Ցուցադրել նորերը
:sarianFlag: կողմնակի տարածուած
:sarianFlag: կողմնակի տարածուած
:sarianFlag: կողմնակի տարածուած
:sarianFlag: կողմնակի տարածուած
:sarianFlag: կողմնակի տարածուած
:sarianFlag: կողմնակի տարածուած
:sarianFlag: կողմնակի տարածուած
:sarianFlag: կողմնակի տարածուած
:sarianFlag: կողմնակի տարածուած

թեստ։

թարմացանք, հիմա v3.5.3 վարկածն ա։ կարծես արդէն վաղուց կայ գրառումների խմբագրում։

:sarianFlag: կողմնակի տարածուած

չէ, կրկին տեսնում եմ՝ «ջնջել եւ վերակազմելը» լոկ։

չգիտեմ, պէտք ա կարդալ։

Բացել շղթան

մարդիկ, անջատեմ թարմացնեմ երեւի քիչ անց։ կներէք։

:sarianFlag: կողմնակի տարածուած
:sarianFlag: կողմնակի տարածուած

33 հոգու unfollow-եցի ինստագրամում :)

:sarianFlag: կողմնակի տարածուած

@🇦🇲 կողմնակի անցանց մ․ 💙💛 Ինչպես հայտնի է, Հյուսիսային Եվրոպայի երկրներում շատ բարձր է վստահությունը միմյանց և պետության հանդեպ։ Վստահությունը անվանում են հյուսիսային ոսկի։ Արդյոք պետությունը լավ է գործում, դրա համար են մարդիկ վստահում, թե վստահությունը առաջնային է։ Տարբեր կարծիքներ կան, բայց անհերքելի է, որ միմյանց նկատմամբ բարձր վստահությունը կար նույնիսկ welfare state-ի գույությունից առաջ։ Կրկին, շատ բացատրություններ կան, ասենք, բարդ կլիմայական պայմաններում միային իրար վստահելով կարելի է գոյատևել և այլն։ Ինչևէ։ Սա հուսադրող եզրահանգում չէ։ Այսինքն մշակույթը առաջնային է, ինստիտուտները երկրորդական։ Իսկ մշակույթ փոխելը բարդ է, երկարատև է, և ցավալի է։ Ամերիկացիները ասում են culture eats policy for breakfast: Իսկ եթե քո մշակույթով պարծենում ես, ապա ինչու՞ փոխես։

:sarianFlag: կողմնակի տարածուած

@🇦🇲 կողմնակի անցանց մ․ 💙💛 Այստեղ կարելի է նշել, որ «տապալված պետություն» ասելով ինչ ենք հասկանում։ Տապալվածները այն պետություններն են, որոնք իրենց բազային գործառույթները՝ օրենք, կրթություն, առողջապահություն, ապահովություն և այլն, չեն կարող իրագործել։ Պետությունները կարող են այս գործառույթները տարբեր մակարդակի վրա իրականացնել, ավելի լավ կամ ավելի վատ, դրա համար ունենք տարբեր մարդկային և ինստիտուցիոնալ զարգացման սանդղակներ և այլն։ Եթե դրանց նայենք, Հայաստանը միջակ երկիր է գլոբալ առումով։ Միջակություն լինելը այս բարդ աշխարհում դա այնուամենայնիվ արդեն մեծ ձեռքբերում է։ Եթե Հայաստանը, կամ Էկվադորը, կամ Թունիսը պայմանական Շվեյցարիային չեն հասնում իրենց պետական ինստիտուտներով, դա չի նշանակում որ դրանք «տապալված» են և անելիք չկա։ Այսինք, Աճեմողլուն միայն զարգացա՞ծ երկրներին է խորհուրդ տալիս։ Ես կարծում էի որ տնտեսագետները, և ընդհանրապես, գիտնականները միշտ սիրում են հասարակություններ, որտեղ հնարավոր է նորարարական մոտեցումներ փորձարկել, իսկ Հայաստանը 2018թ․ այդպիսի միջավայր էր։

