@norayr
շնորհակալութիւն յղումների համար։ մենակ կնութի տեքստին եմ ծանօթ ու տեքստն իմ համար իրականում զարմանալի ա։

youtube.com/watch?v=72RA6Dc7rM սա էլ թող մնայ այստեղ։

ու նաեւ, դզում ա, որ վիրտի պասկալում չի եղել նաեւ return։

@progart վիրտն ասել ա, որ թուլութիւն ա արել պասկալում goto֊ն թողնելով՝

>The designer of Pascal retained the goto statement (as well as the if statement without closing end symbol). Apparently he lacked the courage to break with convention and made wrong concessions to traditionalists. But that was in 1968. By now, almost everybody has understood the problem, but apparently not the designers of the latest commercial programming languages, such as C#.

inf.ethz.ch/personal/wirth/Art

@norayr դէ յետոյ ուղղել ա միւս լեզուներում։
զուտ իմ հասկանալով, էն ժամանակ goto֊ն տէնց լրիւ ընդունուած էր, ու լրիւ հասկանալի ա էդ զիջելու պահը։

@progart տես հետաքրքիր ա, որ goto պաշտպանները գալիս են սիական բեքգրաունդից, ու ջաւադեանն էլ։

ու դա իթ այն մասին ա, որ լեզուն ձեւաւորում ա մտածողութիւն։

ինչը ես իմ վրայ էլ եմ զգում, ու զգում եմ, ոնց ա լեզուն, որով ծրագրաւորում եմ իմ վրայ ազդում, ու փորձում եմ շատ չթաթախուել որոշ լեզուների մէջ։

նոյն ձեւ վատ լուսանկարներ դիտելը չի բարձրացնում իմ ճաշակը, իսկ լաւ լուսանկարներ նայելը ենթագիտակցաբար ազդում ա, ու ես աւելի լաւ լուսանկարներ եմ անում։ չնայած վստահ չեմ որ ճիշտ զուգահեռ ա։

@progart

հա տե՛ս, ջաւադեանի օրինակը հէնց սիական ա, ու սիում էդ ոչ տիպաւորուած բուֆերների հետ աշխատանքն ա տգեղ։

իսկ դիցուք օբերոնում էդ իր խնդիրը չէր լինի, որ մի հատ էլ մտածէիր ոնց շրջանցել։

նախ լոկալ բուֆերի մէջ ես գրում, ազատել պէտք չի, ֆունկցիան կաւարտուի, սթեքը կը մաքրուի, իսկ գլոբալ յիշողութեանը աղբահաւաքը կը հետեւի։

@progart իթ goto համարեա գրեթէ միշտ պէտք չի, ու աւելի լաւ ա լեզուի մէջ չլինի, զի իրանով չարաշահելու հնարաւորութիւնները բազմազան են, իսկ մարդիկ՝ դեբիլ։ (ի դէպ նոյնը վերաբերում ա ջեներիկներին իթ)։

իսկ շահերը որ ձեռք ենք բերում գոութու օգտագործելիս էնքան չնչին են, որ կարելի ա արհամարհել։

ու դէ հա, նորմալ լեզուի մէջ այն

@norayr կատարեալ կը լինէր, որ լեզուի դիզայնը քեզ թոյլ չտար տէնց խնդիրներ առաջանային՝ օբերոնն էս առումով դեռ ամենաառաջներից ա դէ, որ սէնց բաները ջոկել են ու չեն խցկել ։Դ

հա, ու դէ, ջաւայում էլ ա լաւ, որ հանել են յետագայում։
չնայած ինչքան գիտեմ, դեռ keyword ա :/

@norayr :D հա keyword ա, ինչպէս const֊ը, որ չի օգտագործւում։ յէյ, շիթ։ չնայած էլի միջին դիրքում ա ջաւան։

@progart վիրտի պասկալում ո՞նց էր, չեմ յիշում։

տուրբո պասկալում վերագրում էիր արդիւնքը ֆունկցիայի անուանը՝

function foo(a: integer): integer;
begin
foo := 42;
end;

յետոյ աւելացրին result֊ը, որպէս եւս մի վերադարձի ձեւ՝ իրան վերագրում էիր արդիւնքը։

հիմա երկու ձեւն էլ լեգիտ են։
ինչը ինձ դուր չի գալիս, մի ձեւ լինէր, լաւ կը լինէր։

@norayr կոնկրետ օրինակով չգիտեմ, զուտ գիտեմ, որ return֊ը բացակայել ա։
ու հետաքրքիր ա, որ հիմա մեծամասնութեան մէջ լեզուներում իհարկէ կայ return, չգիտեմ, ես որ որքան հնարաւոր ա խուսափում էի օգտագործել։

բայց ինքն էլի եթէ շատ սկզբունքօրէն նայես sp֊ին հակասող ա։

իսկ երկու ձեւն էլ լեգիտ են֊ի պահով համաձայն եմ, պարզութիւնը լրիւ կորում ա։

@progart լս իթ ինչ֊որ բան շփոթում ես, կամ չեմ տասկանում ինչ նկատի ունես։ ռեթուրնը ենթադրում ա որ խնդիրը բաժանում ես ֆունկցիաների, որ ամէնը փոքր իրենց գործն են անում ու էդ հէնց ստրուկտուրային ծրագրաւորումն ա։

@norayr դէ սէնց եմ հասկանում, single entry/exit point ունենալն ա սծ֊ում առանցքային։ իսկ return֊ով ունենում ես ոչ թէ եզակի exit point, այլ աւելի շատ։

@progart աաա, հասկացայ։

misra֊ն պահանջում ա եզակի։

ու դէ oberon-07֊ում եզակի ա։ (:

Sign in to participate in the conversation
թութ

թութը «մաստոդոն» ապակենտրոնացուած սոցիալական ցանցի տեղական հանգոյց ա, որի սպասարկիչը գտնւում ա հայաստանում՝ հաւուց թառի նկուղում։