չեմ ձգում մարդկանց հետ կապի մէջ մնալ, քարտուղարուհի եմ ուզում։

ու սա գուցէ կեանքիս ամէնաազատ շրջաններից լինի․ իսկապէս տէնց բան չկայ, որ չկարողանամ անել հիմա։

ես էլ դժուար քննութիւններից բարեյաջող պրծայ, սէնց ազատութիւն վաղուց չէի զգացել, ահաւոր հաճելի ա :) երկու հատ էլ կայ, բայց դրանք ոչինչ։

ուրիշ նիւթերով հասկանում եմ՝ ինչի մասին էր խօսքը, յետոյ նայում մեր նիւթերին ու ապշում, թէ ոնց կարելի էր էդքան բարդ գրել դրա մասին։

լիքը բան եմ մտածել, որ չեմ գրել, նէնց որ սա թեմայից դուրս կընկալուի (ոչինչ)․

մարդուն (ենթադրենք՝ մարդուն) հասկանալու համար կարեւոր ա տարբեր միջոցներով ընկալել նրան։ ու կարեւոր ա կարդալ, յետոյ տեսնել արած լուսանկարները, լսել երգելու ահաւոր փորձերը ու ի վերջոյ տեսնել՝ ոնց ա բռնում պատառաքաղը։ ու էդ դէպքում մի քիչ յոյս կայ մարդուն հասկանալու։

ու նոյնը առհասարակ տեղեկութեան մասին ա՝ պէտք ա հնարաւորինս տարբեր անկիւններից նայել ու նոր, գուցէ, մարդ ես, հասկանաս՝ ինչ ա կատարուում (չես հասկանայ)։

օքեյ, ես իբր փորձում եմ անկեղծ լինել։ ու չեմ խաբում։ բայց արդեօ՞ք ասածս համապատասխանում ա իրականութեանը։ համարեա գրեթէ ոչ, ու ես ինձ դրանից կեղծ եմ զգում, չնայած եւ չեմ կեղծել ոչինչ։

ես ուղղակի կամ ու ուզում եմ ուղղակի լինել։ ու չեմ ուզում փորձել նկարագրել գոյութիւնս, զի մօտս չի ստացուում, բնաւ։ ու ինչ էլ ասեմ՝ սուտ ա լինելու, զի բառերը ահաւոր լղոզուած էակներ են։

իրականում ինձ նոյնիսկ «անդորր» անունն ա ճնշում, զի ես անդորրը չեմ, ես ուղղակի ինչ֊որ բան եմ։ բայց դէ արդէն գրանցուել եմ, թող մնայ ։ճ

ինձ քննաշրջանը շատ աւելի հանգիստ ա թուում, քան դասերը, զի միայն ես եմ ու հարցաշարը, իսկ դասերի ժամանակ հազար ու մի խանգարող բան կայ (ասենք՝ հէնց դասերը)։ նաեւ՝ ժամանակդ ինքդ ես կառավարում ու ազատ ես ցանկացած պահի ցանկացած բան անել։ ու ինձ դուր ա գալիս ինձ համար պատասխանատու լինելը, երբ անիմաստ օրէնքներ չկան։

իսկ ետին նկարը, «նկարը», պիտի լինի հնարաւորինս ուշադրութիւն չգրաւող, զի մէկ ա աչքդ սովորելու ա ու չես զգալու սիրունութիւնը։ համ էլ մի քանի բաց պատուհանների ժամանակ ուղեղդ չի ցաւալու ։ճ

վերջերս սկսել եմ ահաւոր սիրել սպիտակը, յատկապէս դէ սպիտակ շէնքերը :) կարգչում էլ համարեա ամէն ինչ սպիտակ եմ դարձրել, նոյնիսկ ետին նկարը մի քիչ աւելի բաց մոխրագոյն ^^

Show more
թութ

թութը «մաստոդոն» ապակենտրոնացուած սոցիալական ցանցի տեղական հանգոյց ա, որի սպասարկիչը գտնւում ա հայաստանում՝ հաւուց թառի նկուղում։