Հետևել

երեւան։
աստաֆեան փողոց։
փողոցի մէջտեղով ահա,
մտքերի տակ ծանր կքած՝
անցնում է մի բանուոր—
քամի։

երեւան։
աստաֆեան փողոց։
քնթաթախ։
աչքերին փոշի։
խաղաղ—խաղաղ—քաղաք։
ու զռռոցը— «ա՜-ի՜, ա՜–ի՜, ա՜-ի՜»—
իշու,
էշան,
էշի...

ծոյլ,
դանդաղ։
մի քնած էշի
երջանիկ երազի նման—
տոթ,
արեւ,
ամառուայ փոշի—
երեւա՜ն,
երեւա՜ն,
երեւան...

· · Web · 0 · 0 · 4
Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!