Աճեմողլուի գիրքը ոչինչ չի բացատրում իրականում։ Պարզապես շատ բնութագրական և մակերեսային է, ասում է թե այն երկրները որոնք զարգացած են, ավելի լավ ինստիտուտներ ունեն, իսկ որոնք զարգացաց չեն ավելի վատ ինստիտուտներ ունեն։ Իսկ լավ ինստիտուտները բերում են զարգացման։ Եվ ունենում ենք Catch 22: Հաջողության հասած երկրները մշակույթը ջարդելով են դրան հասել, չնայած իր բերած օրինակներում՝ Ճապոնիան, Կորեան, Սինգապուրը, արդեն ունեյին որոշ լուրջ մշակութային նախադրյալներ, որոնք գործը հեշտացրեցին ասենք դեպի օրենք և վերադասիին հարգանք, և այլն։ Ուրիշ հասարակություններում մշակույթը պետք է ավելի արմատական փոխել, ինչը շատ բարդ է, և ոչ գայթակղիչ քաղաքական գործիչների համար։ Նիկոլը ուներ ինչ-որ ռադիկալ փոփոխություն անելու պատուհան, բայց դրա ներուժը չոգտագործվեց, ինչքան հասկացա։

:sarianFlag: կողմնակի տարածուած
:sarianFlag: կողմնակի տարածուած

ասք անժէլ շնաձկան եւ թանաք ութոտնուկի մասին

անժէլը լողում էր թափանցող արեւի ճառագայթների ներքոյ, եւ մտածում այն մասին, թէ ինչ լաւ ա, որ նա շնաձուկ ա։ «մենք, շնաձկներս, ամենահին կենդանիներից ենք», — հաճոյքով յիշեցնում էր նա ինքն իրեն, — «մենք միլիոնաւոր տարիներ կանք, եւ չենք փոխուել՝ փոխուելու կարիք չունենք, որովհետեւ կատարեալ ենք»։ այս մտքից անժէլի սիրտը յաճախակի խփեց, եւ նա աւելի արագ սլացաւ։ «ու մինչ օրս ապրում ենք մեր պապերի պէս՝ նոյն կերպ լողում ենք, նոյն կերպ որս անում, նոյն կերպ խրթխրթացնում ծամելիս… մնեա…» — անժէլի ծնօտը բացուեց համով յիշողութիւններից, եւ դրա մէջ ընկաւ մօտակայքում լողացող պլաստիկ շիշը։

«թֆու», — թքեց անժէլը, — «սա ի՞նչ էր։ այս ինչքա՜ն աղբ կայ այս ովկիանոսում, բա առաջ էդպէ՞ս էր։ ահա՝ նա էլ ա աղտոտում» — մտածեց անժէլը, նկատելով ներքեւում, համացանցային մալուխի հարեւանութեամբ ներկի ամպիկներ արձակող ութոտնուկին։

ասում էին, թէ ութոտնուկը փախել ա նոր զելանդիայի պետական ակուարիումից եւ հետ վերադարձել ովկիանոս։ «լողամ տեսնեմ, ինչ կը պատմի», — որոշեց անժէլը։

— բարե՛ւ, թանաք, — ասաց անժէլը մօտենալիս։ — ի՞նչ կայ չկայ, — պատասխանեց թանաքը։ — բան չէ, — ասաց անժէլը, — բա էս ո՞վ ա քեզ թոյլ տուել ջուրը պղտորել։

այդ ժամանակ ութոտնուկը մի այլ թանաքոտ ամպիկ փչեց, որն ընդունեց շնաձկան ձեւ եւ լողաց֊անցաւ անժէլի կողքով։

անժէլը զարմացաւ՝ — «էդ ակուարիումո՞ւմ ես սովորել»։

— ահա,— պատասխանեց թանաքը,— անգործութիւնից, զբաղւում էի։ — իսկ ճի՞շտ ա, որ էնտեղ կուշտ կերակրում են՝ էլ պէտք չի լողալ, որս անել։ — ճիշտ ա, վատ չեն կերակրում — համաձայնեց թանաքը։ — երնէկ մեր ազգականներին, որ էնտեղ են։ տեսե՞լ ես իրենց, — հետաքրքրուեց անժէլը։ — տեսել եմ, — պատասխանեց թանաքը, — նա կենտրոնացած նոր ամպիկ էր փչում։ — բա ո՞նց են, — շարունակեց անժէլը — լաւ են, ամբողջ օրը նարդի են խաղում։ — երնէկ իրենց, — ասաց անժէլը ու աւելացրեց, — բա դո՞ւ ինչի ես եկել, որ էնտեղ լաւ էր։ այլ ութոտնուկներ չկա՞յին իրենց հետ շփուէիր։

