Follow

ես շատ հաւանում եմ բսդ համակարգերը։

բայց չեմ կարող օգտուել։ օգտուելը՝ տալ ա, աջակցել ա, նպաստել ա։

ես չեմ կարող նպաստել արտօնագրին, որ յետոյ էդ ամէն ստեղծածը չարաշահուած լինի։

ես համարեա գրեթէ տեքնիկական խնդիր չունեմ բսդ֊ների հետ, ու եթէ էդպէս գնայ՝ գուցէ լինուքսի աշխարհի հետ աւելի շատ ունեմ։

բայց տեքնիկականը ամենակարեւորը չի՝ կարեւորը ջիպիէլն ա։

մեր ստեղծածը չպէտք ա օգտագործուի մեր դէմ։

Show thread

@norayr օրեր կան, որ քեզ հետ համաձայն եմ։ օրն. այսօր։ այսօր իմացայ, որ Sony-ն իր նոր PS5-ի համար (որը տակից FreeBSD ա) սարքել ա ՎայՖայ վեցի համար դրայվերներ։ բայդ է հո չե՞ն տայ։

@antranigv դէ տէնց ցաւոտ նորութիւններ ամէն օր չեն լինում։

համ էլ ես եմ սրտիս մօտ ընդունում, ես հասկանում եմ որ այլ պատճառներ ունես օգտուելու, որ արտօնագիրը գերակշռում են։

ինձ համար արտօնագիրը շատ ա կարեւոր։

@antranigv նորութիւնների մասին՝ լաւ նորութիւնները քիչ են, որովհետեւ լաւ փոփոխութիւնները դանդաղ ու աստիճանաբար են, աննկատ են գալիս։

վատ նորութիւնները հեշտ նկատելի են, որովհետեւ կտրուկ են։

@antranigv ի դէպ երեւի էլ ֆանթուներ չդնեմ ինձ՝ գնամ հետ ջենթու։ ինձ նեղացրել ա որ այառսի սենեակը փակել են, որ ստիպեն մարդկանց դիսքորդ գնալ։

@antranigv @norayr ես հիշում եմ որ void-ը ահավոր դուրս եկել էր

@gurgen @norayr void-ը վատիկը չի, բայց նաեւ շատ լաւը չի։ ինձ դուր ա գալիս որ NetBSD-ի նման build system ունի, բայց նաեւ դուրս չի գալիս, որ պարտադրում են LibreSSL եւ musl օգտագործել։ հա երկուսն էլ սիրում եմ, բայց կարծում եմ, որ հնարաւորութիւնը պէտք է իմ ձեռքում լինի։

@antranigv @gurgen @norayr ես փորձել եմ void ը , լավն է շատ։ musl չի պարտադրում, կարող ես libc տարբերակն էլ ունենաս։ Package manager դուրս շատ եկավ։ Բայց վերջերս իրանց հիմնական ծրագրավորողը, ով գրել է xbpsը, դուրս է եկել համայնքից` քֆրտելով բոլորին։ Հիմա ինձ թվում է մի քիչ կարելի է սպասել թե ինչ կլինի void ի վերջը, նոր իրան ընտրել։

@antranigv @gurgen @norayr լավ կլիներ մեր համայնքից մեկն ու մեկը nixos փորձեր և կիսվեր բոլորի հետ թե ինչ կենդանի է դա։ Միշտ ուզեցել եմ փորձել, բայց ժամանակի սուղ լինելու պատճառով չի հաջողվել նորմալ իրեն օգտագործել։

Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!