Հետևել

ո՞վ չի օնլայն ջաբերում։ եղէք էլի, էս ժամանակներում, կապ ունենանք, մարդ ես։

· · Web · 3 · 0 · 3

նաեւ սենեակն յիշեցնեմ՝ spyurk իսկ գտնւում ա conference.spyurk.am ֊ում։ կամ կարող էք ձեր սենեակները բացել եւ կառավարել։

մուլտիիւզեր կրիպտաւորուած չաթ էլ ա աշխատում, որը տելեգրամում չկայ։

Show thread

@norayr ես չեմ օգտուում, բայց conversations ունեմ, առցա՞նց եմ երեւում։

@a522 քեզ միշտ տեսնում եմ ու յաճելի ա տեսնել։ չնայած նախընտրում եմ հանրային շփում, բայց շատ կոմֆորտ ա տեսնելը որ հնարաւորութիւն կայ գրելու արագ հաղորդագրութիւն։

@a522 բայց չաթ անում ես չէ՞ մարդկանց հետ։
լաւ կանէիր ում հետ հնարաւոր ա՝ ջաբերով անէիր։ ում հնարաւոր ա՝ բերէիր ջաբեր։
հիմա աւաղ jabber.am֊ի ռեգիստրացիան փակ ա, բայց սփիւռքի հրաւէր կարող ես տալ։
կամ գոնէ այլ ջաբեր սերուերի հաշիւ։ ճիշտ ա, ցանկալի ա հայաստանում լինէր ջաբեր սերուերը։

նաեւ երեւի կուզես կարգչից կպնել՝ dino-im, psi, pidgin, gajim։

իսկ փիջինը առհասարակ լաւ ա ունենալ՝ ես չեմ կարողանում չկպնել ու չկարդալ ինչ են խօսում ինձ հետաքրքրող նախագծերի IRC սենեակներում, հետաքրքիր ա շատ։

@a522 նաեւ տիգրանը գրել ա որ communicator.am հասցէով բաց գրանցումներով փորձնական մատրիքս սերուեր ա դրել։

ես չսիրեցի մատրիքսը՝ ծանրի տպաւորութիւն ա թողնում, բայց էլի լաւ ա քան կորպորատիւ լուծումները։

@norayr ես անգամ զանգի եմ դրել մոտս։ հետաքրքիր ա, որ գրանցվելուց առաջարկում ա մեյլով գրանցվել, ոչ թե հեռախոսահամարով ու ներսում քեզ կեղծ համար ա գեներացնում հաղորդակցման համար

@gagik զանգին, տիգրանը սփիւռքի չաթում գրեց, որ հայաստանում սերուերներ ա դրել։ լաւ ա որ եթէ դրսի կապը գնայ, շարունակի աշխատել։

վատ ա որ api֊ն բաց չի, քո կլիենտը սարքել չես կարող, ազատ կլիենտ չկայ, սերուերի սորսը ու ապակենտրոնացումն էլ չասեմ։

Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!