Նենց չեմ սիրում ինչ-որ քաղաքների միջև ընտրության առաջ կանգնելը։ Նախորդ 7 տարիներին միշտ Գյումրի-Երևան դիլեմայի առաջ եմ եղել, իսկ հիմա, երբ Շվեյցարիայի վիզաս երկարացրին, պիտի մի հատ էլ Ժնև-Երևան ընտրությունը հաղթահարեմ, ինչը հեշտ չի բնավ։

էս վերջերս էնքան տարօրինակ անհասկանալի հարաբերություններ էի հավաքել գլխիս ու հասկանում էի, թե ինչքան ա դա ազդում իմ վրա, ժամանակ ու էներգիա խլում ինձնից, բայց մեկ ա չէի կարողանում հրաժարվեմ։
նախորդ շաբաթ ուժ հավաքեցի, էդ բոլոր մարդկանց հերթով բացատրեցի, որ հոգնել եմ ու էլ չեմ ուզում տենց շարունակեմ․ հույս ունեմ՝ շուտավ ավելի լավ կլինեմ, առանց էդ դրամաների ու թունավորումների։

Ես համալսարանում բակալավրի տարիներին շատ վատ էի սովորում, սարսափելի վատ, որովհետև համոզված էի, որ դա այն կրթությունը չի, որը ես երազել եմ, որ համալսարանը շատ լոքշ ա, ժամանակս ավելի լավ բանի վրա կարամ ծախսեմ ու ես վեր եմ էդ ամենից, բլա-բլա։
Տարիներ անց սարսափելի ափսոսում եմ, որ տենց եմ պահել ինձ, որովհետև իմ ժամանակը շատ կարևոր ա հիմա ու ափսոսում եմ, որ հնարավորությունները չեմ օգտագործում։

Մի ժամանակ մտածում էի, թե ինչքան վատ պետք ա լինեմ, որ էս երգը լսեմ ու աշխատում էի ինձ միշտ հեռու պահել էս երգից, բայց էսօր մի 84 անգամ լսել եմ երևի արդեն։
youtube.com/watch?v=3caiEhHvSz

Էն օրը 3D մոդելավորող էի փնտրում, մի երկու հոգու խորհուրդ տվեցին, շփվեցի-շփվեցի, մի քանի մասնագետի հետ, բայց վերջում խորհուրդ տվեցին մարդու, որն իմ դասարանցին ա եղել։
Պտտվեցի-պտտվեցի, էլի հետ եկա իմ ընկերների մոտ, հեռվում էի փնտրում, ինձ շատ մոտ գտա։
Ոնց որ մի հատ փակ շրջանում լինեմ, որից ոչ մի կերպ դուրս գալ չի ստացվում, սարսափելի փոքր երկիր ա Հայաստանը://

Գուդրիդսում ռեվյուներ էի նայում սիրածս ֆրանսիացի հեղինակներից մեկի մասին, ու կյանքում առաջին անգամ տեսա, որ մեկը գրել էր․
-Հիասքանչ գիրք է։
Ու 1 էր գնահատել գիրքը․ նայում էի ու մտածում՝ ո՞նց , ո՞նց ա բա էլ հիասքանչ գիրք, եթե 1 ես գնահատել։((

Էս ծնողներ-որդիներ թեմայի մասին ես մենակ մի ցանկություն ունեմ․
Ծնորղներս իրանց կյանքն ունենան, իրանց համար ապրեն, իմ կյանքը, իմ լավ լինելը իրանց գոյության միակ իմաստ ու նպատակը չսարքեն։
Միշտ մտածել եմ ծնողներիս ասել՝ մերսի, որ պահել, մեծացրել եք, բայց հիմա հանգիստ թողեք ապրեմ ու եկեք մնանք ընկերներ, ամեն մեկս մեր կյանքով։

Էսօր ինձ բռնացրի էն մտքի վրա, որ կինո լավ օպերատորական աշխատանքի համար եմ նայում հիմնականում։
Արդեն չգիտեմ էլ ինչ սպասել ինքս ինձնից ։//

