կտրուկ որոշեցինք ժամը տասին #ցանցառներ անել։
վերջերս լոյս ա տեսել «rose island» ֆիլմը՝ իրական պատմութիւն անկախ միկրոազգ ստեղծելու փորձի մասին։ իտալացի ճարտարագէտը նախագծել եւ կառուցել ա արհեստական կղզի իտալիայի ափերի մօտակայքում, բայց սահմանից դուրս, միջազգային տիրոյթում։
ես վաղուց գիտէի «sealand»֊ի մասին, իսկ երեւան եկած ռեդհետի աւետարանիչ եանը նոյնիսկ վիտրուալ պետութիւններից մէկի անձնագիր ունի, եւ երեւանի օդանաւակայանում ներկայացրել ա։ ամէն տեղ էլ ներկայացնում ա, երբ չի անցնում, նոր իր այլ անձնագիրն ա ցոյց տալիս, ճանաչուած երկրի։
էս ֆիլմում ինձ շատ հետաքրքրեց ինչքան իրական ա ներկայացուած պետաշխատողների կեանքը, ինչքան չեն կարողանում հասցնել իրար ճշմարիտ տեղեկատւութիւնը, ու ներկայացնում են փաստեր իրենց կամ յօրինուած տեսանկիւնից։ ինձ թւում ա սա շատ իրական ա։
ու առհասարակ, շատ բան ա իրական։
բայց չսփոյլեմ, դիտէ՛ք։ (:
ջանիկներ, հետեւէք ինձ որպէս @inky
ես ձեզ չեմ կարողանում հետեւել էնտեղից հիմա, զի բագ կայ կապուած իւնիկոդ տիրոյթների հետ։ երբ հետեւէք, ձեզ հետ կը կարողանամ հետեւել։
ես այստեղ ե՛ւ ջրիկանալու եմ, ե՛ւ փիլիսոփայելու, եւ կիսուելու եմ տարբեր պատմութիւններով։
ինձ չի ոգեշնչում շրջակայ միջավայրից, դրա ենթատեքստից կտրուած լինելու միտքը։
եւ ուզում եմ որ այս հոսքը կապուած լինի դաշնեզերքի, եւ հետեւաբար՝ դրա ընթացիկ ենթատեքստի, վիճակի հետ։
վերջինին անծանօթ ընթերցողի համար, միշտ չի որ ամէնը պարզ կը լինի՝ բայց տարօրինակ կը լինէր ակնկալել հակառակը։ օրինակ, պատճառ կայ, որ գրքերում լինում են ենթատեքստ բացատրող ծանօթագրութիւններ։
եւ առհասարակ, արդե՞օք կայ առանձին եւ մենակ եսը, թէ՞ այն կայ՝ այս եւ այն մարդու հետ, այս եւ այն համայնքի հետ։ բոլորովին նկատի չունեմ որ եսը ստեղծւում կամ սահմանւում ա միջավայրով, ես կասէի՝ բացայայտւում ա միջավայրի մէջ, եւ բացայայտւում ա տարբեր ձեւերով։
այնպէս որ՝ կապի մէջ։
յ․ գ․
այս հաշուով լայքել չեմ կարող՝ ծրագրակազմը՝ սոշըլհոմը՝ թոյլ չի տալիս։ փորձեմ հարմարուել առանց դրա։ դուք էլ իմացէք՝ չկամեցողութիւնից չի, ոչ էլ նախանձից ա։ ընդամէնը՝ չեմ կարող։ ըստ որում, իմ հասկանալով ծրագրակազմի հեղինակը միտումնաւոր լայքեր չի աւելացրել, եւ տրամադրուած ա չաւելացնել։
@Koriz ծմակուտ.հայ֊ում կարող ես գրանցուել։ (:
վայ, @Fortuneteller֊ը վերադարձա՛ւ։
@kamee լավ, նայեցի։ ի դէպ https://en.m.wikipedia.org/wiki/Horseshoe_theory
@kerlingarfjoll @fperson ֆոտոների համար դարկթեյբլ եմ օգտագործում, միանշանակ խորհուրդ եմ տալիս: այլ կարիքների համար գիմպ, բլենդեռ, ինկսկեյպ, libreoffice draw, ffmpeg պարբերաբար պետք են գալիս, քիչ-քիչ վարժվում եմ, նաև դրանց: raw, raster image, vector image, video - ծածկույթն ապահովում են:
cad տիրույթն ա լուրջ բաց մնում:
http://norayr.am
gthb: norayr
sndcld: https://tinyurl.com/y8c4xp97
photos https://bit.ly/2M8Esy4
flickr http://bit.ly/2EfuDv9