@progart իմ համար շատ անհասկանալի ա էս շէնքերի անտեր լինելը։ գործարարները ամէն գնով փորձում են կենտրոնում շինթոյլտուութիւն ստանալ բայց ոչ մեկ չի մտածում էս շէնքերը վերակառուցի ու աշխատացնի։

@progart 1-2 տարի առաջ ստորակէտենք շէնք էին նախագծել կուկուռուզնիկի տարածքում, կարծես պլաններ կար նոր շէնք կառուցելու։ դա էլ կանգնեց անհասկանալի պատճառներով։

@tigran դէ, պահպանելու համար, իթ նախ պէտք ա ունենալ ստրատեգիա, ինչը կարծես չկայ։
նաեւ, ծախսատար ա, ներդրողներ պիտի լինեն, բայց երեւի շահութաբեր չի, ու մարդիկ էլ շահագրգռուած չեն փող ծախսել նման նախագծերի վրայ, երբ դրա փոխարէն, կարող են նորմալ ռեստորան բացել։

@progart եսիմ։ կենտրոնում լիքնը մանր կաֆեներ կան, որ լաւ էլ աշխատում են։ դա էլ օրինակ այգու մէջ ա, այգու այցելուները կը գնային։
բայց հարցը մենակ էդ շէնքը չի։ քաղաքում շատ կան տէնց շէնքեր որ անտեր են, բայց կողքը կպած բերում նոր շէնք են կառուցում։
կարող ա քաղաքապետարանի թերացումն ա։

@tigran հաւանաբար

բայց երեւի արժի ձեռք չտալ, քանի դեռ վստահ չենք, որ ձեռք տալուց յետոյ լաւ բան ա արուելու

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։