էսօր հյուսիսայինում հեծանիվ քշելուց 2 շուն էին հարձակվել։
լավ ա մի մարդ նկատեց, սկսեց կանչել մոտը որ ես թռնեմ։

@marine դրա համար ես շներ չեմ սիրում, մենակ կատուներ 😌
Եվ ենոտներ

Հետևել

@Lucy եթե կանգնում դեմքին ես նայում էլ չեն հաչում/կծում (եթե պիտբւլ/դոբիկ չեն), բայց երկար վախտ տանում ա, մինչև գնան էնկողմ։

չգիտեի՝ ոտիս նայեի, որ չբռնի, թե քաղաքի դեկոռի վրա չհագնեի։

վերջը մի հատ ծաղկաման տակ ի գրկեցի։

@marine դե շները իմ վրա որպես կանոն հաչում են։ Չնայած ես տան մոտի շների ոհմակի (մի շների խումբա, իրանք միշտ իմ կանգառում զով լռված են, մեծ շներ են, միշտ չիլ նստած) մոտով քիթս տնկած անցուդարձ եմ անում։
Ընդհանրապես իմ բնակավայրի շների նկատմամբ օք եմ։
Բայց այլ շներից խուսափում եմ, չեմ վստահում, անկանխատեսելի են, ես իրենց չեմ ճանաչում

@Lucy եթե ցույց տվիր որ վախսւմ ես ֊ կհարձակվեն։
չիլլ դեմքով անցի-գնա։ քո դեպքում հեշտ ա։

@marine հեշտա քանի իրանց չեմ տեսնում
Մի անգամ լաբից , ինչպես միշտ արդեն մութա դուրս եմ եկել, ականջակակներով քայլում եմ, մեկ էլ տեսնեմ ոտքերիս մոտը շունո ա, սկսել ա հոտոտի, էդ մեկի դուրը եկել էի, բայց վեր էի թռել, չէի նկատել։
Հետո այլ տեսակ էլ կա, որ հետևիցդա ֆռֆռում, աշխատողներից մեկը ասում ա էս քո շունն ա, ասում եմ չէ, ես իրանից փախնում եմ։
Բոլոր դեպքերում, ես շների հետ չունեմ։
Ես իրենց ցանկանում եմ ամենալավը, կկերակրեմ նույնիսկ, եթե վստահում եմ կողքով կանցնեմ, կկանգնեմ կողը, բայց չեմ կպնի 😌

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։