Հետևել

ինչքա՞ն ա էական հեռախոսիդ մեջ սիմ քարտ կա թե չէ, տվյալ դուրս թողելու տեսանկյունից

@L3vOn որ քարտ չի լինում մեկ ա աշտարակներին պինգ անում ա՞

@gurgen
Ինչքան որ հասկացել կա ping բայց դա տեղի է ունենում ։ Հատուկ վթարային այսպես ասած ռեզերվային ալիքով ։ Այլապես emergency զանգեր տեղի չեն ունենա ։

@gurgen
Բայց թե այդ ռեզերվային ալիքը ինչ սահմանափակումներ ունի դա չեմ կարող ասել ՝ չգիտեմ ։

@L3vOn @gurgen այդ պատճառով էլ N900ը իդէալական հեռախօս էր։ կարողանում էիր ուղղակի կեռնել մոդուլն անջատել։

@antranigv @L3vOn փայն ֆոնն ու լիբրե ֆոնն էլ են չէ՞ կարում

@gurgen իրենք ոչ միայն սոֆտի մակարդակով, բայնֆոնում հարդուեր սուիթչ կայ ու մոդեմը առանձին տպասալ ա։

սովորական հեռախօսներում նոյն չիպի մէջ ա ու նոյն յիշողութեանը աքսես ունի։

@norayr
Դզեց, ես վերջերս ուզում էի պատվիրեի սոլդ աութ էր :'(

@gurgen հա, ինձ դուր ա գալիս մաեմօ֊լեստէն ու մի օր երեւի իր վրայ կը քշեմ։ հիմա դրոիդ4֊ի վրայ եմ քշում։

դեռ շատ աւելի հում ա ուբունտու֊ից իհարկէ։

@antranigv
Բայց դա անջատելու համար պետք էր չէ հատուկ գործողություններ նախապես անեիր ?

@L3vOn սկզբի ժամանակները հա։ վերջում արդէն ծրագիր էին սարքել որ մի կոճակով անում էիր։

@gurgen
Ամենավառ օրինակը դա osmocom բաց պրոյեկտն է, որը թույլա տալիս բարձրացնել gsm ցանց ։ Բայց կարծեմ այնտեղ պետք չի լինում սիմ քարտ որպեսզի կապ հաստատեն հեռախոսները իրար մեջ ։

Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!