անժէլը չգիտէր, որ ութոտնուկները մենակութեանը սովոր կենդանիներ են։ չգիտէր նաեւ, որ ութոտնուկները շատ հետաքրքրասէր կենդանիներ են, եւ իրենց բարդ ա ապակէ պատերի մէջ։

— ես չասի լաւ էր, — ութոտնուկը փչում էր կատու յիշեցնող ամպիկ։ — էս ի՞նչ ա։ — այդպիսի փռչոտ կենդանի ա։ ես նրան հանդիպել եմ, երբ փորձում էի փախչել ու ձախողել էի։

եւ թանաքը յիշեց, ինչպէս էր դուրս պրծել իր բջիջից եւ շրջել տարածքով։ սահելով հասել էր աստիճաններին, եւ փորձել էր բարձրանալ։ յետոյ էլ բան չէր յիշում։ իսկ յետոյ կրկին ակուարիումում էր, եւ կասկածում էր՝ տեսե՞լ ա կատուին, եղե՞լ ա փախուստի փորձը։ նա չգիտէր, որ բախտի բերումով ակուարիումի աշխատողը նկատել էր թաց հետք, գտել գրեթէ շունչը փչած ութոտնուկին ու վերադարձրել ջուրը։

յաջորդ անգամ նա կարողացաւ սահելով հասնել այն նեղ խողովակին եւ ճզմուել, գցուել դրա մէջ։ խողովակը, ինչպէս պարզուեց, տանում էր ովկիանոս, եւ այդպէս թանաքին յաջողուեց դուրս պրծնել։

— դէ լաւ, թանաք, ստեր մի փչի, — ասաց անժէլը եւ ինքնագոհ ծիծաղեց իր կատակի վրայ։ — ես գնացի։

անժէլը լողալով բարձրանում էր, թողնելով ներքեւում թանաքոտ ամպիկները եւ սփռուած մալուխները։

— չէ մի չէ՝ փախել ա, — մտածում էր անժէլը, — վռնդել են։ ընդամէնը անպիտան ութոտնուկ ա։ շնաձուկ չի՝ աշխարհի ամենահին կենդանիներից մէկը, որ փայփայեն։ հաստատ վռնդած կը լինեն։

#պատմուածք #շնաձուկ #ութոտնուկ #փախուստ #պատմութիւն

:sarianFlag: կողմնակի տարածուած

@ժամանակակից արվեստի պատառիկ մակսիմ կացը շատ լաւ վիդեօ ունի դաւադրութեան տեսութիւնների մասին, շատ եմ խորհուրդ տալիս գտնել ու դիտել։

ինձ թւում ա բարդացնելու բան չկայ։

նիկոլը միշտ քոչարեանա֊սերժական ռեժիմի դէմ էր։

իսկ ժողովրդի համբերութիւնը հատել էր, երբ սս֊ն որոշեց արդէն երրորդ ժամկէտ մնալ։

հեշտ ա ասելը՝ զոմբիաւորել են։ բա ինչի՞ այլ տեղերում եւ ժամանակներում չեն զոմբիացրել։

պէտք ա հասունանայ այնչափ յոգնածութիւնը համատարած, որ յեղափոխութիւնը հնարաւոր դառնայ։

զի երբ մարդիկ չեն կարող ազդել քաղաքական վիճակին ընտրութիւնիերի միջոցով՝ վաղ թէ ուշ պայթիւն ա լինում։

եւ մեզ մօտ էլ, ակնյայտ ա որ եղաւ, մարդիկ զզուած էին։

սերժը ամէն ինչ արեց որ մնայ։ բոլոր շանսերն օգտագործեց։ եւ նոյնիսկ դիմակներով յանցաւոր էլեմենտների ուղարկեց ժողովուրդ ծեծելու։

