Հետևել

Էս նեղ պահին Ստեփանավանում Կայտառ անունով խանութ ենք բացում, ՀԱՅԿԱԿԱՆ արտադրանքի շորերի և ոչ միայն։ Կիսվում եմ խանութի գովազդի կոնցեպտով ու լոգոյի առաջին սևագրով ։օ Լոգոյի տառատեսակը վերցրել ենք Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի վրայից,որը տառապելով թվայնացրել ա @Shekspir55-ը ։Դ

· · Web · 1 · 5 · 17

@Koriz @revik @Shekspir55 ես չգիտեմ լաւ ընկեր կը լինե՞մ որ սէնց բան ասեմ, պիտի լռե՞մ, թէ՞ փորձեմ ասել՝

ափսոսս գալիս ա էն փողը, որով խանութ էք նորոգելու, ստեղծելու։

ես հասկանում եմ որ հնարաւոր ա աշխատել դրսի վրայ ու ապրել ցանկացած տեղում ուր կայ ինտերնետ։

բայց երբ խանութ ես բացում, քեզ պէտք ա շուկայ։

շուկայ հազիւ ունենք երեւանում։

էնքա՛ն եմ տեսել ոնց են փակուել սէնց տեղեր։ էդքա՛ն փող էք ծախսելու բացելու համար։

@Koriz @revik @Shekspir55

մենք բոլորս ուրախ էինք որ երկու աղջիկ դիլիջանում բացել էին կաֆէին սրճարանը, եւ ամէն ինչով իրենց աջակցում էինք։ միշտ գալիս էինք սուրճ խմելու, բերում էինք դրսից բաներ, կամ երեւանից՝ սարքեր նուիրում։

ու իրենք ազնիւ փորձում էին դիմանալ։

վերջում չդիմացան, փակուեցին։ :/

յետոյ էդ տեղը վերցրեց մեզ ծանօթ մի տղայ՝ յովհաննէսը։

փակուեց։ :/

տեղը՝ դիլիջանում ամենալաւն էր։

բայց շուկայի հարց ա։

@Koriz @revik @Shekspir55 միայն տարածքի վարձի փողն էք էժան տալու ստեփանաւանում։ բայց եթէ ներսում նորոգելու էք՝ նորոգման գինը երեւանում էլ ա գրեթէ նոյնը։

հասկանում եմ որ ուզում էք սատարէք ստեփանաւանին։

բայց ձեր հաշուի՞ն։

կներէք։

@norayr @revik @Shekspir55

Ես ուզեցի գնամ, որովհետև մոտ եմ Ստեփանավանին, ու ինձ դզեց որ էդպիսի խանութ են ուզում բացեն, որովհետև մեր մոտի համար սենց վուաօ ա, տենց խանութը։

@Koriz @norayr @revik լսի կա շուկա կարծեւմ եմ մյուս կողմից
Ստեղ լիքը մարդ կա ու դե երևանը ասենք մասիվի բնակչուոյունը ստեփանավանի ու մոտակա գյուղերից շատա բայց նենա կան մարդիք:Դ ու հագնվելու պահանջ ունեն:Դ

Իսկ դիտողությունը տեղինա միշտ

Սաղ կլինի, ցանցկությունա պետք

@norayr @Koriz @revik նորոգելնել ասեմ էլի էժանա
Մարդաուժը էժանա ստեղ մոտ 4 անգամ
Չես հավատա բայց ես լիքը ռեմոնտ եմ անում էս մի քանի ամիսը:Դ

@Shekspir55 հաշվի առնելով,որ մենք ենք անելու էտ նորոգումը՝ անվճար ա ։Դ

@norayr ի դեպ, իմ սփյուռքի ապագա հրապարակման մեջ հենց սրա մասին էլ եմ գրել ։,Դ

@norayr @Koriz @Shekspir55 Հասկանում եմ իրականում ասածդ։ Դրա համար էլ բիզնեսը չի մեր նպատակը։ Նպատակը ավելի սոցիալական ա, որ մարդիկ ունենան հագուստի մեջ այլընտրանք, որ երբ Երևանից մարդիկ գան չթվա,որ Բալենսիագայի ցուցադրությունից մոդելները հայտնվել են թուրքական անճաշակ գյուղում։ Ստեղ կան մարդիկ, ով փող ունի ու ծախսելու տեղ չունի։ Կան երեխեք,որ ուզում են մեր մոտից հուդի առնեն։ Ու թեկուզ ետ մի քանի հոգու համար կարամ նապլավու պահեմ խանութը։ Վարձն էլ մամայիս եմ տալու ։,Դ

@Koriz վախ, շուխուռ կանեմ ստեղ ։ԴԴ Բայց փորձելու եմ մինչ նոր տարի ։Դ

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։