երեւի կարճ պատմեմ, որ տարիներ, ըստ երեւոյթին, դեպրեսուած էի, ու չէի ջոկում։

շատ յանկարծակի սկսեցի կռահել, որ կարող ա էդպէս ա։

իսկ արտայայտւում էր նրանում, որ

ամէն բանից շատ տխրում էի։ օրինակ, մի անգամ թերափեւտիս պատմում էի ճամփորդութիւններիցս մէկի մասին, ու ասում էի որ շատ շատ տխուր էի վերադառնալու ժամանակ։ սովորաբար, երեւան վերադառնալը միշտ տխուր էր։ ու շաաատ տխուր։ պատմեցի լոռուայ գիւղերի մասին, սիրուն կղմինդրով բայց ծակ կտուրներով, փակ լքուած պատուհաններով, ու սկսեցի լացել։ էդպէս ամէն բան վրաս շատ ուժեղ էր ազդում։
այդ բաների մէջ երեւանն էր։ շուրջս եղած մարդիկ էին։ լիքը բոցաշունչ գրառումներ եմ նուիրել երեւանը ատելուն։ լիքը խնդիրներիս մէջ երեւանն էի տեսնում պատճառ։ մէկ գրում էի՝ ինչի՞ ես պիտի մայրաքաղաքում ապրեմ, բայց այլ քաղաքներից աւելի էի վախենում, մտածում էի՝ էստեղ գոնէ մի քանի բաց մարդ գիտեմ, էնտեղ մենակութիւնից մեռնելու եմ, կամ շատ աւելի չընդունուած եմ ինձ զգալու։ երեւանի հանդէպ ինձ մի քիչ հանգստացրի «triumph of the city» գրքի ազդեցութեամբ, ու զուգահեռներ գտնելով այնտեղ նշուած քաղաքների՝ օրինակ նիւ եօրքի, ու երեւանի միջեւ։

նաեւ ամերիկեան համալսարանը, որպէս ապաստարան շատ տարբեր տեղերից մարդկանց համար, ինձ վրայ ազդել էր, ու այն երեւանում էր, եւ հայաստանում էր։ գիտակցում էի, որ օրինակ սիրիացիները որոշակի առաւելութիւններ ունեն, ու այդ պատճառով են այստեղ սովորում։ գուցէ, կարողանային գնալ ամն, կը գնային, բայց դէ ամն֊ում իրենց չէին սպասում, իսկ էստեղ աջակցում էին։

նաեւ ջոկել էի որ այդ ռացիոնալ բաները չնայած օգնում էին, բայց ոչ ռացիոնալ տխրութիւն մէկ ա ունէի։ ու այդ ժամանակ ա որ սկսեցի գիտակցել որ դեպրեսուած եմ։ որ անիմաստ մարդկանց եմ տշել մօտիցս, որ կապ չունէին տխրութեանս հետ։ որ տխրութիւնս ու ցաւս (թերափեւտս բացատրում էր որ տխրութիւնը՝ թոյլ ցաւ ա) ինձ աւելի չհանդուրժող, ու աւելի խիստ էին դարձնում։ ցաւի մէջ ապրող մարդը հակուած ա աջ ու ձախ կծել, ամէն ասածը սուր ընկալել։ էսօր հասկանում եմ որ նաեւ չշոյուած էի շատ, չգնահատուած, ու փոքրիկ շոյանքն ինձ շատ էր օգնում, բայց գրեթէ չկար։ ըստ որում ինձ պէտք էր զգալ որ շոյում ա ոչ թէ հեշտ տպաւորուող, բան չտեսած մարդ, այլ ինչ֊որ մեծ եւ կայացած մէկը։

