երէկ (եւս) ծրում էի ժապաւէնները, ու այս անգամ հանդիպեցի երկու ֆուջի ինդաստրիալ (էն որ չգիտեն ինչպէս թարգմանել) 100 իսօ ժապաւէնի նկարներ։

էդ ի՛նչ սիրուն նկարներ են։ նախ՝ մի քանի նկար երկար չէի հասկանում որտեղ են, որովհետեւ շատ սիրուն տեղեր էին։ ոնց որ ինչ֊որ շատ քուլ արտասահման լինէր։

երկրորդը՝ շա՛տ սիրուն գոյներ են։ դրանք դէ միասին են, տեղերը նէնց քուլ չէին լինի, եթէ ոչ գոյները։

Follow

ու ես երէկ դիտում էի վիդեօներ, ուր պատմում էին քենոնի ու նիկոնի նոր մոդելներից ու ոսպնեակներից։

ու իհարկէ մտածեցի՝ հմմ, էս ինչեր կան, էս ինչեր են կատարւում, իսկ ես ի՞նչ եմ անում։

ու երբ այդ ծրածի արդիւնքը տեսայ, ու դէ նաեւ ես շատ լաւ տեսածրիչ ունեմ, որը տալիս ա մօտ 35 մպքս նկար, մտածեցի՝ լաւ ա, լաւ ա, ես ինուեստիցիաները լաւ եմ արել, ես էսպիսի արդիւնք ոչ մի գերժամանակակից բանով չէի ստանալու։

էսպիսի՝ էսպիսի ինձ հարազատ, ու դուր եկան, որովհետեւ արդիւնքը սուբյեկտիւ ա բնականաբար։

Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!