Show newer

Զզվում եմ, որ հենց սկսում եմ քննադատել ինչ-որ արվեստի գործ միանգամից թռնում են դեմքիս։ Են փաստը, որ ես ինքս նկարում եմ, չի նշանակում, որ ես ինձ բարձր եմ դասում տվյալ քննադատվող նկարչից։ Նույնիսկ եթե նույն ոճի մեջ նկարեինք, ես կարամ քննադատեմ առանց ինձ վեր դասելու, կամ իմ հետ համեմատելու, բա, չուձեսա։ Հիմա եթե ես տանը կոնֆետ եմ սարքում իրավունք չունե՞մ ասեմ, որ Շանթի կոնֆետից պառաֆինի համ եմ առնում։ Զզվում եմ, որ ինչա թե նկարում եմ ինչ ասում եմ մեծամիտ ա համարվում։ Դա ընդամենը կարծիք ա։

Գիշերները մեր տան միջացքից մեզի հոտ ա գալիս, միշտ, ու ես մտածում եմ, որ գիշերը մեզի հոտ ունի։ Տատս միջացքում ա միզում, որովհետև չի իջնում առաջին հարկի զուգարան՝ նախըտրում ա երկրորդ հարկի միջանցքում դրած դույլը։ Պարկել եմ ու ինչ֊որ մեկի հետ եմ խոսոււմ, ում բացարձակ չեմ տեսել, բայց լավ մարդ ա, երևի։ Սենյակումս միշտ կարմիր գույներով լույսեր են վառվում, ինձ փոռն֊ֆիլմի մեջ եմ զգում։ Մերկ կլուսանկարվեի, բայց մարմինս դուրս չի գալիս, գոհ չեմ լինի։ Քնում եմ, մտածելով միջանցքի մեզահոտի մասին, ու սենյակիս գույնով հպարտանալով։ Երազումս մեկ անգամ արթնանում եմ, գլխացավով, անշարժունակ, շողքեր եմ տեսնում, էս անգամ ավելի շաղված ա սենյակիս կարմիրը, վախենում եմ, բայց անցնում ա, որովհետև ավելի շատ մտածում եմ, որ ուզում եմ մարդ սպանել, ու ես էլ են շողքի նման։ Նորից եմ արթնանում, էս անգամ գլխացավ չեմ զգում, գնում եմ միզելու առաջին հարկի զուգարանում։ Քամի չկար, հանգիստ գիշեր ա, մի քանի շան ձայն էր լսում։

@norayr սրա մասին էի ասում՝
Ու չենլում էլի լավ բաներ կան։ Շնորհակալություն @Aren -ին ու իրա ընկերներին լավ կոնտենտի համար, հահա։

youtube.com/watch?v=mZguHuzmaC

youtube.com/watch?v=tn26uEYwzx

Հոգուս ներկայիս ամրությունը էնքան կասկածելի ա, որ կարելի ա բարձրախոսով մարդկանց ասել, որ շրջանցեն, փլուզման վտանգ կա։

Իմ մոտ երբեք չի լինում հավասարաչափ բաշխված աշխատանք։ Միայն անապատ, անապատ, անապատ, անապատ, ԷՎԵՐԵՍՏ, ԱՐԱՐԱՏ, ԱՐԱԳԱԾ, անապատ, անապատ,անապատ։ Ու զզվելին են ա, որ չկա` նվում եմ, կա` նվում եմ, առհասարակ նվում եմ։

Շատ խառը զգացմունքներ ունեմ բոլոր ընկերներիս նկատմամբ ու չեմ կարողանում շփվել հետները։ Բայց ամեն ինչ իմ ներքին խնդիրների պրոեկտումն ա ու չկողմնորոշվածությունը։ Իրանք առաջ են շարժվում ու հեռանում ենք իրարից։ Բոլորին շատ եմ սիրում, ոնցվոր նույնն են, բայց միևնույն ժամանակ նույնը չէն։ Սիրտս կախ ա ու լիքը գործ ունեմ անելու։

Ինչի՞ ա կէտում նկարս պտտում: Ո՞նց կարամ դա ուղղեմ?

Կյանքը, որը ես չեմ ուզում, բայց, որը իմ հետ տեղի ա ունենում` վատ երազներ, տագնապ, պատերազմի վախ, լուրեր թուրքա-ադրբեջանական մարզումների մասին Կարսում` մեր սահմանի մոտ, լուրեր քաղաքական դիակ-նեկռոֆիլ-հանիբալ-անպատասխանատու-անֆայմ քաղաքական գործիչներից։ Ուզում եմ առաջ տալ կյանքս մինչ են պահը, երբ ես ծեր եմ ու ջերմոցս կյանքիս իմաստն ա, իսկ մահը մոտիկ ու ես լիքը չնայած անիմե դեռ ունեմ նայելու ու կյանքիս դարդն ա թե, որ սերիայի ընթացքում կհանգչեմ։ Կամ թեկուզ մինչ են պահը, երբ դռոնն արդեն անցել ա։

