ես․ լեզուն դինամիկ կոնստրուկտ ա։ -երներ վերջավորությունը որպես երևանյան բարբառի թույն զարգացում պետք ա տեղ գտնի գրական հայերենի մեջ, քանի որ օգտակար ֆունկցիա ա կատարում՝ ցույց տալով մի քանի հոգու պատկանող մի քանի օբյեկտ։
նույնպես ես, երբ տեսնում եմ տառասխալ հայերենում․ անգրագեեեեեեեեեեեեեեեեեեեեեեետ, ե-ով չի է-ով ա գրվում >։/
Գեյմանի դոնթ փենիքը լսեցի, Ադըմսի կենսագրությունը։ լռիվ մտա տիեզերական սայֆայ տրամադրության մեջ, ուզում եմ հիթհայքերը վերալսել, բայց քանի Դիրքի երկրորդ գիրքը կա, դա կլսեմ, նոր կանցնեմ վերընթերցելուն։
հուսով եմ մի երկու օրից տարվա գրքերի ամփոփում գրել, մեջն էլ ավելի մանրամասն Ադըմսի մասին, բայց ինչ թույն էքսպերիմենտալ կյանք ա ունեցել <3
որոշ ժամանակ առաջ ստեղ հարցրել էին, թե թերագնահատված գրողներ ասեք։
թերագնահատված գրողների իմ ցուցակում առաջին տեղում թերևս պրաթչեթն ա։ միգուցե թերագնահատվածը ճիշտ բնութագիր չի, քանի որ մեծ ֆան բեյզ ունի, բայց ավելի սխալ գնահատված ֆաներից դուրս։ ու հատկապես վհուկների մասին շարքը։ հիմա դիսքվորլդի սերիաներից ամենասիրածս։ մի օր կծավալվեմ թե ինչքան լավն ա, բայց էս ձևով ծեր կանանց էլ ոչ մեկ չի գրել. ուժեղ, սարկաստիկ, հումորով, տարօրինակություններով, խարիզմատիկ ու սիրացնող
շատ լավն ա
ասում ա՝ ադորնոն ասում էր, որ ամերիկայի ամենավտանգավոր մարդը դիսնեյն ա, որովհետև դիսնեյը հույսի հիմնական աղբյուրն էր, հետևաբար նաև՝ ջղայնության, հետևաբար՝ դառնացվածության։ իսկ փիլիսոփայության անելիքը մեզ հիասթափացնելն ա
ես չգիտեմ թարգմանությունը ոնցն ա, բայց էս գիրքն առնելու եմ ամենաքիչը մենակ նրա համար, որ հայերեն ֆուկո ա թարգմանվել ու պետք ա դրան աջակցել
In Germany they don't say "oops" when they drop sth very loudly. They say "na jetzt sind wenigstens alle wach!" meaning "at least now everyone is awake". :D