Հետևել

Ստեփանավանում մարդիկ երկու տեսակի են բաժանվում ա) ԱԽՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ ՓՈՈՈՈՈՈՈՈՈՂ ՉԿԱԱԱԱԱ
բ) ԱԽՐ ԶԲԱՂՄՈՒՆՔ ՉԿԱ ՓՈՂ ԿԱ ԶԲԱՂՄՈՒՆՔ ՉԿԱ, ԿԱՖԵՅԻ ԽԱԹԵՐ ԴԻԼԻՋԱՆ ԵՆՔ ԳՆՈՒՄ
Բայց միավորում ա իրանց մի բան՝ ԱԽՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ ՓՈՂ ՉԿԱ ԵԿԵՔ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՄԻ ԲԱՑԵՔ ՄԻ ՇՆՉԵՔ ԳՈՐԾ ՄԻ ԱՐԵՔ։

· · Web · 1 · 0 · 2

@📿 triumph of the city֊ում տէնց տողեր կան, որ քաղաքի յաջողութիւնը շատ կախուած ա ապրող մարդկանցից, կամ եկող մարդկանցից։

եթէ գալիս են մարդիկ, որ ուզում են լաւ բան անել, անում են, ու կարողանում են անել (բայց ոչ միայն մի ընտանիք՝ շատ) ապա շատ հաւանական ա որ քաղաքը կենդանանայ, լաւ տեղ դառնայ։

յուսադրող տողեր են։ բայց ես չգիտեմ, ո՞րն ա այս դէպքում լաւ՝ ձեզ պաշտպանելու համար նշել ինչ ռիսկային ա ներդրում անելը, ոչ միայն փողի, այլ ջանքի, որ թափում էք ու թափելու էք, ու որից յետոյ կարող ա բաւարարուածութիւն չստանաք, թէ յոյս տալ, որ լաւ կը լինի, երբ գիտես որ բարդ ա, շատ բարդ ա ձեր բռնած գործը։

մարդուն սիրելով էլ կարող ես իրան discourage անել, զի իր համար անհանգստանում ես, իր ջանքի համար, իր ցաւի համար, ուզում ես նա լաւ լինի։

իհարկէ, քո նշածները սիրելու մասին չեն՝ մարդիկ ոչ մի բան չեն անում, ու ուզում են դու էլ չանես։ զի եթէ դու անես ու քեզ մօտ ստացուի՝ իրենք սխալ են դուր գալու։

@inky@ծմակուտ.հայ Շատ ճիշտ ա գրածս, իրականում ամեն օր հասկանում եմ, որ ծովից ծով գործ ունենք անելու ու չենք հերիքում։ Ամեն օր մյուս ափը ավելի հեռույա երևում։ Տեսիլք ա թվում ։Դ Բայց ես չեմ հիասթափվում, ուղղակի կշարունակեմ գործս անել (человек который сажал деревья նա մինիմալկախ հահա)։ Որոշել եմ,որ եթե գոնե մի երկու հոգու օգնեմ արդեն իզուր չեն ջանքերս։ Հետո երևի ավելի ճիշտ ա միավորվել նրանց հետ,ով ուզում ա մի բան անել ու հեռու մնալ նրանցից, ով չի ուզում։ Մեր թիմը թութութու աճում ա։

@inky@ծմակուտ.հայ ու մեր մեջ ասած թիմը չլիներ էսքան չէինք տառապի։ Շատ բան ամոթից դրդված ես անում, որովհետև աջ ու ձախ արդեն ասել ես ու թիմդ էլ հաշվետվություն ա պահանջում արածներիդ մասին ու ամեն մեկը մի բան անում ա ։Դ Արդեն ուղղակի խոսալ չի ստացվում ։Դ

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։