@progart բայց ֆոտոն՝ մզկիթի նկարը չի։

չգիտեմ ինչ ասել, էս ենք, թէ չէ, որովհետեւ սովետի ժամանակ էդ տարածքը դիտւում էր ժամանակաւոր, ու քանդման ենթակայ, իսկ մարդիկ իրենց գրպանից չէին ուզում փող ծախսել, լաւացնել, հիմա էլ իրենց սեփականութիւնն ա էդ շինութիւնը եղել, գուցէ կրկին այլ յոյսեր ունէին։

միւս կողմից, հին կառոյցները, նոյնիսկ եթէ դրանց նայել, լաւ չեն սարքած, ու քանդուելու հակում ունեն, ու երբեմն պահելը շատ բարդ ա։

@progart նոյնիսկ սովետի սարքած շէնքերի մեծ մասի մասին կարելի ա ասել, որ առաջինն են փլուելու, երկրաշարժի դէպքում, ամենախոցելիներից են։

@norayr
սովետի ժամանակ նախագիծ կար, թէ ինչ են ուզում անել, թամանեանն առհասարակ թանգարանային գօտի էր դիտարկում, ու իրենց ծրագրի մաս էր կազմելու։
այսինքն, էդ առումով, ինձ լրիւ հասկանալի ա մօտեցումը, (չ)ընդունելին մի կողմ թողած։
բայց մենք հիմա ունե՞նք մօտաւոր պատկերացում, թէ ինչ քաղաք ենք ուզում։ իթ սա պիտի ունենանք, նոր պահպանելու մասին խօսք գնայ։ իսկ քանի դեռ չկայ, լիքը շէնքեր քանդուելու են, լիքը բաներ կորելու ու բողոքելու տեղ էլ չի մնալու, քանի որ պատկերացում մօտաւոր չկայ։

@progart հա՞, չգտիէի որ թամանեանը տէնց միտք ունէր՝ ինձ թւում էր նա տէնց հնութիւնների հանդէպ անտարբեր էր՝ իր պլանների մէջ չէին ֆիտ լինում։

մօտաւոր պատկերացում եւ այլն՝ նշանակում ա լաւ ուրբանիստ քաղաքապետ ունենալ, ես ուզում եմ հիմա մի ձեւ հասցնել մարութեանին, որ արժի վարլամովին կանչել ու իր հետ զբօսնել երեւանով։ չնայած վարլամովը երեւի երեւանից յոյս չի ունենայ, առանց այդ էլ ասում էր՝ փոշոտ սովետական քաղաք, ոչ մի հետաքրքիր բան։ հիմա վատացել ա միայն։

ինչ վերաբերում ա քանդուելուն՝

@progart ես չգիտեմ ինչ անել, շուռն ասենք ասում ա, որ առհասարակ ոչ մի բան պէտք չի քանդել, թող հիւսիսայինն էլ մնայ որպէս էս ժամանակի հետք, բայց ինձ թւում ա, համ պէտք ա քանդել ասենք փետակի շուրջ եղածը, համ լիքը մայթերի, թէկուզ թղթով «օբյեկտները», հանրային շահ ճանաչել, ու ձեռքից առնել, համ սահմանել մայթերի վրայ դուրս եկող խանութների աստիճաններն ինչ ձեւ պէտք ա լինեն, ու փոխել, համ վերացնել մռջնաբոյնները։ ու համարեա գրեթէ զրօյից նախագիծ անել, բայց էդ ամէնը փողը չկայ, պիտի հարուստ երկիր լինենք՝ նոր։

@progart հին շէնքերը վատ են կառուցուած, ու վտանգաւոր են, նոր շէնքերն մի քիչ աւելի լաւ՝ բայց տգեղ են։

ամէնը քանդելու ա իրականում։

@norayr @progart դրա համար ես ուզում եմ որ մայրաքաղաքը տեղափոխուի այլ քաղաք ու նորից կառուցուի ։Դ

@tigran @progart ե՞ս թէ քամին։
չգիտեմ է։ կարճ ասած անլուծելի խնդիրներ են, աւելի լաւ ա դրանց մասին հիմա չմտածել ու կենտրոնանալ լուծելիների վրայ։

@tigran @progart ես առաջ տէնց էի ասում, կամ էլ ասում էի՝ ի՞նչ պարտադիր ա մայրաքաղաքում ապրեմ, ես հաճոյքով փոքր քաղաքում կապրեմ։
ասում էի՝ աւստրիայում՝ վենայից բացի բոլոր քաղաքները <500.000 բնակչութիւն ունեն։

յետոյ մի ճարտարապետի հետ խօսեցի, ասաւ՝ շատ լաւ տեղում ա երեւանը՝ տաք տեղ ա, տես ասենք գիւմրում միշտ ա ցուրտ, ամռանն էլ երեկոները պիտի տաք հագնուես։

յիշեցի որ վանաձորցի ընկերս՝ քլոքերը, գալիս ա երեւան ոսկորներ տաքացնելու, աւելի լաւ ա զգում ստեղ։ յիշեցի որ շունս էլ էր ստեղ աւելի լաւ զգում։

