Follow

մի հետաքրքիր բան եմ նկատել, փորձեմ բացատրել։ ենթադրենք ընկերս չի օգնում մուրացկանին եւ յետոյ տեսնում ա, որ ես էլ չեմ օգնում նա սկսում ա ինձ մեղադրել... երբ ես իմ պատճառները ասում եմ, կարծես միաժամանկ նաեւ իր արածն եմ արդարացնեմ ու նա դրանից իրեն լաւ ա զգում։ նա ուզում էր որ ես իր արածը արդարացնեմ բայց անուղղակի կերպով։

մարդիկ երբ կասկածներ են ունենում արդեօք ճիշտ են անում ինչ որ բան թե չէ, նրանք սկսում են ուրիշներին մեղադրել նոյնը անելու մէջ որպեսզի պատասխաններ գտնեն։

@Mane հա ։Դ նախկինում կը մտածեի ուզում ա անկապ կպնի, բայց հիմա հասկանում եմ որ օգնութիւն ա պէտք ։Դ ու սիրալիր բացատրում ։Դ

@tigran ինչ հաճելի ա էդ պահը when you control the situation. նույնիսկ կարող ա ինքը անգիտակից ա դա անում։

@Mane ահա, երեւի հիմնականում անգիտակից էլ անում են։

@tigran @Mane շատ վեհ ա քո կողմից, գիտես։

նախ հա, շատ կարեւոր ա որ ջոկում ես, թէ որն ա իրական ասածը։

երբ մարդ մի բան ա ասում, նա ինչ ասես կարող ա ի նկատի ունենայ, ու բնաւ էլ ոչ իր ասածը։

երկրորդը՝ հա, շատ վեհ ա ու հոգատար քո կողմից, ես էդպիսին չեմ լինում, զգուշանում եմ մարդկանցից, որ էդպէս իրենց թոյլ կը տան իրենց խնդիրը լուծելու համար փորձել վրայերթել, ու տշում եմ։

@tigran @Mane @tigran @Mane բայց տէնց շատ չի լինում, զի ում հետ շփւում եմ, ջանում են իրենք էլ իրենց հասկանալ ու անկեղծ լինել, ինչը ես ահաւոր գնահատում եմ մարդկանց մէջ։

@norayr @Mane բայց մի վատ կողմ էլ կայ ։Դ չեմ յիշում մեծերից ով էր ասել՝ «եթե մարդիկ քեզ լսում են, ապա պէտք ա զգոյշ լինես, որ սխալ բաներ չասես»

@tigran @Mane @tigran @Mane դէ ես առհասարակ միայն ասում եմ, թէ ես ինչ եմ անում։ ո՞նց եմ ես էս կամ էն խնդիրը լուծում, կամ չեմ ունենում, կամ կարծում եմ որ էդ պէտք չի, որ մի հատ էլ խնդիր լինի։

բայց եւ գիտեմ որ հիմնականում ուրիշների համար դա լուծում չի։

ստեղ էլ ա խնդիր՝ ես չեմ սիրում, երբ օգնութիւն են խնդրում, որ անեմ մի բան, որ չեմ ուզում անել։ ասենք՝ դզեմ այթիւնսը։

ես չգիտեմ էդ ինչ ա ու չեմ ուզում դրա հետ գործ ունենալ, ու ապա օգնել չեմ կարող։

@tigran @Mane
հետեւութիւն՝ պէտք ա նէնց ընկերներ ունենալ, որ քեզնից ուզեն էն ինչ հաճոյքով կը տաս, ու չուզեն էն, ինչից զզւում ես։

@tigran @norayr դարձավ ոսկե ձկնիկի 3 ցանկությունները , որ պիտի հնարավորինս ճիշտ բաներ ասես :Դ

@tigran դա կոչուում ա պրոյեկցիա , երբ սեփական անհանգստութիւններդ ու խնդիրներդ դիմացինին ես վերագրում

Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!