Show more

աշխատեց, չէ՞ թութը կարծես։

էս վատիկը չի, գիտէ՞ք, ու լաւ լինում ա գործ անել՝ invidio.us/watch?v=m4U232MuTG4

ու ես ստիպուած ծանօթներ եմ խառնել, ամբողջ աշխարհը իրար եմ խառնել, ու պատկերացնո՞ւմ էք, միեւնոյնն ա, չեն կարողանում անել աւելի արագ։

ու ասենք նոր վաղը նոր այփին պիտի ակտիւանայ։

դէ ինչ, ես վաղը կունենամ մէյլ, վերջապէս։ ու չաթ։

թէ չէ ահաւոր կարօտել եմ առանց չաթ ու մէյլ։

տէնց։
իսկ սնկային տիրոյթները միշտ մնալու են։ մտածում եմ, արդէն գիտեմ ինչ անել, թէ իմանամ մի քանի օր էլի տէնց ա լինելու, սնկայինով միշտ կապ կը տամ։

դէ մինչ, չգիտեմ։
բարի գիշեր ու առաւօտ։

ի դէպ ահաւոր անսպասելի անջատեցին։

ես նոյնիսկ չհասկացայ ինչից ա։ յետոյ կապուեցի, ասին՝ դէ յայտ էք գրել։

ու ասենք պատրաստուում էին անջատելուց յետոյ մի քանի օր անց նոր երկաթը անջատել։
ասենք, կարող էին երկաթն անջատելու օրը անջատել կապը։

նաեւ, իրենք ուզում էին հինգ աշխատանքային օրուայ մէջ անջատել, ու եւս մի հինգ աշխատանքային օրուայ մէջ միացնել։

նշանակում ա, սպասարկիչը տաս օր կը լինէր անցանց։

սա էր տարածելի՝ vimeo.com/44078865

մարդը հարցնում ա, արդեօք գիտեն ինչ֊որ բան [այս](en.wikipedia.org/wiki/1989_Tia) իրադարձութիւնների մասին։

ու տեսէք ինչ արձագանքներ են։

նաեւ տեսէք ռեդիթի [մեկնաբանութիւնները](reddit.com/r/videos/comments/b

մեզ պէտք ա պիտակ՝ որ սնուելու հաւէս տեղերով կիսուենք։

ու գուցէ այլ մշակութային վայրերի։

զի սնուելու տեղերը նաեւ մշակութային վայրեր են։

այնպէս որ պիտակը, չգիտեմ, արդեօք ակնյայտ ա դարձնում, որ հոգեւոր սնունդ եւ հաւէս հանդիպումներ էլ ես ստանում էդ տեղերում։

երէկ ինձ իւքօմում բաժնից բաժին են տշել մի եօթ անգամ։

էդ սփիւռքի կորպորատիւ փաթեթը, պարզուում ա, էլ չկայ։

ու ասում են, որ այփին պէտք ա փոխեն սերուերի, այլ ռեալ այփի տան։

կարճ ասած, խնդիրներ ա, ու իրենք էլ դանդաղ են աշխատելու, ու վախենում եմ, մի պահ լինի սպասարկիչը մի քանի օր չլինի։

ես սկսեցի ծանօթներ բզբզալ։ ու առաջ չէի անի, զի մտածում էի, որ էդ վատ ա, իսկ հիմա մտածում եմ՝ արդար ա, ես եմ, ծանօթներ ունեմ (դէ ես լուզեր եմ ու չունեմ) ու լաւ գործի համար եմ բզում, հանրային, ոչ անձնական շահի։

իսկ ես @tanamasi ֊ի հետ զբօսնել եմ, զաթարում եմ գցուել, լիքը խօսել ենք։ իսկ ինչի՞ ես հասել դու։

ասում ա՝ բայց նիկոլը ոնց պէտք ա ստրեսուած լինի, էս ռուսները, սխալ բան ասես՝ կը պատժեն, պատերազմ կը հրահրեն, էս եւրոպացիներին մէկ ա, մաքսիմում ասեն՝ սուր դանակով կտրէք հայերին, որ շատ չտանջուեն։ դէ արի սրանց բոլորի հետ լեզու գտի։ համաձայնեցի՝ ես տանս տիրոջ ու հարեւանի հետ լեզու չեմ գտնում, արդէն ստրեսուում եմ, ուր մնաց նա։

ասում ա՝ նազարբայեւը բոլորին մեդալներ տուեց, բացի նիկոլից՝ ուրախացայ։ ասում եմ՝ ինչի՞։ ասում ա՝ դէ թուրքը որ հային մեդալ չի տալիս, ուրեմն ամէնը ճիշտ ա, նիկոլն էլ մերոնցական ա։

գիլիամի դոն կիխոտին սպանած մարդը ուժեղ էր ու շատ գիլիամական։

մի քանի օրում եմ նայել։ զի կինո չեմ կարողանում։

բայց գիլիամի ֆիլմերը շատ հոգեհարազատ են։

այսօր, տեքնիկապէս երէկ, այս նկարն էի արել, ողջունելով ձեզ նոր տանից, բայց չհասցրի լցնել։

աստուատ, պատկերասրահի հետեում մայթ են սարքել, որ հանգիստ անցնես։
սրա համար ենք յեղափոխութիւն արել։

Show more
թութ

թութը «մաստոդոն» ապակենտրոնացուած սոցիալական ցանցի տեղական հանգոյց ա, որի սպասարկիչը գտնւում ա հայաստանում՝ հաւուց թառի նկուղում։