Էսօր Գյումրիի «Բեռլին արթ հոթելի»-ից սենց գիրք գնեցինք։ Արևմտահայ գրողների շարք էր իրականում, ամեն գնալուց մի հատ վերցնելու եմ։ Երկրորդ դասական հայերենով գիրքն ա մեր գրադարանում։ Ուղղակի հիմա մտածում եմ ինչքանով ա ճիշտ կարդալ ու հետո տանը պահել գրքերը։ Գուցե ավելի ճիշտ ա գրադարանի՞ն նվիրաբերել: Այստեղի գրադարանը հաստատ էս գրքերից չունի։ Երևի կենտրոնանամ գումար աշխատելու վրա ու ամեն անգամ երկու գիրք գնեմ ։Դ

մի քանի հայ տառաստեղծների հետ զրույց․ պատմում են հայական տառատեսակների ու շուկայի մասին

type.today/en/journal/am

մի անգամ խանութում դրամարկղի մօտ մայր ու տղայ էին, տղան հետ ընկաւ, վերցրեց «լաւ իզ» ծամոն։

դրամարկղի աշխատողն իր հետ ջերմ խօսեց, ասաց՝

— մաստակ է՞լ ես աւելացնում։

մաստա՞կ՝ նման բառ կար վաղ յիշողութիւններից։ ես [համ]տեսել եմ հայկական արտադրութեան նանայոտ ու սրճոտ ծամոններ։

ու կարծես դրանց վրայ «մաստակ» էր գրած։

այդ պատճառով երբ փնտրում էի մաստոդոն հանգոյցի համար անուն, նոյնիսկ mastak.am֊ն էի գրանցել, մտածեզով որ թեթեւ սոլիկ ծամոնային վիճակի ա ակնարկում։

ես նաեւ կասկածում էի որ ճիշտ եմ յիշում որ նման բան կար։ նայեցի մի քանի բառարանում՝ չգտայ մաստակի ոչ մի ակնարկ։

ու նոյնիսկ սկսեցի մտածել, որ սխալ եմ յիշում, չկար տէնց բան։

ու ահա էսօր լսեցի այդ բառը։

հիմա նոր փնտրեցի վիքիբառարանում, ու ահա, կայ՝ ե՛ւ մաստակը եւ նոյնիսկ ծամտաքը, որի մասին արդէն երեւի հաստատ չէի լսել։

#ծամոն #մաստակ #ծամտաք #հայերէն

Չեմ կարա նկարագրեմ, թե ինչքան եմ սիրում սթորիբորդ անել։ Չեմ ուզում պատվերս ավարտվի, ով գիտի էլ երբ սենց բան ձեռքս կընկնի։
p.s. StoryboardPro-ն ամենալավ բանն ա, որ կարար հետս լիներ, կներես TVPaint:

@🌈 խի՞ ☠️✨ @🌈 խի՞ ☠️✨ եթէ բոլորս միշտ տէնց անենք՝ էլ խնդիր չենք ունենայ։

ցաւն այն ա որ շատ շատերին մէկ ա լեզուն՝ հայերէնը, իսկ ինձ հէնց լեզուն ա կարեւոր։ ու բոլորն էլ պատրաստ են լեզուն վաճառել՝ ով վրացի դարձաւ, ով ռուս, ով՝ ամերիկացի, դէ ադրբեջանցի դառնալու հետ էլ շատ խնդիր չեն տեսնում։

Ադրբեջանում սենց սիրուն նամականիշներ են տպագրել ^^

Դեկտեմբերի 29-ից սպասում եմ Զանգակը գիրքս առաքի։ Երկու անգամ զանգել եմ, հավաստիացրել են, որ կառաքեն։ Ու ձեն-ձուն չկա առ այսօր։ Վաղն էլ գնում եմ Երևանից ու ոչ հույսեր ունեմ, ոչ էլ կորցնելու բան։ Որոշեցի հետևել ընկերներիցս մեկի օրինակին ու չսպասել։ Նամակ գրեցի, բողոքվեցի։ Հուսամ մեյլը կստուգեն։

Վաղուց ման չէի եկել Երևանում։ Թարմ աչքով նենց սիրուն ա Երևանը։ Գրեթե դատարկ ու շատ սիրուն, մառախուղի մեջ։

նոր իմացա, որ գիտություն եւ տեխնիկա ամսագրի համարները կան էստեղ.

tert.nla.am/mamul/gitutyun-ev-

էնքան եմ ուրախացել

Վանաձորում կարաս 1 ամսով 10.000 դրամով 1 սենյականոց բնակարան վարձես: Վանաձորի կենտրոնում էլ մի 30-ով։

Որ խորանաս երբ աչքից արցունք ա գալիս ու երբ քթից ա գալիս դա գրեթե նույն բանն ա։ Կարողա տեքստուրա-ֆակտուրայով ու իմաստով չէ, բայց էլի օրգանիզմից դուրս եկող ինչ-որ արտադրանք ա։ Մեկը ուղղակի ռոմանտիկացրած ա, չնայած նրան, որ հուզիչ պահերին են մյուսի հետ միաժամանակ ա գալիս։
Հ.Գ. Ոչ մի հետևություն ու առաջարկ չունեմ։

Ուզում եմ ժամանակը մի տարի առաջ տամ, անհուսալի կանգնել ա ներկայում։

Show older
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։