inky միգուցէ դոմեններից մէկի վրայ նկարներ գցեմ, միւսի վրայ տեքստեր։
@inky@ծմակուտ.հայ ինձ կը թուայ որ անգլերէն կայք ունենալու իմաստ չկայ, զի նման կայքել, բլոգեր ու ֆորումներ անսահման շատ կան։
ո՞վ ա կարդալու իմ անգլերէն բլոգերը մի երկու ծանօթ մարդուց բացի, որ հայերէն էլ գիտեն։ իսկ հայերէն երբ մի բան ես որոնում գուգլը ասում ա էս թեմայով նիւթ չկայ։ երբեմն նոյնիսկ սփիւռքի ու թութի գրառումներ ա ցոյց տալիս։ զի իրօք ուրիշ ոչ մի բան չկայ։
նոյնիսկ ապագայի համար, աւելի մեծ հաւանականութիւն կայ, որ ռոբոտներին հայերէն տեքստեր պէտք կը գան քան իմ գրած անգլերէնը։
@tanakian@ծմակուտ.հայ @inky@ծմակուտ.հայ չէ կախուածութիւն չէր։ հաւանաբար ինձ հարցրել էին, որ կայքի մէջ աւելացնեն իրենց կոդը, ես էլ թոյլ էի տուել։
https://blog.cloudflare.com/we-have-lift-off-rocket-loader-ga-is-mobile/
@kamee ես քաղաքում չեմ բայց եթե գալիս ես կը գամ հաց ուտելու
սոցիալական ցանցերը թերմոսի էֆեկտ ունեն իմ կեանքում…