Հետևել

@inky@ծմակուտ.հայ ի՞նչ ես կարծում բառարանները ո՞ր արտոնագրով թոյլ տանք օգտագործեն։

ես արտոնագրերից լաւ տեղեկացուած չեմ, մտածում եմ նէնց մի բան սահմանենք, որ լաւացնելու դէպքում մեզ էլ տան։

@տիգրան իթ մենք չենք կարող վերցնել դիցուք բարաթեանի բառարանը եւ հրապարակել որեւէ արտօնագրի տակ, զի այն ի սկզբանէ մեզ չի պատկանում։

կարող ենք հէնց էսպէս գործ անել, բայց եթէ բարաթեանի սեփականատէր յայտնուի, ստիպուած կը լինես կայքից հանել։

@inky@ծմակուտ.հայ @tigran իսկ եթե անանուն թողե՞նք բառարանի աղբյուրը

@marine @inky չէ տէնց չի կարելի։ իմ ասածը էն էր, որ եթե բարաթեանի բառարանը մենք վերցրել ենք պետական համալսարանի առցանց արխիւից, ապա երեւի այնտեղ նոյնպէս կար արտոնագիր չվաճառելու մասին։ մենք էլ կարող ենք կցել այդպիսի արտոնագիր մեր փոխարկած տարբերակին։

@տիգրան հասկացայ։ ինձ թւում ա չի լինի, այսինքն՝ իրաւականօրէն սխալ կը լինի, ոնց որ չաշխատող կոդ գրես դնես։ բայց կրկին՝ իրաւաբան ա պէտք, ում էս հարցերը հետաքրքրում են։

@🇦🇲 կողմնակի անցանց 🌇 🕶 @տիգրան իմ իմացած բաները այլ են, լրիւ լեգալ դաշտում են՝ եթէ վերցնում ես cc֊ի կամ gnu doc license֊ի տակ տարածուած բան, ապա կարող ես շարունակել նոյն կամ համատեղելի արտօնագրով տարածել։

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։