իսկ դրանք ովքե՞ր էին շուրջս՝ շե՞ֆս էր շոյելու՝ միայն մունաթ էր գալու որ էսինչ բանը կատարեալ չեմ արել։ ու ես ինձ չէի ասի՝ էդքան ծանրաբեռնուած էիր, յոգնեցիր, մոռացար էն բանն էլ հաշուի առնել, ասելու էի՝ դեբիլ ես էլի, կրկին թոյլ տուեցիր վրադ մունաթ գան։ էսօր երբ զգում եմ որ մարդը դառնութիւն ունի, կամ ինչ֊որ մարդկանց մասին վատ ա խօսում, յաճախ հասկանում եմ որ չշոյուած ու չգնահատուած ա զգում, բայց նաեւ միշտ չի որ ինքս կարողանում եմ շոյել, զի չեմ ջոկում ինչպէս դա անել, որ չզգացուի որ միտումնաւոր եմ անում։ իսկ ես միտումնաւոր կանէի։

հա, նէնց չի որ էսօր եմ գնահատուած կամ շոյուած ինձ զգում։ յաճախ դեբիլ զգալը լինում ա, պարզապէս էդ ամենը լցնող տխրութիւնը յաճախ չի լինում, կամ ամբողջ սենեակը չի լցնում, տէնց ներքեւները մենակ, ոտքերն ա թրջում լոկ։

երեկոները ամենաբարդն էին։ ամէն երեկոյ ես խորը տխրում էի, ու վախենում էի երեկոների գալուց։ ամէն օր զգում էի, որ էսա երեկոն գալու ա, շատ վատ եմ լինելու։ էսօր նկատում եմ, որ էլի լինում ա որ երեկոները ոչ ռացիոնալ տխրութիւնը գալիս ա։ առաւել եւս, երբ քունս առած չեմ եղել, դա ինձ թուլացնում ա։ կողքիս մարդկանց ասում եմ որ սէնց վիճակ ա, որ անձնական չտանեն։ ու որ ոչ մի բան սխալ չեն արել, անկապ ա ամէնից։ վաչագանը վարկած ունէր, որ երեկոները չի կարելի մենակ մնալ, երեկոները մենակ չմնալու ժամանակն են, իսկ ես միշտ մենակ էի։ ինձ շատ համոզիչ չէր թւում էդ միտքը։ բայց իհարկէ, էսօր երբ մենակ չեմ, դա էլ ա օգնում, բայց էնպէս չի որ բացառում ա վատ լինելը։

ըհը, պիտերսոնն էր ասում՝ ընկերներ, յարաբերութիւն, զբաղմունք, հոբբիներ, աշխատանք, եւայլն ունե՞ս։ եթէ ամէնին չէ ես պատասխանում՝ երեւի դեպրեսուած չես՝ կեանքդ ա վատ։ եթէ հա՝ երեւի այնուամենայնիւ դեպրեսուած ես։ դրանից յետոյ սկսեցի փորձել շատ քնել ու երեկոները սուրճ խմել որ զսպի տխրութիւնս։ ամենակարեւորը ջոկելն էր, որ քաղաքը չի, մարդիկ չեն, արտագաղթը չի, դրանք լոկ ուժեղացնում են, խնդիրն իմ մէջ ա, հիւանդութիւն ա։

ինչեւէ, ուզեցի ասել որ տէնց բան էր հետս տարիներ շարունակ։

ու որ չգիտեմ ինչքան էր տեւել։ գուցէ մի տաս տարի, գուցէ շատ։

ու էնպէս չի որ լրիւ պրծել եմ դրանից։

բայց հիմնականում։

ու ոչ, յարաբերութիւնը ելք չէր դրանից, յարաբերութիւնը չէր լինի դրա հետ միասին, հնարաւոր չէր։

ու տէնց։

#դեպրեսիա #անկապ #տխրութիւն #չգիտեմ #հոգեբանութիւն #անձնական

Հետևել

@inky ինձ թվումա շատերիս համար հարազատ զգացողություն ես գրել, պարզապես էդքան հասուն չենք, որ մենք էլ գիտակցենք կամ կիսվենք )) շնոորհակալություն կիսվելու համար:

Ու, թե ինչքան դրական փոփոխությունների պատճառ ես մեր համար, չեմ կարող թվարկել:

Դու էլ երևի չգիտես, բայց կյանքիս ամենավատ օրերում դու ինձ շատ ես դուխ տվել ))

@inky վերջին անգամ չեմ հիշում, երբ էի «դուխ տվել» արտահայտությունը արել

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։