նա շանս չունէր, զի կամ պիտի մարտի մէկ անէր, կամ պիտի հեռանար։

իհարկէ, նա գիտէր, որ մեզ վրայ պատերազմի վտանգը կախուած ա։ գիտէր, որ ելք չունի ու մի ձեւ արդէն պիտի կամ պատերազմի, կամ «լաւրովի պլանը» այս կամ այն տարբերակով ստորագրի։

իհարկէ ոչ մէկ չի ուզում պատմութեան մէջ մնալ «հող տուող»։ եւ պարլամենտակեն համակարգը, դաւադրութեան տեսութիւն չեմ անում, եթէ ենթադրեմ, որ նաեւ այդ համար էր՝ պատասխանատւութիւնը կիսելու։

սս֊ն ու ռք֊ն միշտ էլ բանակցել են, եւ եօթ շրջանների վերադարձը ակնյայտ էր։ բայց ներքին դաշտում քարոզչութիւն էին անում իբր իրենք «չտուող են» իսկ ընդդիմութիւնը երազում ա գալ եւ «տալ»։

բոլոր կիրթ եւ հետաքրքրուող մարդիկ թղթերը կարդացել են, ինտերնետում ամէն ինչ կար միշտ էլ։ բայց դեռ տաս տարի առաջ ո՞վ ունէր ինտերնետ։ ո՞վ ունէր սմարտֆոն։ ո՞ր սմարտֆոնն էր կարողանում հայերէն տառեր ցոյց տալ։

մարդիկ հետաքրքրուող չեն, եւ հաւատում էին պետական քարոզչութեանը։ ես էդ մարդկանց, որ քարոզչութեամբ զբաղւում էր գիտեմ, եւ դրանց ձեռքը չէի սեղմում։

երբ նիկոլը եկաւ (յիշէք, պարլամենտը մնացել էր դեռ կէս տարի հհկ֊ական, դրանց էլ հազիւ տշեցինք) ժողովուրդը պատրաստ չէր այդչափ զիջումներին՝ ընդամէնը խաղաղութեան դիմաց։

եւ յայտնի սոչիի զրոյցը կայ, երբ նազարբայեւ֊լուկաշենկօ֊պուտին նիկոլին ճնշում էին, ասում էին ստորագրի։ նա էլ ասում էր՝ մի բան փոխարէնը պիտի ստանանք չէ՞, կարգավիճակ, որ գնամ ժողովրդին ցոյց տամ, ասեմ սա ա տարբերակը։ ու յետոյ խոստովանեց՝ գժի տեղ ինձ դնեմ, բայց չստորագրեմ։

ու նիկոլը զգում էր որ էդպէս մեծ բախումները անխուսափելի են։ եւ ի՞նչ եղաւ, յիշո՞ւմ ես, 2020֊ի ամռանը ալիեւը բողոքում էր, որ հայաստանը զէնք ա առնում։ հօպ ենք առել նաեւ։ ուրեմն ոնց կարողացել, պատրաստուել էինք։ ու հաւատ կար, որ պաշպանուել կը ստացուի։ սպառնում էին՝ նոր պատերազմ՝ նոր տարածքներ՝ որ կանխեն յարձակումը։

պատերազմը բարդ ա կռահել ոնց կաւարտուի։ բայց ես էդ բանակում եղել եմ, ես էդ բարդակը տեսել եմ՝ շատ պատրանքներ չունէի։

հիմա հետ նայելով տեշտ ա մեղադրել՝ շուտ ստորագրէիր, հադրութը կը մնար։ շուտ ստորագրէր՝ ո՞վ էր հասկանալու, բոլորս էլ յոյս ունէինք որ մի բան կը փոխուի։ եւ երբ արդէն թշնամին մօտեցաւ ստեփանակերտին՝ ամէնը կորցնում էինք։ ստեփանակերտում ա բնակելի ֆոնդի մեծ մասը։ էնտեղ են մարդիկ ապրում։

եթէ, ինչպէս ոմանք պնդում են, գնային քարուաճառի լեռներում մնային՝ որ տ՞նչ, եթէ հիսուն֊եօթանասուն հազար մարդ անտուն էր մնալու։ էսօր արցախը հայկաըան ա՝ էնտեղ մարդիկ ապրում են։ իսկ ապրելու տեղը ստեփանակերտում ա։

