herbmarium տարածուած
herbmarium տարածուած

Դուբլինի Չեստր Բիթի (Chester Beatty) թանգարանում կա բավականին մեծ հայ միջնադարյան ձեռագիր մատյանների հավաքածու։ Դրանք 12, 13, 16րդ դարերի, Սյունիքից, Պոլսից, Էդեսայից են։ Նաև ավելի շատ պահեստներում ունեն։





#դուբլին #գիրք #հայերեն

Ինչպե՞ս հայերեն թարգմանել crowdsourcing֊ը եւ crowdfunding֊ը։

@inky եւ ուզում եմ հատուկ շեշտել, որ ես հասկանում եմ քո զայրույթը/նեղվածությունը/զգացմունքները, որոնք լրիվ վավեր են։ պարզապես փորձում եմ ասել, որ աշխարհի քաղաքացիությունը /ինչպես գրեթե ամեն բան/ տարբեր սահմանումներ ունի եւ մարդիկ տարբեր են, եւ հաճախ երբ այլ տեսանկյունից ես նայում իրերին՝ ավելի հեշտ ես հասկանում, ինչը միշտ չի, որ կապ ունի ընդունելու եւ չնեղվելու հետ ։)

@inky եւ քանի դու ինձ նորից չես «հորդորել» վեր կենալ եւ գնալ իմ նորվեգիաները, ուզում եմ ասել, որ ես գիտեմ, թե ինչն ա ինձ պահում հայաստանում, ինքս ինձ հետ ազնիվ եմ էդ հարցում, եւ իմ մնալը ոչ վեհ, բայց գիտակցված որոշում ա։ ու տենց ։)

@inky բայց կարող ա իսկապես վեհ պատճառներով էլ գնան, թեեւ կարծեմ դա ավելի քիչ ա հանդիպում։ ասենք՝ այլ մշակույթում ապրել ուզելը, որ պարտադիր չի հարմարության մասին լինի։ օրնակ ինձ ամերիկան եւ ամերիկյան մշակույթը դուր չի գալիս, իսկ սկանդինավիան շատ ա ձգում, ու դա նաեւ մշակույթի մասին ա, ոչ բացառապես հարմարության։ ու ի դեպ էս պահին շվեդիան ավելի ա դուր գալիս, քան նորվեգիան, որովհետեւ էնտեղ ավելի բազմազան ա, իսկ ընդհանրապես իմ երազանքների երկիրը իսլանդիան ա ։) 1/2

@inky ինձ չի թվում, որ մենք տարբեր բաներ ենք ասում՝ մեծ հաշվով ։)

@inky հիմա ես կարո՞ղ եմ էստեղ լինելով /կամ որտեղ էլ որ լինեմ/ գլուխս կախ մի բան դեպի լավը փոխել՝ հրաշալի, չեմ կարող՝ պետք ա հասկանալ ինչ անել՝ առանց մյուսներին մեղադրելու։ ես էսպես եմ կարծում։

գլուխս կախ ասելով նկատի ունեմ համեստորեն, առանց կինոյի աղջիկը/տղան լինելու/երեւակայելու։

@inky շատ մարդիկ չեն ուզում գլուխ կոտրել, աղքատության, պատերազմի, կոռուպցիայի ինչ֊որ տեսակի մշակույթի մեջ ապրել։ եւ դա նորմալ ա։ եւ էն մարդիկ, ովքեր քիչ թե շատ լիազորված են /այդ թվում՝ ես/ չպետք ա մյուսներին վերեւից նայեն, թե ինչի՞ են ուրիշ երկրի, ուրիշ արժեքների ձգտում։ շատ պարզ ասած՝ իրենց լավ չի եւ իրենք գուցե չունեն դիմանալու եւ դիմադրության հնարավորությունները, որ որոշ մարդիկ ունեն՝ թերապիայի գնալու հնարավորությունից մինչեւ ինչ֊որ բան փոխելու, չհանձնվելու ռեսուրսներ։

@inky հա, ինքդ պատասխանեցիր։ ես չեմ ասում, որ արդար ա, բայց հասկանալի ա, ինչպես հասկանալ ա, երբ մարդիկ որոշում են նույն իտալիայից նորվեգիայից կամ այլ բարեկեցիկ տեղից վեր կենալ ու գնալ հայաստան, կամ աֆղանստան եւ այլն։ մարդիկ տարբեր են եւ աշխարհն ա տարբեր, ընկալումները։

ու կարծեմ դու ես մրցակցության, ազատ շուկայի եւ այլնի ջատագով չէ՞։ էնպես չի որ դա կապ չունի երկրների միջեւ էս խորքային անհավասարության հետ։ իտալիան ապրելու լավ տեղ ա համարվում, հայաստանը՝ ոչ։ մեծ հաշվով։

@inky որովհետեւ իրեն հարմար չի եւ չի ուզում իրեն նեղություն տալ, բնականաբար։ եւ պարտավոր չի գալ։ հազարավոր պատճառներ կան։ ոնց որ քեզ հարցնեմ՝ ինչու՞ չես ապրում քաղաքի վատ հատվածում, վատ պամաններում, գնա ապրի, լավացրու։ ու գուցե իսկապես ուզես գնալ, ապրել, բայց շատ մարդիկ չեն ուզի եւ դա նորմալ ա, մարդիկ տարբեր են, դա նրանց պակաս աշխարհի քաղաքացի չի դարձնում։

իսկ մաքսը, քրիստինան եւ դավիթը հրաշալին են, այո։

@inky տեխնիկապես, ֆիզիկապես եւ այլն չես կարող ապրել ամբողջ աշխարհում, եթե իհարկե աշխարհն ու երկիր մոլորակը լրիվ չես նույնականացնում ։)

ինձ համար բարդ ա ապրել հայաստանում եւ նույնքան բարդ ա սկանդինավյան երկրում կամ այս երկուսի միջեւ ապրելու մասին մտածելը։ իսկ իմ նորվեգացի ընկերը հանգիստ ապրում ա իտալիայի եւ նորվեգիայի միջեւ եւ օֆ էլ չի քաշում։ որովհետեւ ինքը նորվեգացի/եվրոպացի եւ այո, աշխարհի քաղաքացի ա, իսկ ես՝ ոչ։ ու նորմալ ա՝ առաջինին ձգտելը։

@inky աշխարհի քաղաքացի լինելը/ուզել լինելը/երազելը, ըստ իս, նաեւ էն մասին ա, որ բոլոր մարդիկ կարողանան ընտրել, թե որտեղ են ուզում ապրել եւ ինչու՝ նույնիսկ եթե դա արդի աշխարհում մեղմ ասած չաշխատող կոնցեպտ ա։

@anhaytananun շնորհակ 🥲

ինչ֊որ հարցեր, թեմաներ կան, որոնց մասին չեմ կարողանում հայերեն գրել, մտածել, խոսել։ ու հա մտածում եմ էս մասին։

I (finally) got an appointment with a psychotherapist/psychiatrist for the next week, and I can not stop overthinking a bunch of things, including my hesitance to take antidepressants yet on the other, the fear of never getting better. If anyone relates to this, please share your experience. Many thanks in advance!

Ցուցադրել հները
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։