յիշում եմ մի անգամ, կարծես քաղաքապետի ընտրութիւնների ժամանակ, երբ հհկ-ականները ընտրապայքարի էին դուրս եկել, նիկոլը ասաց՝

- ո՞վ էր տեսել ընտրապայքարի դուրս եկած հհկ-ականների։ ո՞վ էր տեսել որ նրանք մինչ յեղափոխութիւնը պայքարէին ընտրուելու համար, խօսէին մարդկանց հետ։

նոյնը ուզում եմ հիմա ասել։ նաեւ ուզում եմ ասել, որ քաղաքական աղբերը նոր հայաստանում իրենցն աւելի ապահով են զգում քան այն ժամանակ երբ իրենք էին իշխանութեան։

ես գիտեմ որ շատերը նայում են միշիկի ալիքները եւ մանիպուլացուում։ ջղայնանում են իշխանութեան վրայ եւ հեռուստացոյցի հետեւից վարչապետին դաւաճան անւանում։

բայց վստահ եմ կամ ուզում եմ վստահ լինել, որ հոգու խորքում բոլորն էլ հասկանում են, որ առաջին հերթին իրենք են մեղաւոր։

ու ոչ միայն էս դէպքում, այլ բոլոր էն դէպքերում, երբ առանց երկար մտածելու պիտակաւորում են մարդկանց՝ «փչացած», «հող յանձնող», «թալանչի» ասելով։

Show thread

հետագայում նման սխալներից խուսափելու համար մենք բոլորս պէտք ա աւելի հանրային լինենք։

պէտք ա խօսենք իրար հետ, սոց. ցանցերում կամ հանրային վայրերում կիսուենք մտքերով, գեներացնենք նոր մտքեր ու աւելի խելացի հանրութիւն դառնանք։ հակառակ դէպքում ստիպուած կը լինենք սնուել օրուայ իշխանութեան գաղափարներով եւ արդիւնքում նորից կը պարտուենք։

Show thread
Հետևել

երբ ես ինքս աւելի հանրային դարձայ, աւելի խորը ու հիմնաւորուած սկսեցի մտածել մի շարք հարցերի շուրջ։ այդ թուում նաեւ արցախի հարցի։

մեզ բոլորիս պէտք ա աւելի շատ շփուել մարդկանց հետ, աւելի յաճախ վաւերացնել մեր մտքերը միմեանց հետ ու աւելի իմաստուն լինել դրա արդիւնքում։

· · Web · 0 · 1 · 6
Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!