Ինձ թվում ա, որ բոլորի կյանքում էլ վաղ թե ուշ գալիս ա մի փուլ, երբ հասկանում ես, որ Փինկ Ֆլոյդը վաղուց արդեն սիրելի խումբդ չի, Լարս ֆոն Թրիերն էլ սիրածդ ռեժիսորը։
Ու որ վաղուց արդեն տեքստերը սիրուն ու կատարյալ չես կարում կետադրես ։//

+ոնց ջոկում եմ մարդիկ շատ սուբյեկտիվ են դառնում, երբ ճանաչում են դիմացինին ու չեն կարում ադեկվատ ֆիդբեք տան, եթե դիմացինը իրանց մտերիմն ա, սիրելին կամ ընկերը, իսկ թվիթերում բոլորը վաղուց իմ մտերիմներն ու ընկերներն են, կամ ցույց են տալիս տենց։

Show thread

Անանունության պահով ուզում էի ասել, որ թվիթերից գաղթեցի թութ, որովհետև արդեն բոլորը սկսել էին ճանաչել, ու սարսափելի շատ մարդիկ էին սկսել կարդալ։ Էդ ահագին վախեցնող ա արդեն։ Անկեղծ գրել չէր լինում, մեկ-մեկ դաժը գրաքննություն էին անում, թե խի էսինչ բանը գրեցի ու էդ ինձ ահագին սահմանափակում էր, իսկ մի ժամանակ թվիթերը տեղ էր, որտեղ ես հանգիստ կարայի անկապ անկեղծ բաներ դուրս տայի։//

Ինձ թվում ա, որ տատու ունենալու ամենաբարդ պահն էն ա, որ պետք ա նաև բոլորին բացատրես, թե ինչ ա նշանակում ու թե ինչի ես հենց էդ արել։//

Սիրում եմ էն պահերը, երբ ինչ-որ նկարիչի մասին գիտելիքներս հասնում են էն մակարդակին, որ հազարի միջից կարամ տարբերեմ իրա նկարները, ասեմ կյանքի որ փուլում ա նկարել։
Չգիտեմ էդ ինչ ա ինձ տալիս կամ ինչ կա դրա մեջ ուրախանալու, բայց դե հիմա, էդ ա։

Մեկ էլ երբեմն նենց բաներ եմ նկատում մասնագիտական գրականություն կարդալուց, որ մտածում եմ՝ ո՞նց կարողա սա շուտ նկատած չլինեի կամ ուշադիր եղած չլինեի ու հասկանում եմ, թե ինչքան ժամանակ եմ կորցրել անուշադրությանս պատճառով։😞

Ու երևի միշտ մտածել եմ ճարտարապետ դառնալու մասին, բայց երբեք ընթացք չեմ տվել էդ ցանկությանս, իսկ հիմա ահավոր ափսոսում եմ, բայց արդեն շատ ուշ ա։

Երեկ ինձ մի պահ բռնացրի էն մտքի վրա, որ մեկը հարցրեց՝ որն ա սիրածդ գիրքը, ուզում էի պատասխանեի՝ «Հայ ճարտարապետության պատմություն» առաջին հատորը։

@revik ես է մտածում եմ շվեյցարական ինչ հագուկապ ու պարկապզուկ ։ԴԴ

ես նկատել եմ, որ երբ ուրախ եմ լինում ու կյանքումս ամեն ինչ լավ ա լինում, գրելս չի գալիս․ պետք ա սաղ օրը վատ լինե՞մ, որ գրեմ

Հասկանում ես, որ կառանտինը վատ ա ազդում մարդկանց վրա, երբ ընկերուհուդ ասում ես՝ զգույշ կլինես ավտոստոպելուց չբռնաբարեն, ասում ա՝ ուր էր մի տենց բան լիներ։//

Մարդ պետք ա նենց մասնագիտություն ունենա, որ մաման զանգի, հարցնի՝ էս պիպետկեն ի՞նչ գործ ունի ռյուկզակումդ, դու էլ հանգիստ պատասխանես, որ պեղումների ժամանակ ես օգտագործում, ասի՝ լավ, դե պահեմ, հետո էլի պետք կգա, բալես։ԴԴ

Show more
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!