Հետևել

Ես ինչ-որ շատ ուժեղ հոգեբանական խնդիրներ ունեմ մեյլեր ուղարկելու ու պահանջող մարդկանց հետ շփվելու։ Ռեսուրս չունեմ ընդհանրապես, մի կերպ գոյություն եմ քարշ տալիս մինչև ես սաղ պրծնի։ Էս շաբաթը հենց անցնի, կկարողանամ իջնել ընդհատակ։ Էլ մեղքի զգացումով դրդված ոչինչ երբեք չեմ անի։ Մարդկանց հետ շփումս վերջապես կհասցնեմ մինիմումի ու կփորձեմ առաջնորդվել իմ շահերով։ Գուցե մեղքի զգացումս ի սպառ վերանա։ Չկան մարդիկ` չկա մեղքի զգացում։

@չստացված ճգնավոր դէ պէտք ա կոմպենսացիա ստանաս, որ ուրախութեամբ անես գործդ։

բոլոր խնդիրները նրանից են որ մարդիկ այլ մարդկանցից պահանջում են ինչ֊որ բան։

իսկ դա բռնութիւն ա։

պիտի նէնց լինի որ ուզես անել։

@inky@ծմակուտ.հայ ինձնից ամբողջ կյանքս հենց տենց մարդիկ են հանդիպում, շատ հազվադեպ բացառություններով։ Բոլոր ասպեկտներում պահանջում են ու ես վախենում եմ նեղացնել/հիասթափացնել։ Ու հասնում ա նրան, որ մարդ չի պահանջում, սկի չի հիշում, բայց մոտս պանիկայա սկսվում ։Դ Ես ուրիշ ձև չգիտեմ։ Միակ լավ բանը,են ա,որ ֆեյսբուքից սկսեցի չօգտվել, որովհետև գրում էին ու պատասխանելու ժամանակ ու րեսուրս չունեի, նամակները կուտակվում էին ու ես տարիներով վատ էի զգում ինձ, գիշերով մտնում տարի անց գրում էի, որ հանգստանամ։

@inky Ինձ ոնցվոր հետապնդեին։ Դեպքեր էին լինում հրապարակում էի անում մեկնաբանություններում կարային գրեին խի չէս պատասխանում?! ։,Դ Նեղանային և այլն։ Երևի դրանից ա,որ ֆիզիկապես նամակներին պատասխանել չեմ կարողանում, ահավոր դժվար ա, նույնիսկ եթե ինքս եմ գրել։ Հիմա փորձում եմ ինստագրամից չվախենալ նույն օատճառով։ Մարդկանց թվում ա,որ առցանց շփումը իրական կյանքի շփման պես պետք ա լինի ու շատ վիրավորվում են,որ օրը 24 ժամ իրանց տրամադրել չէս կարա։

@inky Լրիվ ուրիշ բան էիր գրել, բայց ինձ տարավ, երևի արտահայտվելու կարիք ունեի, հոգեբանի կգնամ ։,Դ Ամեն դեպքում ես հասկանում եմ, որ սենց բաներից ես ձգտում եմ աննկատ դառնալ, որ չհիշեն ինձ ընդհանրապես։ Նույնիսկ ցուցահանդեսների չեմ մասնակցել, մենակ ստիպողաբար ։,Դ Բայց միևնույն ժամանակ կա ցանկություն նկար հրապարակելու ու գրելու, բայց,որ իրանք չգրեն դրանից հետո ։Դ Երևի դրա համար եմ թութն ու կետը սենց սիրում, որովհետև էդ պահանջող մարդիկ ստեղ չկան ։Դ

@չստացված ճգնավոր հասկանում եմ։ բայց չէ, այլ բանից չի, ահագին մօտ ա։

պէտք ա սովորել որ երբ քեզնից բան են պահանջում՝ էդ սահման անցնել ա, էդ ագրեսիա ա, էդ բռնութիւն ա։

կարող են խնդրել, դու էլ կարող ես ասել՝ չէ, կներես։

ես էլ չգիտէի, ինձ թերափեւտն ա սովորեցրել։

նեղանում են՝ դէ թող նեղանան։ դու պէտք ա քո տարածքում քեզ հանգիստ զգաս, լինի դա ֆբ թէ ինչ, լինես հպարտ քաղաքացի։ (:

@inky@ծմակուտ.հայ Զարմանում եմ, ոնց էդ անկյունից չէի նայել։ Շնորհակալություն շատ ։,Պ

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։