Follow

ես կողմ եմ որ վանաձորի մասին նիւթեր անեն։ ես պարզապէս եւ վանաձորը, եւ էդ մարդկանց գիտեմ։ ու այդ ամէնն լրիւ այլ կերպ եմ ընկալում։ ու չգիտեմ, արդեօք հեղինակները իրենց ուզածը իրականի տեղ չեն դնում։ չգիտեմ։

4plus.org/hy/օրագրեր-վանաձորից

@norayr մի քանի օր առաջ ես էլ էի ուզում գրել Վանաձորի մասին, բայց կեսից հասկացա, որ շատ պաթետիկ ու մակերեսային ա ստացվում, ու պետք չի իմ ընկալումները փաթաթել Վանաձորի վզին։

@Koriz դու գրի՛, զի քոնը ինչ ուզում ա լինի, դու էն պրետենզիան չունես, դու գրում ես որպէս վանաձորցի աղջիկ, ինչն ա քեզ զզուեցրել, էդ փաստ ա, էդ դու զգացել ես։
ու դա անկեղծ ա։ իսկ իրենց դէպքը լրիւ այլ ա։

@Koriz անկախ նրանից ինչքան սուբյեկտիւ ա գրածդ, էդ իր արժէքն ունի։ անկախ նրանից, ինչքան սխալ ա գրածդ՝ արժէք ունի։ կարեւոր ա պատմութեան համար։ կարեւոր ա որ արտայայտուած լինի։ իթ։

@norayr դե մտածեցի, որ արժի ավելի շատ քայլել քաղաքում, խոսել, զգալ մարդկանց, ուրիշ քաղաքներում ևս ու նոր գրել, որովհետև կարող ա և գրածս բոլոր քաղաքներին էլ հատուկ ա։

@Koriz իթ կապ չունի, ինչքան սխալ ես, կապ ունի ինչ ես զգում էս պահին։ ու այո, կարող ա յատուկ ա, կարող աչէ։

Sign in to participate in the conversation
թութ

թութը «մաստոդոն» ապակենտրոնացուած սոցիալական ցանցի տեղական հանգոյց ա, որի սպասարկիչը գտնւում ա հայաստանում՝ հաւուց թառի նկուղում։