Ես ինչ-որ շատ ուժեղ հոգեբանական խնդիրներ ունեմ մեյլեր ուղարկելու ու պահանջող մարդկանց հետ շփվելու։ Ռեսուրս չունեմ ընդհանրապես, մի կերպ գոյություն եմ քարշ տալիս մինչև ես սաղ պրծնի։ Էս շաբաթը հենց անցնի, կկարողանամ իջնել ընդհատակ։ Էլ մեղքի զգացումով դրդված ոչինչ երբեք չեմ անի։ Մարդկանց հետ շփումս վերջապես կհասցնեմ մինիմումի ու կփորձեմ առաջնորդվել իմ շահերով։ Գուցե մեղքի զգացումս ի սպառ վերանա։ Չկան մարդիկ` չկա մեղքի զգացում։
Ծնողներիս գյուղում (Նինոցմինդյի #Հեշտիա գյուղ) փոքր շնիկներին մշկո էին ասում։ Մշկո 🐶
1987 թվականին ձայնագրված Քաուաի'Օ'օ տեսակի թռչնի սիրերգ։ Երգում է տեսակի վերջին արուն՝ ապարդյուն հուսալով էգը կմիանա երգին։ Այս արուի մահվանից հետո տեսակը համարվում է ոչնչացված։ https://youtu.be/nDRY0CmcYNU
#զին-երիս հավաքածուն շատանում ա✨ Պատրաստվում եմ հոդված* գրեմ սփյուռքում: Կխոսամ տարբեր կոմիքսիստների հետ ու զիների հեղինակների (նաև իմ) կգրեմ կոմիքսի տարածման ու զին գնելու կարևորության մասին։ Թե նոռմալ բան ստացվի զինում էլ կտպագրեմ 💫
*կիսագրագետ տեքստ որոշ արժանի մտքերով)։
Վերջերս մի բառ լսում եմ գնում եմ բառարաններում նայում եմ հոմանիշները, ձգտում եմ թարգմանել ամեն ինչ ։Դ Օրինակ snack բառը սիրում եմ, բայց ուզում եմ հայերենը օգտագործել։ Բոլոր տեղերում նախաճաշիկ բառն էր թարգմանությունը։ Ստեղից-ընդեղից հոմանիշ գտա՝ սրտադեղ։ Բա սնեքն ի՞նչ ա եթե սրտադեղ չի ։Դ Նենց լավ բառեր ունենք, որ իմ նմանները չգիտեն։
Նայել ե՞ք, շատ հետաքրքիր ա։
@HelenDerunc-ի ու @baarpiba(ինստագրամ)-ի համատեղ #զին-ը հասավ։ Չեմ կարա նկարագրեմ ինչ հավես ա զին հավաքելը ու հատկապես հայատառ զին հավաքելը։ Ու #panicomix շնորհակալություն ։Դ
Հ.Գ. Արփին 15 տարեկան ա 🧡
@Shekspir55ի հետ #Գորիս-ում ենք։ #FormulaGoris-ին էինք եկել։ Չեմ կարա նկարագրեմ ինչքան լավ ու արդյունավետ անցավ սաղ ու ինչքան շնորհակալ եմ կազմակերպիչներին։ Հուսամ ծնունդ նշելու նման տարբերակը վարակիչ կլինի բոլոր կազմակերպությունների հանար։
Վաղը գնում ենք քաղաքով ման գալու, հուսամ Աքսել Բակունցի թանգարանը բաց կլինի։
Հ.Գ. Ով չեկավ լիիիիիիիիքը բան կորցրեց։
Եթե աշխարհում անիծված տեղ կա, դա իմ list.am-ի ցանկացանկն ա ։Դ այո, վիշլիստս։
Ի դեպ տեսեք ինչ եմ գտել՝
https://www.list.am/item/12341344
Առաջին ոչ # լսելիք գրառումս 🤔
✨ ✨ ✨
Տելեգռամով մի հատ էջ եմ բացել, որտեղ կարդալու եմ տարբեր գրքեր ռուսերենով։ Նպատակն ա՝ կատարելագործել-բարելավել լեզվի արտասանությունը։ Ընթացքում նաև ամեն գրքից հետո կարծիքս էլ հավանաբար կգրեմ, չատ էլ կբացեմ։ Ու կարող ենք ընտրել իմ ունեցած չկարդացած գրքերից մեկը ու զրոյից կկարդամ ձայնային չատի ընթացքում։ Կփորձեմ հետաքրքիր նյութեր տեղադրել իմ սիրած գրքերի մասին։ Հուսամ ձեզ էլ հավեսի կգցեմ ու դուք էլ կուզեք կարդալ դրանք։
✨✨ ✨
https://t.me/joinchat/K2raik4MzmZmNmFi
✨ ✨ ✨
Ցավ, այտուց, ծանրության զգացողություն
Հպարտ արմենոֆիլ, ադրբեջանա-թուրքաֆոբ