մեկ-մեկ մտածում եմ յետ անցնեմ արդի ուղղագրութեան ։//

պատճառները մի քանիսն են՝
1. մարդիկ ովքեր գիտեն որ նոր եմ անցել դասականի չեն հարմարուում
2. յաճախ որոշ բառեր վստահ չեմ ոնց գրել զի իրական արմատը չգիտեմ ու տէնց ինձ կիսագրագէտ եմ զգում
3. ինձ հետևողները դժուարութեամբ են կարդում գրածս ու ներուայնանում են (կարծես) ու ես զգում եմ էդ նեգատիւը
4. իւ - որպէս յու լաւը չի բայց որպէս իվ շատ լաւն ա ։Դ

բայց յետ գնալն էլ կարծես հանձնուել լինի, որը նոյնպէս յարմար չի ։Դ

@tigran ես անցել եմ դասականի, քանի որ էն ժամանակ համարում էի, որ քաղաքական առումով, հայաստան֊սփիւռք կապի համար ուղղագրութիւնը կարեւոր ա։ հիմա լիքը պատճառներով տէնց չեմ համարում, ու նաեւ էդքան առաջնային չեմ տեսնում ուղղագրութիւն փոխելու հարցը։ ու մի կարճ շրջան վերադարձայ բոլշեւիկեան ուղղագրութեանը։
ու երեւի էդ պահին ես իրօք գործնականում գիտակցեցի, թէ ինչքան սիրուն ա դասականը։

Follow

@tigran նախ, հաւասարութիւնն էստեղ աւելի շատ ա, տառերը շատ «վեր ու վար» չեն, ու էդ աչքիս աւելի հաճելի ա։ ու նաեւ, անցնելով բոլշեւիկեանի, էլի զգացի, թէ ինչքան բարդ ա ինձ համար յիշելը, թէ ինչը ոնց ա գրւում։ ու ես էլի տրամաբանութիւնը հասկանալու փոխարէն մտածում էի, «ինչեւե՞, թէ՞ ինչեւէ», «ինչեւիցե՞, թէ՞ ինչեւիցէ»։
կամ խի՞ «վրա», բայց «վրայով»։ ու էլի արի յիշի, որ «յ» գրւում ա «ա֊ից, եւ ո֊ից յետոյ»։ էլի լոգիկան անցնում ա երկրորդ պլան, դու պիտի յիշես թէ ոնց ա։

@tigran յանձնուելու մասին, դէ կռիւ չես անում, քեզ ոնց յարմար ա, ոնց ուզում ես։ ուզում ես տրանսլիտ գրի, ով ուզում ա կը կարդայ, ով չէ՝ չէ։
հետեւողների մասն օրինակ ինձ չի յուզել, ինձ էստեղ էլ լիքը արգելափակել են, պատճառները ենթադրում եմ, բայց դա չի ազդում։

իսկ հին ծանօթները մարդու հետ կապուած փոփոխութիւններին առհասարակ վատ են վերաբերւում, ու միայն ուղղագրութեանը չէ։ քանի որ իրենք քեզ հետ շփուել են, քանի որ դու x ձեւի ես եղել, հիմա փոխուելով y֊ի շփումն էլ ա անկայուն դառնում։ ու էդ բնական ա։

Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!