սս֊ն ու ռք֊ն ուրիշ սատարող չունեն, քան ռդ֊ն։ ռդ֊ին ա պէտք աւելի ենթարկուող իշխանութիւն հհ֊ում։

եւ եթէ մենք յեղափոխութիւն արած չլինէինք 2018֊ին՝ այսօր հաւանական ա մակ֊ում քուէարկելու էինք հիւսիսային կորէայի պէս։ ու ես շատ կամաչէի։

ու բացառուած չի որ մեր զինուորները կադիրովականների պէս մասնակցէին ռդ֊ի ներխուժմանը ուկրաինա։ զի պուտինին պէտք ա աշխարհին ցոյց տալ որ մենակ չի, որ «իզգոյ» չի։

ես շատ գոհ եմ որ մենք մեր երկիրը թալանած մոնղոլ֊թաթարնգրից ազատուել ենք։

էսօր մենք իհարկէ ունենք խնդիրներ, իհարկէ նիկոլը կատարեալ չի, բայց ինչի՞ հետ համեմատենք վիճակը։ նախկի՞ն վիճակի հետ թէ՞ մեր երազածի հետ։ մեր երազածի հետ որ վիճակն էլ համեմատենք՝ վատ ա շատ։

բայց իրատեսական եթէ լինենք՝ էսօր ափգրէյդ ա նախկինի համեմատ։ շատ շատ մանրուքներում ես զգում եմ՝ պիտակ ունեմ՝ #դրա_համար_ենք_յեղափոխութիւն_արել ։

իսկ էն որ մարդիկ չեն հասկանում որ հիմա աւելի լաւ ա ու էլ աւելին են ուզում՝ մի կողմից լաւ ա։ միւս կողմից վտանգաւոր ա շատ բան ուզելը՝ ոչ հասուն հանրութեան նշան ա։

վրացիներն էլ սաակաշուիլուն չգնահատեցին։ եւ ընտրեցին իրենց ծառուկեանին։ իսկ սաակաշուիլու փոփոխութիւնիերը շատ աւելի նկատելի էին՝ նա կարողանում էր իրան թոյլ տալ պետական համակարգի կոդը լրիւ ջնջել ու զրօյից գրել՝ նախ քսան տարի առաջ էր, վրաստանն ունէր տաս տարուայ կոդ, ոչ թէ երեսուն տարուայ կոդ։ երկրորդը՝ նա ունէր ամն֊ի անհամեմատ ուժեղ աջակցութիւիը՝ եւ ֆինանսական ռեսուրսները։

մեր ճանապարհն ա՝ մանր փոքր փաթչեր էստեղից, էնտեղից։ զի պետական ապարատը վատ ա աշխատում՝ բայց աշխատում ա։ երբ ունես երեսուն տարուա մեծ չեղ կոդ՝ մի տեղ փոխում ես՝ պայթում ա։ յետոյ ուրիշն ա փոխում՝ քեզ մօտ ա պայթում։ շատ զգոյշ ես փոխելու։

երբ նիկոլը հէնց նոր ընտրուեց, եւ ժողովուրդն ուրախ էր՝ ես գիտէի որ իրենց սպասելնքները չեն արդարանալու։ մեր շատ մեծ խնդիրները ոչ մէկ չի կարող լուծել՝ արցախի խնդիրը չի անհետացել, ունենք i/o թողունակութեան խնդիր՝ լարսն ա ճանապարհ նրա հետ ում հետ տնտեսական միութեան մէջ ենք, եւ փակ սահմաններ։ այդ ո՞վ կարող էր լուծել։

իսկ տնտեսութիւնը ազատուեց։ էս պայմաններում բարդ ա շնչում, բայց աւելի լաւ ա շնչում քան նախկինում։

մենք էլ հասուն ազգ չենք, վրացիների պէս ունակ ենք գողական ընտրել մեր գլխին։ եւ չենք գնահատում էն հրաշքը ինչ հիմա կայ։

Ցուցադրել հները
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։