Էսօր ուզում եմ գնամ մի քիչ պարելու, ընկերների հետ ժամանակ անցկացնելու, բայց մի տեսակ չեմ կարողանում լիարժեք ինձ զգամ, ուրախանամ, երբ սիրելիս հետս չի լինելու:
ինքն էլ ասեց գնա, երեխեքի հետ կուրախանաս:
բայց ինձ հանգիստ չի տալիս, որ հետո ինքը կարող ա իր ընկերների հետ գնա ինչ որ նման տեղ:
ես վստահում եմ իրան, անչափ սիրում, բայց խանդում եմ. երևի խանդ էլ չի հոգեկան խնդիրն ա մոտս՝ վախենալ կորցնելուց
ամեն ինչ գալիս ա նախկին հարաբերություններից, երբ ինձ ցավեցրել են, խաբել ու դավաճանել:
ողջույն սիրուններ:
սիրելիիս հետ վերջին շրջանում շատ լարված էինք ու իմ լավագույն որոշումը վիքենդին քաղաքից թռնելն էր իր հետ, չհաշված, որ լիքը դեդլայններ ունեի վաղվա համար, բայց ինքը շատ թանկ ա ինձ համար ու ուրիշ ոչինչ չէր երևում իմ աչքին քան էն, որ մեր հարաբերությունները վատանում են.
ու ես ճիշտ էի,ամեն ինչ հարթվեց. ոչ մի թեմայով չենք խոսել, ուղղակի վայել ենք էդ օրերը միասին, հանգստացել ամեն ինչից:
նվնվ
էսօր անիմաստ դրամա սարքեցի, նրա համար, որ ինձ իջացրեց տուն ու գնաց ընկերոջ հետ ֆիֆա խաղալու, հիմա էլ մյուս ընկերոջ տանն ա, ես չեմ աահմանափակում անձնական տարածքը, ուղղակի 2 օրից քննական շրջանս սկսվում ա ու չենք կարողանալու իրար նորմալ տեսնել :((
ես ահավոր վատ եմ զգում ինձ իմ անկապ դռամայի համար, բայց նաև շատ-շատ նեղվել եմ, որ իմ հետ չմնաց :((
հույզեր
շատ վատ գիշեր է
չեմ կարողանում քնել
մտքերս զզվելի են ու տհաճ...
աչքերս փակելիս պատերազմ եմ տեսնում, եղբորս դագաղը, տատիկիս վերջին հայացքը, կատվիս անշնչացած մարմինը, սիրելիիս անօգնական վիճակը հորաքրոջ թաղմանը....
թվում է երբեք չեմ հաղթահարի, երբեք չեմ կարողանա էլ լիարժեք ապրել:
հոգնել եմ նստածս տեղը ուղղակի պահի տակ լացելուց, հոգնել եմ պատասխաններ չգտնելուց....
ու ուզում եմ առանձին ապրենք միայն երկուսով, բայց վերջին անգամ, որ էդ մասին խոսում էինք 50/50 իր տնեցիքի հետ ապրելը: ես բան չասեցի, ասեցի արա ոնց ճիշտ ա, բայց արդյոք լռերը ճիշտ էր(( ուզում եմ ազատ ապրել իմ տան մեջ, ես նույնիսկ իմ տնեցիքի հետ եմ կաշկանդվում ապրել: չգիտեմ, բարդ է