Հետևել

ադրբեջանցի ձախական ակտիւիստների յայտարարութիւնը՝

epress.am/en/2020/10/02/anti-w

ժողովրդավարութիւնը կարեւոր ա նրանով որ բոլոր շերտերը լսելի լինեն ու որոշակի կոնսենսուսի գան։

ժողովրդավարական ադրբեջանը դժուար թէ պատերազմ սկսէր։

· · Web · 1 · 0 · 2

@norayr
սա էլ տես․
oc-media.org/azerbaijani-peace

բայց ես վստահ չեմ, որ մեզ պէտք ա յեղափոխութիւն՝ ադրբեջանում։ ինձ թւում ա կամ թուրքիայի վերջնական դրածոյ ա լինելու յաջորդը, կամ էլ աւելի ազգայնական մեկը։ ի վերջոյ, նրանք մեր երկրի պայքարի փորձը չունեն, այնտեղ շատ աւելի փակ ա եղել, եւ շատ երկար ճանապարհ պիտի անցնեն, որ մեր դեմոկրատիայի մակարդակին առնուազն ձգտեն հասնել։

@kamee շնորհակ յղման համար։ ահաւոր ա։

լսի չգիտեմ, մեր հանրութիւնն էլ, ընդհանուր առմամբ, աւելի հակուած էր պատերազմի, էդ պատճառով էլ չգնաց լտպ֊ի ճանապարհով, գնաց էս ճանապարհով, ու եղաւ ինչ պէտք ա լինէր։

@kamee բայց ամէն դէպքում մեր հանրութիւնը հակուած էր ոչ մի բան չանել, ոչ թէ մի բան անել։

ոնց որ երբ մի երկրում մարդկանց մեծ մասը լրացնում ա թերթիկ որ եթէ պատահար լինի իր օրգանները կը նուիրաբերի, իսկ միւսում մեծ մասը՝ չէ, որովհետեւ լռելեայն մի բան դրած ա, ու չեն փոխում։

մեզ մօտ էդ լռելեայն վիճակն էր։

ադրբեջանում լռելեայն չէր պատերազմ սկսելը ու երբ բոլոր ուժերի կարծիքները հաշուի են առնւում, աւելի հաւանական ա որ չսկսէին, քան հիմա։

@norayr հա, համաձայն եմ էս ասածիդ հետ։ իմ ասածը յեղափոխական պայքարի մասին էր, մեր մօտ ընտրութիւններն ազատ չէին, բայց ադրբեջանի հետ համեմատելի չէր, նաեւ, ձեւաւորուած ընդդիմադիր դաշտ ունէինք, ցոյցերի մշակոյթ եւ ալն։

իսկ պատերազմի առումով, այո, չհամաձայնեցինք, դրա համար էլ աւելի ծանր վիճակի մէջ ենք, որի ելքը տեսնելը բարդ ա;

Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!