Հետևել

լավ պլասծիլին որտեղի՞ց առնեմ

· · Web · 2 · 0 · 1

Իմ համար ա, էրէխու համար չի, գործ կա հետը

Չնայած սաղս է մեր մերերի էրէխեքն ենք

@spectrum ինչ պլաստիլի՞ն։
Ծեփելու (արվեստային, քանդակների համար) թե սովորական (իբր պստոների համար)։
Առաջինից ռայկոմի նկարչականում կա։ Երկրորդից էլ կլինի ինձ թվում ա։
Air dry clay էլ կա, էդրանից պոկեմոններ կարելի ա սարքել (մի վիդեոյի կանալ անում էր)

@Lucy ծեփելու, բայց որ չչորանա։ դեռ չգիտեմ ինչ եմ ուզում, լիքը բզբզալու եմ։ Ամազոնում կան բայց դե ծանր ա, ինձ էլ մի 2 լիտր պետք ա։ Ես էլ էի մտածում նկարչականների մասին։

@spectrum նկարչական որը ամեն դեպքում խոնավ շորով պահի (տենց ծեփելու կավեր կան), եթե երկար ես աշխատելու, իրենք ամեն դեպքում չորանում են։
Ու եթե գունավորը վերցնես, ձեռքներիս գույնով տալու (եթե ձեռնոցը չի խանգարում, ձեռնոցով փորձի):
Բայց անգույնն էլ կա։ Դա առել եմ, չեմ փորձել դեռ։

@spectrum ահամ։
Տուն հասնեմ մի հատ կասեմ որից։ Իրենք քանդակների համար են 1000 քանիսը են

@spectrum էդ պահում ա, որ չչորանա, բայց եթե ներկածը վերցնես, գույն ա տալիս ու եթե շատ առաձգական չի, խոնավեցրու իրեն։ Էդպես օքա, անում են (դե իհարկե շատ ջրել պետք չի)

@spectrum ու հա տոպրակով էդ խոնավ շորը փաթաթել երկար կմնա,
Սրանք էին։ Էն աջ կողմինի կարմրավունը գույն ա տալիս:

@spectrum փֆֆ գինը մնացել էր 😅
Լավ պետք կգա։ Չփոխեմ

@spectrum դզեց, շնորհավոր ☺️
Որ ծեփես, հետաքրքիր ա արդյունքը։ Ես էլ էսօր տրամադրվեմ սկսեմ։
Էն օրը հասկացա, որ դեմք ծեփելու չեմ ձգում։ Մի քիչ պարզ բան կփորձեմ։

@Lucy ես քիբոռդի կառկաս եմ ծեփելու )))

@spectrum վաու, դեե հաջողություն։ Ես հլը պստիկ բաներ փորձեմ։
Կիբորգը դե յա չայնիկ, բայց էլֆ կարելի ա փորձել, մուլտային դեռ 🧝🏻‍♂️

@Lucy քիբոռդ (keyboard), ոչ կիբորգ ))) նոր քիբոռդիս ֆոռման եմ ուզում հասկանալ, որ հավաքեմ

@spectrum աման, ես իմ նախասիրությամբ գնացի

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։