Թութ - հայկական սոշըլ մեդիա օազիս

Հետևել

@marine @dordubesh կներէք, ես ուզում եմ շեշտել՝ ոչ հայկական։

եթէ լինի հայկական, հայալեզու մի քանի հանգոյց, թութը միակը չլինի՝ ապա այո, գուցէ կարելի կը լինի խօսել հայկական ապակենտրոն սոցիալական մեդիայի ոլորտի մասին։

բայց մէկ ա՝ մնալու ա գլոբալիստական, շատ գլոբալ ցանցի մաս։

խնդրում եմ, դաշնային հոսքը էդ պատճառով եմ նշում, որ զգաք, որ հայկական ֆենոմեն չի՝ միջազգային, գլոբալ շարժում ա՝ այլընտրանքներ գտնելու տարբեր պատճառներով մեզ դուր չեկող կորպորատիւ կոմերցիոն սոցիալական մեդիայի։

· · Web · 1 · 1 · 2

@norayr իսկ մեր հանգոյցում մարդիկ կա՞ն, որ Հայ չեն։

@antranigv ես այդ պատճառով էլ եմ փակ պահում զի չեմ ուզում բրազիլացիներն ու մեքսիկացիները գան, մեզ համար եմ ռեսուրս պահում։

իրենք թող իրենցը բացեն, ինչ ուզում են անեն։

@antranigv բայց դիասպորայում կան որ հայ չեն։

մէկը կար, ում հետ դիասպորայով եմ ծանօթացել, այլ հանգոյցից էր, ու մէյլերն ունէինք իրար, գրուել էինք։

ու մի օր նա մոռացաւ իր հանգոյցի իր ծածկագիրը ու նաեւ մոռացաւ որ մէյլով պիտի ստանար՝ չէր գտնում նամակ։

ու ինձ գրեց մէյլով որ բզեմ իր հանգոյցի ադմինին, որ օգնի։

տէնց մի քանի անգամ բզեցի, չօգնեց՝ յետոյ ասացի՝ ուզում ես քեզ հաշիւ տամ, եթէ ինչ՝ միշտ կօգնեմ վերականգնել, տէնց ուզեց։

ճիշտ ա, սփսիւռքում տեղական հոսք չկայ, փոխարէնը կայ community spotlight։

Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!