Show newer

ես չգիտեի, որ ուինդոուս սերվերի լիցենզիայի համար պետք է վճարես ըստ միջուկների քանակի։
այսինքն՝ եթե գնել ես 1 կարգիչ, որը ունի 1 պրոցեսսոր 4 միջուկով՝ միևնույնն է, պետք է վճարես մին. 8 միջուկի համար։ ամեն պրոցի համար։
բայց այստեղ գլխացավանքից չես պրծնում, չէ։
ամեն ֆիզիկական կարգիչի համար էլ՝ մինիմում 16 միջուկի լիցենզիա։
մդաաաաաաաաա~

հեծիկիս արգելակի սկավառակներն են եկել, վաղը գնալու եմ, տեղադրեմ։
վերջապես էն էժան հեծանիվի խշռտոցը կվերանա անիվներից։
😌💚🌱

վերջին գրանցումը անցա։
ասում էին՝ նախորդ գրանցման տեղերը լցվել են 20 վայրկյանում, ու ես ահավոր անհանգիստ էի։

բախտս բերեց, որ հեռախոսով էի զբաղվում։ մեյլերը արագ հասնում են հեռախոսիս ֊ երևի 10 վայրկյան անցավ իրենց ուղրկելուց հետո, արդեն բլանկը ուղարկեցի։

փֆֆ, հիմա կմտածեն՝ էս աղջիկը առավոտ 9ից նստած սպասում ու վայրկյանը մեկ նամակ ա թարմացնում։ էս 🙃 խեվից հեռու մնանք։

Բացել շղթան

երազումս տեսել եմ, թե հայտնի հեծանիվի գող ուզում ա իմը գողանա փողոցից։
զարդնել, գուգլում եմ, թե ոնց հեծանիվի տակ մարդու քցել։
նա վսյակի էլի ~

սկսել եմ ինձ բռնացնել, որ մարդկանց հետ շփման պակասից սկսել եմ ամեն անկապ միտքս բարձրաձայնել։

հիմա արդեն կասկածում եմ՝ ո՞ր մտքերն են լավը, որո՞նք կարող եմ քննարկել ընկերներիս հետ, ու թե ինչն ա պետք լռել։

էսօր 42 Երևանից նամակ ստացա, ամսի 29ին պետք է գրանցվեմ։ ստացվեց, գադս!

էսօր աման լվացողը ու խոհարարի օգնականը չէին եկել։
մատներս այլևս չի կարդում հեռախոսս՝ հա՛մ մանր քերծեր են, հա՛մ էլ ժավելից ու հեղուկից հետո մի գրամ յուղ չկա մատներիս։
աբզաց, հիմա ո՞նց օգտվեմ մանրազոմբաարկղովս։

հիմա հասկանում եմ գրքի գլխավոր չարագործներին ֊ ինչ֊որ մի ԳՀ, ով մտածում ա, թե ինքը բոցն ա ու արդրամիտ մարդ ա, հասցնում ա էս խղճուկին։

Բացել շղթան

ինադու եմ նեռվերի վրա ազդում, որ իրան իրա առօրեայի մեջ նողկալի ու անարգված զգա։
(այստեղ երևի 300 տող անտագոնիստիկ մտքեր եմ գրել, չտեղավորվեց, ջնջեցի)։

երազումս մոռացած, կիսաավարտ գործ եմ տեսնում։ զարդմում միքիչ պանիկում եմ, նորից քնում։

տանը բան չկա ուտելու։
սաղս աշխատանքի ենք, տունը մենակ քնում ենք։
հաց֊պանիր եմ գտել, ուտում եմ։

յէէէէէ, միշըն քըմփլիթ!
հասնել խորենացի փողոցից մինչև աջսփնյակ։
դիքը սպանեց ոտքերս, բայց հասա։
վաղը չեմ կարանալու քայլել 😭
հ. գ. վերջին 2 կմ֊ը դիք էր, նենց հավես քամի էր գալիս դեմքիս։

ich habe kein lust mehr!
ich möchte auf Urlau gehen.

գիշերը հեծանիվ քշելը էս ի՞նչ թույն ա։

լավ, գլխումս պտտվող ծանր մտքերը թթեցի, հիմա գնամ սուրճ խմեմ, կես ժամ պատշգամբում նստեմ, որ աշխատանքի գնամ, հետո էլ մինչև ուշ պետք ա պարապեմ։

շատ հետաքրքիր փաստ եմ հայտնաբերել ֊ առօրյա կյանքին ինձ անիմեն ա սովորացրել։
1. սպորտ֊մանգա ֊ ոնց լվացք անել,
2. շոու֊բիզ ֊ մարդկանց հետ շփում,
3. բաեվիկ ֊ ոնց հեռացնել շորերից կեղտաբծերը,
4. դետեկտիվ ֊ հեշտ սովորելու 101 լայֆհաք,
5. սարսափ֊կոմիքս ֊ մաթեմատիկայի սաղ օրենքները (հա, կա տենց մանգա)
6. յակուդզայի մասին մանգա ֊ տունը ուբոռկա անելու ձևերը,
7. գոթիկ մանգա ֊ խոհարարություն։
8. սլայս օֆ լայֆ ֊ դե պարզ ա։

Show older
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։