սպիտակ նկար էր ինձ պետք։
ոնց֊որ գուգլ մտած լինես, երբ կապը շատ վատն ա։

someone asked me why i study german, french and japanese at the same time

ինչ-որ մեկը կարողա՞ ունենա էս գրքերը տանը կամ կարգչի մեջ։
WS 12-ը նամանավանդ։

երազումս տեսել էի, որ քոմանդ շելը բրաուզերի պես էի օգտագործում՝ տեքստերը հասարակ գույնի էին, նկարնեիը ասկի֊ով էր վերարտադրում, լինքերն ու կոճակները կապույտ էին։ օգտագործելու համար գրում էիր enter xxx , որտեղ xxx֊ը լինքն էր, որը պետք է սեղմելու տեղը գրեիր։
ամեն քայլին նորից բրաուզերը ասկի֊ով նկարի պես տպում էր։

Vinland Saga

Երազանք մի օր գտլել Վինլանդը։
Վինլանդ Սագան սկսվում է 11-րդ դարում Դանիայի կողմից վերահսկվող Անգլիայում և ներկայացնում է Անգլիայի դանիացի զավթիչներին, որոնք սովորաբար հայտնի են որպես վիկինգներ: Պատմությունը միավորում է թագավոր Կնուտ Մեծի պատմական իշխանության հասնելու դրամատիզացումը և վրեժի սյուժեն՝ կենտրոնացած պատմական դեմքի, Թորֆինի վրա, ով ծառայում է վարձկանների խմբին և ապրում՝ մի օր վարձկանների գլխավորին սպանելու մտքով (ով պատասխանատու է իր հոր սպանության համար)։

manga diary

Gleipnir
ԳՀ֊ն մեկ֊մեկ հրեշ ա դառնում, ու չգիտի խի։
հրեշը համ քյութ ա համ զզվելի ֊ փռչոտ մուլտիկանման շան կոստյում ա։
հա, զզվելին՝ հետևից ցեփը թե բացես ֊ դատարկ ա կոստյումը, մենակ կարմիր մսից պատերն են։ Չեմ սպոյլի, թե խի ա հրեշ։ Եթե որոշեք նայել կիմանաք։

ՀԳ Աշխարհը ինչ֊որ բաներով նման ա Wonder egg priority-ին իրա սիստեմով, իսկ սյուժեն՝ PvP խաղերին։
ՀՀԳ Անիմեն արդեն կա։

How to kill a god

Երկրի վրա գոյություն ունեն միլիոնավոր ասվածներ, որոնց մեծ մասը մոռացվել են։ Նման աստվածների խելագառվելու կամ վատ պահելաձևի դեպքում գոյություն ունի հատուկ կազմակերպություն, որը "զբաղվում ա" իրենցով։
Նոր պատմություն ա, ու հա թրիլի մեջ ա պահում կարդացողին՝ անհնար ա գուշակել, թե ինչ կանեն հերոսները։

եղավ 50֊50։ եթե իմ միտքն էլ ավելացնեմ առնելու եմ, դուրս շատ ա եկել։

Բացել շղթան

Ապոլոնի արձանիկից եմ գտել։
Տրիլոբայթի հետ չենք կարում որոշել՝ առնե՞մ, թե՞ չէ։

արժի՞ հափոստին վստահել ու ինքնուրույն բերել։

Մանգանիմե օրագիր

Shumatsu no Valkyrie "Valkyrie of the End"
1000 տարին մեկ աստվածները ժողով են անում՝ մարդկության ապագան որոշելու համար։ Վերջինի որոշումը՝ մարդիկ պետք է վերանան։
Մանգան էպիկ գլադիատորական կռիվների մասին ա։ հաղթողը որոշում ա մարդկության ապագան, 13ից 7 հաղթանակ ունենալու դեպքում որոշումը կչեղարկվի, այլ դեպքում՝ ոչնչացում։

Satar wars: Visions
Lucasfilm and Qubic Pictures collab
Անիմեն շատ թույն կոնցեպտ ունի ֊ 9 սերիանեիից ամեն մեկը անհատական պատմություն են ու նկարահանվել են տարբեր ստուդիաների կողմից։
Կանոնի հերոսներից ոչ֊ոք չկան այստեղ, անիմեն ներկայացնում ա բուն Star Wars֊ի աշխարհը։
նկարահանող ստուդիաներից ամեն մեկն էլ ունի շատ հաջող անիմեների շարք, դրա համար համոզված եմ, որ շատ լավն ա։

դզզ, ստեղ Վագաբոնդական թեմաներ էլ կան 🤭😏🤫

Detective Conan
խուզարկուին թունավորում են, որից հետո նա զարթնում ա իր 7 տարեկան մարմնում։
ստիպված նա սկսում ա իր դասարանցու տանը ապրել, դասարանցու հորը գժվցնել, ու ազատ վախտ իրա տեղը սաղ գործերը բացահայտել։ խեղճ Կոգուրոն անիմեյի պոպուլյար լինելու պատճառով արդեն որերորդ սեզոնն ա, ինչ ոչ֊մի դեպք չի հասցրել վերջի։ հա, անիմեն 1000+ սեիիա ունի։

թույն ֆակտ ֊ detective Conan֊ի տրամաբանության հիմքի վրա լիքը իրական հանցագործություններ են բացահայտել։

դառգետում մարդկանց պերսոնալ ինֆոն են վաճառում։

Show older
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։