@progart :D ես որ ասել էի հավես չունեմ, պատճառներից մեկը քըմփայլ թայմն էր

@fperson հա բայց նայի, կարող ես գուդրիդսի մեկ տարուայ մարտահրաւէրդ երկու ամսում յաղթահարել․․․

@fperson բայց դա էլ առաջին օրերին ա շատ մեծ «խնդիր», ու չգիտեմ, օրինակ ես սկզբում եմ տառապում, ֆայըֆոքսը գրեթէ երկու օր տեւեց, էսքան ծանր հազուադէպ ա պատահում, դրանից յետոյ, մաքս երկու֊երեք ժամ եմ համբերել։

@progart երկու֊երեք ժամն էլ չի քիչ :o

@fperson
առաջնահերթութեան հարց ա, էնքան բան ես շահում, համ ճկունութեան պատճառով, համ սովորելու, ու քեզ միշտ թարմ պահելու, որ ինձ համար լաւ գործարք ա։
լաւ գործարք ա նոյնիսկ նկատի ունենալով որ երբեմն բարդ ա տեղակայել ծրագրեր, օրինակ՝ չեն հաւաքւում, բայց ես գիտեմ որ ընդհանուր շահում եմ զի սովորում եմ, գիտեմ կամ զգում եմ կազմարկիչների տարբերութիւնները։

չգիտեմ, ես սիրող մարդ եմ, շատ, ու լրիւ վայելում եմ։
@progart

@norayr @fperson այո֊այո։ բայց ես հասկանում եմ, որ յաճախ շատ ժամանակ կարող ա խլի, ու դա չարդարացուած թուայ, բայց օրինակ երկար ժամանակ այլ օհ֊երի վրայ եմ եղել, ու ֆանթուից յետոյ հասկացայ, որ իրականում մակերեսի վրայ եմ մնացել։
ու առաջին դժուարութիւնները երբ յաղթահարում ես, արդէն մնացեալը հաւէս ա դառնում։ բայց նաեւ, ես չգիտեմ, եթէ չունենայի ձեռքիս տակ մեկ այլ օհ, կը մնայի՞ լրիւ ֆանթուի վրայ։ ենթադրում եմ, որ հա, քանի որ փորձածներիցս ամէնահետաքրքիրն ա, բայց շատ հարցերում էլ ժամանակ էի վատնելու գուցէ

@progart @fperson

ուզում եմ աւելացնել երկու բան։

առաջինը՝ կազմարկիչները դանդաղ են, զի սի ու սի փլաս փլաս կոդը լաւ քոմփայլ անելը շատ դանդաղ գործ ա։

ու դա էլ կարող ես ջոկել երբ ստիպուած ես համեմատել, տեսնել, որ տարբեր լեզուներով ու կազմարկիչներով ժամանակը այլ ա։

@progart @fperson
երկրորդը՝ քամի, ես սիրում եմ պահել իմ ֆանթու֊ն մաքուր, փոքր ու մենթէյնաբլ, էդ պատճառով զրկում եմ ինձ տարբեր ծրագրերից։ հիմա ձեւ գտայ՝ ու դեբիանի չռութ եմ պահում, ու դրա միջից աշխատեցնում, օրինակ mixxx ծրագիրը, որ միշտ հոգիդ հանում ա մինչեւ կազմարկուի։

Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!