Ներում եմ ինձ թույլ լինելուս համար, ներում եմ ինձ ուժեղ գտնվելուս համար;
ներում եմ ինձ զգացմունքային լինելուս համար, ներում եմ ինձ սառնասիրտ գտնվելուս համար;
ներում եմ ինձ բարեխիղճ լինելուս համար, ներում եմ ինձ դաժան գտնվելուս համար;
ներում եմ ինձ հաղթողի վիճակում լինելուս համար, ներում եմ ինձ պարտվողական վիճակում գտնելուս համար։
#մանտրա
Միշտ դուրս եկել են պատահական ու ֆոկուսից դուրս ֆոտոներ։
Ժամանակն անցնում ա, իսկ ես կպել ու պոկ չեմ գալիս անցյալի լավ օրերից, որոնք ունեի, ուստի հին կամեռաս եմ փորփրում՝ իմանալով, որ մեկա նորմալ բան չկա մեջը։ Զուտ ինձ ա պետք սելֆ վալիդեյշընի համար, որովհետև ինձնից բացի ուրիշ ոչ մեկ էդ չի տալիս։ Էլի 2017-ի #արխիվ ից
Ժամանակագրական առումով «Դարք» սերիալի հետ զուգահեռներ եմ նկատել` նույն 1986 թվականը ու 33 տարվա տարբերությունը (2019 թվին դուրս գալը), մեկ էլ աուրան ու սաունդտրեկներն եմ նմանացնում` չնայած մեկը Նեթֆլիքս ա, մյուսը` HBO.
#սերիալ
Չեռնոբիլի մասին սերիալը ահագին հավանեցի։ Զարմանում եմ` ոնց են բրիտանացիք սենց լավ աշխատել կերպարների, միջավայրի ու պատմության նմանության վրա, մյուս կողմից էլ` իմանալով, թե ինչքան են սիրում ռուսներին «մոնստրի» կերպարանք տալ` անգլերեն հոդվածներին չեմ վստահում. չափազանցնում են, ռուսներն էլ` ոնց հասկացա, թաքցնում են ինֆորմացիան։
Երբ փակված են քո դռները, կուրացած` պատուհանները,
Եվ քեզ էլ ոչ մի աչք չի հետևում,
Դու մի քիչ նստում, սպասում ես, իսկ արդեն հետո սկսվում է
Մի գաղտնի ու անկեղծ ներկայացում։
___
Չես պատմի երբեք դու ինձ,
Չի պատմի ձեր հայելին,
Չեն պատմի պատերը ձեր
Այն մասին, ինչ կատարվում է քեզ հետ։
#լավէլի
Փառատոնի կուլմինացիան մի հատ քուիզ էր, որի ամբողջ ընթացքում պիտի լեռներով, ձորերով բարձրանայիր դեպի լիճը, ու հինթերը ճանապարհին գտնեիր․ իրականում էշություն էր էդ պահը, շատ անիմաստ վառվում էինք արևի տակ, երբ կարայինք ավտոյով հելնեինք ։Դ
2017-ի արշավի #արխիվից
Վայոց Ձորի Արտավան գյուղում ենք՝ էկոտուրիզմի փառատոնի։ Գյուղից վերև կա մի լիճ (ջրային գոյացություն), որը աշխարհի քարտեզի պատկերն ունի /իմ նկարներում չի երևալու, նենց որ արժի գուգլել տեսնելու համար։Դ/
Մեկը պատմում էր, որ կարդալու ընթացքում բառերն ու նախադասությունները գույների մեջ ա տեսնում։
Հիշեցի, որ փոքրուց ունեի սովորություն մարդկանց գույնի լեյբըլ կպցնել, օր․՝ մամաս կարմիր գույնի մեջ էր, պապաս՝ կապույտ, տատիկս՝ դեղին, պապիկս՝ կանաչ։ Էդպես ամեն գույնի հետ ասոցացվում էր տվյալ մարդու հետ ունեցածս հարաբերությունները։
So I heard it's #լսելիք day here.
https://www.youtube.com/watch?v=O6MjX1Am188
@kat_as_trofa ամէն մէկի բախտը խառը թութ ա՞, ... յետոյ չեմ ջոկում
Ամեն նի մընելավը խառը թոթ ա հիշտահըս տաս :Ճ
#բարբառ