Հետևել

տիգրան.հայ-դոմենը ուրիշն էր գրանցել, բայց էս տալի չերկարաձգեց ու ես գրանցեցի։ հիմա պէտք ա մտածեմ թե վրան ինչ եմ տեղադրելու։

· · Web · 1 · 0 · 0

@տիգրան ես մտածում եմ որ պէտք ա հայալեզու ու անգլալեզու կայքեր ունենալ, համապատասխան դոմեններով։

@inky@ծմակուտ.հայ @tigran Ես էլ։ երեւի մի օր իմ հայերէն բլոգը կը տանեմ դէպի հայատառ դոմեյն ու վերջ։ տենց նաեւ կը կարողանամ բոլոր յղումները դնել հայատառ։

@inky@ծմակուտ.հայ ինձ կը թուայ որ անգլերէն կայք ունենալու իմաստ չկայ, զի նման կայքել, բլոգեր ու ֆորումներ անսահման շատ կան։

ո՞վ ա կարդալու իմ անգլերէն բլոգերը մի երկու ծանօթ մարդուց բացի, որ հայերէն էլ գիտեն։ իսկ հայերէն երբ մի բան ես որոնում գուգլը ասում ա էս թեմայով նիւթ չկայ։ երբեմն նոյնիսկ սփիւռքի ու թութի գրառումներ ա ցոյց տալիս։ զի իրօք ուրիշ ոչ մի բան չկայ։

նոյնիսկ ապագայի համար, աւելի մեծ հաւանականութիւն կայ, որ ռոբոտներին հայերէն տեքստեր պէտք կը գան քան իմ գրած անգլերէնը։

@inky միգուցէ դոմեններից մէկի վրայ նկարներ գցեմ, միւսի վրայ տեքստեր։

@tigran @inky լսի, կներես, էլի, ուժեղ օֆթոփի համար, բայց որ ասում ես կը թուայ, էդ կը-ն բարբա՞ռ ա, արևմտահայերենի խառնո՞ւրդ, դասական գրելո՞ւց ես սկսել կը-ով մտածել, որովհետև իմ հիշելով տենց չես խոսում, նենց հետաքրքիր ա

@ani_left ահա, դասական գրելու արդիւնքում սկսեցի տէնց ձեւակերպել մտքերս։

իմ խօսքի նման գրելիս բառերը «ուու» կրկնութեամբ կը ստացուէին։

«թուում ա» -> «կը թուայ»

ու անդուր էր տէնց գրելը, կարդալը։ հիմա նաեւ մտքումս եմ նախադաս բայական մասնիկով կազմում։

@inky

@ani_left @inky էդ մասին Լուսինէ Աւետիսեանը յօդուած ունէր գրած, որ կարդացել եմ ժամանակին ու գտել լուծումը։ էսա փորձեմ գտնել, կցել թթին։

@ani_left @inky յօդուածը չգտայ բայց անչափ հետաքրքիր աշխատանք գտայ «կը» մասնիկի մասին, որտեղ պատմում ա, թե ոնց ա առաջացել ու թե ոնց ա պէտք օգտագործել՝

drive.google.com/file/d/1YcHmN

@դզակհ @տիգրան

աստուատ, յօդուածը շատ հետաքրքիրն ա։

>ո՞վ ա կարդալու իմ անգլերէն բլոգերը մի երկու ծանօթ մարդուց բացի, որ հայերէն էլ գիտեն։ իսկ հայերէն երբ մի բան ես որոնում գուգլը ասում ա էս թեմայով նիւթ չկայ։ երբեմն նոյնիսկ սփիւռքի ու թութի գրառումներ ա ցոյց տալիս։ զի իրօք ուրիշ ոչ մի բան չկայ։

