Follow

վհատւում եմ, երբ մարդիկ գալիս են ստեղ, չեն շփւում, ու տեսնում եմ, լոգին լինում են։

ոնց որ թաքուն գան, գտնե՛ն քո՛ թաքուն տեղը (որը թաքուն չի, բաց ա), ու տէնց նստեն հետեւեն քեզ, կամ ուրիշներին, բայց երբէք մի բառ չեն ասի, չեն մասնակցի։

տէնց ինչ֊որ անարդարութեան զգացողութիւն ա ստեղծւում, որովհետեւ մի կողմից կանչում ես մարդուն, կամ ուրիշն ա կանչում, ու դրանով իրենց համար անյայտ տեղը ցոյց տալիս, չնայած հանրային ա, փակ չի, բայց իրենց՝ անյայտ։ ու գալիս նայում են քեզ, կամ ում, ու ձեն չեն հանում։

@norayr դէ, նորմալ ա շատ։
յատկապէս, որ շատերի մօտ էն պատկերացումն ա, որ սփիւռքը/թութը «ուրիշ» տեղ են։ կամ քո ասած թաքուն։ ու ուզում են լուրջ բաներից խօսեն, իսկ լուրջ բան՝ դէ ինչ ասեն լուրջ։
առհասարակ, ցանցերում ա էդ ձեւ, մարդիկ սկզբում գնում են, անկապ ոչ մի բան չգրում, յետոյ կորում, էլի վերադառնում, ու տէնց անընդհատ։
քչերն են, որ միանգամից գնում են ու ակտիւանում։

@progart @norayr ինձ համարել ա տարօրինակ, զի թվում էր (անապացույց), որ ինչքան համայնքը փոքր այնքան առանձին անդամների ներգրավածությունը պիտի մեծանա, բայց նման կամերային տեղը անգամ չեն աստղիկում։

իսկ նիշերի քանակը ու մշակույթը էստեղ քննարկման են տանում, դրա համար «լուրջ» բաներ ավել են գրում + երբ ախմախ բաները թվիթում ես գրում, էստեղ ինքնին լուրջ մտքերն են բաժին մնում ։Ճ

@norayr այսինքն վոյերիստների հավաքածու ա թութը 😀

@norayr
ինձ թվում ա դրա համար պետք ա բերել էն մարդկանց ովքեր գնահատում են տեքստի կարևորությունը կամ գրելու, կիավելու մշակույթ ունեն։ այ տենց ես շատ մարդկանց ովքեր մենակ չատերում են կամ իրենց ֆեյսբուկի էջերում են իրանց լավ զգում, մի քանի անգամ ասել եմ էս տեսակ բան կա, բայց չեն էլ լսել մինչև վերջ։
Կամ նույնը մի աղջիկ ով ֆոտոներ էր անում ու ասում էի բա ֆլիքր ունե՞ս, կամ տենց հավես տեղեր կան որ մարդիկ կիսվում են իրանց ֆոտոներով ու դու էլ կարաս, սենց ասեցի բայց ոչ մի հետաքրքրություն, ոչ մի ռեակցիա

@selnow @norayr ինձ թվում ա էդ նորմալ ա։ Երբ որ սովոր ես ինչ-որ բանի , շատ դժվար ա փոխվել ուրիշ բանի , կամ նման մտածողություն պիտի ունենաս , որ փորձես նոր բաներ։ Պիտի հասկանաս , որ ամեն ինչին էլ հնարավոր ա սովորել, եթե փորձես , ու այն ինչ օգտագործում ես ու սովոր ես դա ավելի լավը չի , միակ դերը դա սովոր լինելն ա։ Եսիմ։

@norayr
ես էլ եմ յաճախ ունենում էդ զգացումը, երբ գիտեմ որ ինձ կարդում են ու ձէն չեն հանում։

դու խօսում ես թութի մասին, բայց նոյն նաև թուիթերում եմ զգացել։ թուիթերը աւելի բաց ա ու հասանելի, բայց մեկ ա կան մարդիկ, որ քեզ ֆոլո են անում ու շատ հազուադէպ են ցոյց տալիս որ կարդում են...

միգուցէ ընդհանուր թեմայ չունենալու մասին ա, չգիտեմ։

Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!