batch op system֊ը փաթեթային ՕՀ է թարգմանվու՞մ

@marine էդ ի՞նչ ա։ անգլերէն արտայայտութիւնը նըատի ունեմ։

@marine բարաթեանի բառարանը batch file֊ը թարգմանում ա որպէս հրահանգային ֆայլ։

չգիտեմ, գուցէ էդ բա՞ռն օգտագործես։ ինչ֊որ ռեֆերա՞տ ես գրում։ զի ինձ թւում ա էդ քեզ շատ չի օգնի օհ հասկանալ, ու շատ պատմական ա ու նոյնիսկ չգիտեմ, չեմ կարողանում բացատրել, այսօր օհ֊ի վրայից են օգտուողների հրահանգային հերթերը գնում, օհ֊ը հիմնականում դրանով չի զբաղւում, մեքենաները լրիւ այլ ձեւ են ու լրիւ այլ ձեւ են օգտագործւում։

Հետևել

@marine եթէ օհ ես սովորում, ես կասէի փորձիր հասկանալ memory֊ի աշխատելու ձեւերը, address space֊երը, page֊երը, multitasking֊ի ձեւերը, ասենք cooperative, preemptive, մեզ շատ մօտ ա, ու կարեւոր ա հասկանալ։ տես ֆայլային համակարգերը, փորձիր հասկանալ userspace/kernelspace տարբերութիւնը, փորձիր տեսնել ինչ ա loadable kernel module, հասկանալ ինչ ա boot loader֊ը, տես պրոցեսները ինչ են, ոնց են ներկայացւում իւզերին, priority֊ները, pid֊երը, մոնիտորինգը, տես ոնց են իրար հետ շփւում՝ interprocess communication

@norayr @marine երեւի մի հատ կայք պէտք է սարքել, որտեղ մարդկանց սովորեցնում են ինչպէս սովորել ՕՀ։

@norayr ուռաա, ամառվա զբաղմունքս կլինի 😁
վերջերս ռանդոմ վիդեոներ եմ նայում pc և os֊ի հետ կապված, արդեն սվիչ կլինեմ բուն թեմային։

Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!