@tigran @progart ստեղ մեզ սպեցիֆիկ խնդիր կայ՝ դրսում փոքր քաղաքներում էլ համայնքներ կայ ու կեանք, թէկուզ գէյմերների ուժեղ համայնքներ, իսկ մեզ մօտ ոչ մի բանի համայնքներ չկան, հազիւ հազիւ երեւանում մի քիչ կան։

ու ընհդանուր, յուսով եմ, նոր սերունդներն աւելի հետաքրքրասէր են ու աւելի քիչ փակ են ամէնի հանդէպ, ու տէնց կարող ա փոխուի իրավիճակը։

@norayr @progart ինձ երևանում աւելի շատ ապօրինի շինարարութիւններն ա տհաճ քան թե տգեղ շէնքերը։ դէ տգեղ շէնքը ճարտարապետի ճաշակն ա ինչ արած, դա էլ ինքն ա... իսկ առաջ տուած բալկոնները, տանիքներում կառուցուած հարկերը, ռեստորանների կողմից գարվուած մայթերը ու տէնց բաներ շատ տհաճ են։

@tigran կարող ա ոչ թէ ճարտարապետի, այլ պատուիրատուի։ իսկ պատուիրատուն՝ մերիտոկրատիայի արդիւնք չի, այլ՝ յանցաւոր ռեժիմի։

@norayr դէ ճարտարապետն էլ մասնագէտ ա եղել, ինսիտուտ ա աւարտել, ճաշակ ունի։

կամ միգուցէ վատ երգեր ա լսել, որ վատ շէնքեր ա նախագծում ։Դ

օրինակ՝ ռոսիայի ճարտարապետը իր իսկ գործը այլանդակեց։

@gagik
հրաչիկ պօղոսեանը առաջին նախագծի հեղինակներից մէկն էր, իսկ յետոյ իր իսկ գործը իր ձեռքով, փողի համար, ըստ երեւոյթին, փոխեց ու դարձրեց այն ինչ կայ հիմա՝ nuaca.am/archives/staff/%D5%BA

@norayr օ, չգիտեյի որ ինքը ՛07-ին Ռոսիայի վերակառուցման ինչ-որ նախագիծ է արել։

բայց ենթադրում եմ 07-ին արվածը տարբեր է նրանից ինչ կա հիմա՝ կցակառույց մոլից։ որը իմ իմանալով ուրիշ ճարտարապետ է նախագծել

@gagik հա՞, հետաքրքիր ա, եթէ մի բան գտնես այդ մասին՝ կիսուիր։ մոլլը ինչի, էդ ժամանա՞կ չէին ստեղծում, ինձ մօտ տպաւորութիւն կայ, որ 2010֊ին արդէն կառուցում էին։

եթէ չեմ սխալւում, էսպիսի օրինակներից ա նաեւ Օլեգ Շոկարեւը՝ նա իր «կռունկ» սրճարանը դարձրեց «թեքեյեան կենտրոն» իր ձեռքով։

իսկ կոմունիստների ժամանակ՝ մազմանեանին ու երկանեանին ստիպում էին այլ ձեւ աշխատել։

ընդհանուր ուղերձս երեւի էն էր, որ վարչակարգն աւելի ա արտայայտւում ճարտարապետութեան վրայ, քան հէնց ճարտարապետների անձը կամ ճաշակը։

@gagik @tigran ինչ֊որ ձեւ խօսակցութիւնից դուրս մնացիր, չգիտեմ ծանուցումները ստացար թէ չէ։

@gagik @tigran այսինքն գիտեմ ինչ ձեւ՝ tooter յաւելուածս բոլոր մասնակիցներին աւտոմատ չի նշում պատասխանների մէջ։

@norayr @gagik ծանուցում չստացայ բայց խօսակցութեանը հետևում եմ։

@norayr @gagik ես յաճախ հին շէնքերը նմանեցնում եմ ռադիոընդունիչի ։Դ

և ինձ շատ ա դուր գալիս ռադիոընդունիչի նմանուող շէնքերը։ միգուցէ իրականում նման չի ես եմ նմանացնում ։Դ

@norayr @tigran շատ հետաքրքիր երևույթ է․

մոլի ու շրջակայքի ճարտարապետը՝ Արբակ Վարդանյանն է (տես հոդվածի նկարները՝ armeniasputnik.am/armenia/2016)

իսկ այ Հրաչիկ Պողոսյանի նախագծով քանդվել է Ռոսիայի տակի հարթակները։ Նաև ինքը այդտեղ ինչ-որ բնակելի շենք (?) էր նախագծել (բայց ցավոք նախագիծը չեմ տեսել ու հստակ չեմ կարող ասել)

ու էսպիսի օրինակներ պարզվում է բավականին կան։
Բայց էստեղ ինձ համար հետաքրիր է անձնական պատասխանատվության / integrity հարցը, որովհետև մեկ է որոշումը իրենց է։

Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!