լրիւ համամիտ եմ որ իմաստ չկայ անգլերէն գրել շատ բաներ։ նաեւ երբ կայ, միեւնոյնն ա նախընտրում եմ նախ հայերէն գրել, յետոյ եթէ ուժ ա լինում ու ժամանակ, նոր թարգմանում եմ։ թող հայերէնը լինի առաջնային գոնէ մեզ համար զի էլ ոչ մէկի համար չի լինի։

ես եթէ կայքովս զբաղուէի, գուցէ այո, նկարները կը թողնէի էնտեղ, լաւ միտք ա, ու մի երկու էջ ունեմ ռետրո խաղերով ու հին համակարգիչների մասին, դրանց անգլերէն ու հայերէն տարբերակներ ա պէտք սարքել երեւի, առանձնացնել։ էս պահին խառն ա ու չեմ սիրում տէնց խառը էջեր։

@Անդրանիկ Վարդանեան

@դզակհ @տիգրան @Անդրանիկ Վարդանեան ու առհասարակ որ աութսայդերութիւնս բռնել ա, նոյնիսկ չեմ ուզում իմ անունով որեւէ բան ունենալ ինտերնետում։

ու մտածում եմ որ գուցէ սա լաւ չի ու առողջ չի, գուցէ նրանից ա որ էնքան չեմ սիրում իմ որոշ ծանօթների, որ չէի ուզի իրենք իմ մասին ինչ֊որ բան իմանային։ ու անարդար ա ինձ թւում որ ոմանց գիտեն, իսկ ես իրենց մասին՝ չէ, զի ստեղ չեն գրի, ու կամ առհասարակ չեն գրի, կամ կը գրեն ֆբ֊ում ու նման տեղեր։

չգիտեմ ինչ անել այս զգացմունքների հետ, շփոթուած եմ։

@inky@ծմակուտ.հայ

հասկանում եմ։ ես էլ եմ նոյնը զգում երբ գործընկերներս մտնում են իմ բլոգ կամ էն ժամանակ կարդում էին թուիթերս։

մի կողմից մտածում եմ, որ չէի ուզենայ էդքան բաց լինել, իսկ միւս կողմից, որ դա լաւ ճանապարհ ա աւելի ազնիւ ու կշռադատուած լինելու։

ազնիւ - եթե հաւատացեալ ընկերոջ մօտ խուսափում եմ աթեիստական բաներ խօսել, ապա բլոգումս կը խօսեմ։

կշռադատուած - եթե պատրաստ չեմ հիմնաւորել գրածս, էմոցիւոնալ ա կամ չմշակուած, աւելի լաւ ա չգրեմ։

իսկ օրագիր.հայ-ում չեմ մտածում չգրելու մասին։

@tigran @inky Ես կարծում եմ, որ դա հրաշալի ա։ եթէ չես գրում իրանց/ուրիշների կարդալու համար, բա էլ ինչի՞ ես հրապարակում։ էդ դէպքում գրի քո լոկալ ֆայլերի մէջ։

ես ուրախանում եմ երբ ոչ թէ միայն կարդում են, այլ նաեւ feedback են թողնում նամակով։

իսկ առհասարակ օրագիրը ինձ թւում է քո նման մարդկանց համար չի, այլ էն մարդկանց համար ա ովքեր չգիտեն բլոգ սեթափ անել։

@antranigv @inky բլոգումս բոլորի համար եմ գրում իսկ օրագրում օրագրի համայնքի։ չեմ կարծում որ ծրագրաւորող լինելը ինձ պարտաւորեցնում ա mastodon, writefreely կամ դիասպորայ սեթափ անել։

ծրագրաւորող լինելս ուղղակի առաւելութիւն ա, որ եթե ուզենամ անել, կանեմ։

բայց չեմ ուզում զի ինձ հետաքրքիր չի հանգոյց ունենալը։ ինձ մարդիկ են հատաքրքիր, որոնք էս տեղերում էնքան քիչ են, որ եթե իրենք էլ չլինէին ուղղակի չէի գրանցուի։

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։