Երբ խելացի ու հմուտ մարդիկ կսկսեն փորձել միաժամանակ լուծել էս երեք խնդիրներից միայն մեկը, ինչ-որ լավ բան կստացվի։ Հակառակ դեպքում հավայի մոլորակ ա տաքացվում։

Բացել շղթան

3. Թույլտվության խնդիրը։ Ես (ի՞նչ ա նշանակում «ես») պիտի կարողանամ հետեւել պայմանական Նորայրին։ Պայմանական Նորայրը պիտի կարողանա ինձ դա արգելել։ Մենք պիտի կարողանանք կառավարել թե ով կկարողանա սպառել մեր հրատարակած յուրաքանչյուր արտեֆակտ։

Բացել շղթան

Յուրաքանչյուր արտեֆակտ ունի արարիչ, հրատարակման ժամ, թեգեր, ու ինչ-որ ուրիշ մանր-մունր ատրիբուտներ երեւի

Բացել շղթան

Ստեղ սկբունքորեն հարց կա՝ արդյոք արտեֆակտը պետք ա տարանջատել իր ձեւավորումից։ Կարծում եմ որ ոչ։ Մեզ պետք չի RSS Reader։ Բրաուզերը ռենդեր ա անում ՀՏՄԼ, ՀՏՄԼ-ն ունի որոշակի աքսեսիբիլիթի գործիքներ ու reader view ռեժիմ։ Դա բավական ա։ Արտեֆակտը ավարտուն ա, ինքնաբավ ու ինքնապարփակ։ Այսինքն ես ուզում եմ սոցիալական ցանց, որտեղ ես կարող եմ տեսնել (սպառել) Նորայրի նկարած ֆոտոն, հետո խաղալ Բագրատի գրած խաղի դեմոն, հետո կարդալ Ռուբոյի գրած Ամազոնի չորսուկես աստղանի ռեվյուն, եւ այլն։

Բացել շղթան

2. Սպառման խնդիրը։ Կարեւոր ա որ մեր արտեֆակտները սիրուն աղջիկներն ու տղաները սրտիկեն, հակառակ դեպքում անիմաստ ա արտեֆակտ գեներացնել։ Էս խնդիրը Ֆեյսբուքը համեմատաբար էֆեկտիվ ա լուծում ու հետեւաբար տարածված ա։ Բայց կան խնդիրներ՝ մենք չենք կառավարում մեր արտեֆակտներն ընտրող ալգորիթմները, օրինակ։

Ավելի լավ Դիասպորան ոչ թե արտեֆակտ ստեղծելու հիմար UI սարքելու վրա ժամանակ ու էներգիա կվատներ, այլ կկենտրոնանար գոյություն ունեցող արտեֆակտները հարմար ու արդյունավետ սպառման մեխանիզմ մշակելու վրա։

Բացել շղթան

Եւ ուրեմն ես չեմ ուզում սոցիալական ցանցում գրել ինչ-որ հիմար ֆորմատով ինչ-որ վատ UI-ի մեջ։ Եթե արարման խնդիրն առանձնացվում ա, հիմա մենք կարող ենք սարքել արարման հրաշալի գործիքներ որոնք անում են մեկ բան ու այդ բանը լավ են անում։ Այդ գործիքները օգնում են մեզ ստեղծել արտեֆակտներ։ Իմ արտեֆակտները կհայտնվեն իմ սերվերում կամ իմ վարձակալած սերվերում կամ ուրիշի սերվերում ով ինձ ռեկլամ ցույց կտա արարելիս կամ իմ երեսուն դոլարանոց raspberry pi-ի վրա որովհետեւ Քլաուդֆլեյր Թունել։

Բացել շղթան

Անհրաժեշտ ա ամբողջովին տարանջատել սպառումը արարելուց։ Ես սկսում եմ զգալ որ մաստոդոնի/դիասպորայի/եւ այլնի մոտեցումը էֆեկտիվ չի։

Պայմանականորեն մենք ունենք երեք խնդիր՝

1. Արարման խնդիրը, որտեղ մենք գեներացնում ենք ինֆորմացիա/արտեֆակտներ (նկար, տեքստ, ֆորմատավորված տեքստ, վիդեո, երգ, սքան արած տեքստ, 3D մոդել, խաղ, ծրագրի կոդ, նոտաներ, կարծիք ու գնահատական, հիպերլինկ, աչիվմենթ world of warcraft-ում, եւ այլն)

Այս խնդիրը լուծված ա։ Ինտերնետը թույն աշխատում ա, մենք ունենք ՀՏՄԼ, ՋՍ ու սեմանտիկ վեբ։

մի քիչ տարօրինակ ա որովհետեւ ընկերներս ստեղ չեն, իսկ անծանոթների հետ ծանոթանալու մեխանիզմն ակնհայտ չի

թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։