@gurgen չեմ օգտւում տէնց բաներով։

@gurgen դիզերին պիտի միայն իրենց յաւելուածով կպնես, ես իսկապէս ոչ ազատ՝ միայն դրոն կառավարելու յաւելուածն ունեմ էսօր։ նաեւ ես չեմ կարող սթրիմինգի համար փող տալ, ես հասկանում եմ առնել ֆլակ։ իսկ սթրիմինգ յաւելուածը մէկ ա պահում ա ինձ մօտ քեշ, բայց մենակ ինքը կարայ էդ քեշը կարդայ՝ վատ գործարք ա ինձ համար։

ես հասկանում եմ որ էսօր քուլ ա ու գիքի ա տէնց սաասս֊ներով օգտուել, բայց ինձ ահաւոր չի դզում։

@norayr դիզերը սաաս ա համարվում?

@norayr հասկացա, իսկ ազատ ծա սարքողները, ինչ ես մտածում, ոնց կարան եկամուտ ունենան? Ես օրինակ մտածում էի ինչ-որ կերպ ցույց տալ, որ էս սերվիզը էս կոդն ա աշխատացնում։ Ասենք դիզերը լրիվ բաց լիներ ու սերվերից տեսնեիր քըմիթ հաշը։
Կամ վափշե սաս(ս) չանես ուղակի մեյնթենենսի կամ քընսալթինգի համար գումար ոըզես

@gurgen չգիտեմ, բարդ հարցեր են։
ջիպիէլը թոյլ ա տալիս ծախել սոֆթ, նաեւ էսօրուայ ազատ ծա֊ն տնտեսութեան մէջ ինտեգրուած ա, փող աշխատում են։ օրինակ, շատ թիմերին ռեդհետն ա վճարում, որը հաբ ա հանդիսանում արդիւնաբերութեան ու ազատ ծա գրող թիմերի միջեւ։ այլ հարց ա որ գերշահոյթ չեն ունենում։
գուցէ հաւէս կը լինէր լինուքս դիստիրիբուտիւները իրենց խանութներում ունենան վճարելու կամ դոնէյթ անելու օպցիա՝ նոյն ազատ ծա֊ի համար։ էդ էլ ա բարդ, զի շատ ծա պարզապէս լիբ ա օգտագործում, իսկ լիբը խանութումում չի երեւում։

@gurgen ինչ վերաբերում ա ռեմոթ սերուիսներին, գոնէ էյփիայ տային, ու գոնէ մենք կարողանայինք մեր յաւելուածները սարքէինք ազատ, որ մեր սարքերի վրայ աշխատելիս իրենց էթիկապէս պահեն։

@gurgen
էդ էլ երբ կայ էյփիայներով են սահմանափակում, որ ասենք ինստագրամը երկար միայն իրենց յաւելուածից էր թողնում նկար վերբեռնել (ազատ ծա֊ի սահմանումներից մէկը՝ օգտագործել ծրագիրը ոնց ուզում ես), ու նոր մի քանի տարի առաջ թողեց մոբայլ զննիչներից։ բայց էյփիայ չբացեց ու եթէ խալխի յաւելուածից նկար վերբեռնեն հտտպ յայցերը ռեւերս ինջիներինգ անելով, էդ յաւելուածը բան կանեն։

@gurgen յստակ պատկերացնում եմ որ միայն հզօր տնտեսութեամբ երկրում կարող էր ազատ ծա֊ն ոչ միայն ծագել, այլ զարգանալ, ու այդ երկիրը պիտի լինէր կապիտալիստական, զի այլապէս հզօր տնտեսութիւն չես կարող ունենալ։

նոյնը սոցիալական ազատութիւններին ա վերաբերում, չնայած ամն֊ում շատ կոնսերուատիւ աջեր կան, զարմանալիօրէն էդ ամենաազատ երկիրն ա փոքրամասնութիւնների համար։

ամէնը, ըստ իս՝ դասական լիբերալիզմից ա գալիս՝ ջոն լոք, եւ այլն։

@gurgen կը ներես որ էդ ուղղութեամբ տարայ, զուտ ես սովետ յիշող մարդ եմ, ու իմ հետաքրքրութիւններից են դիկտատուրաները, ռեժիմները, համակարգերը, ու ես էլ եմ դրան չնայած ձախական բացիլլայով հիւանդացել, ու շատ երկար չէի կարողանում ապաքինուել։ ինձ թւում ա, ապաքինուեցի որովհետեւ չէի ուզում իմ ուզածները եղածի տեղ դնել, ու համարձակութիւն ունեցել էի խորանալ ու բացատրութիւններ փնտրել, ու գտնել ապշելու ինձ համար փաստարկներ։

կարող ենք փակել էդ թեման, կը ներես որ շեղուեցի։

@norayr չէ, հետաքրիքր ա։ Հիմա գիտհաբը օրինակ սպոնսըրների ծրագիր ա սկսել, բայց ինձ չի թվում, որ էդ լայն տարածում կունենա։ Էն փաստը, որ ասենք պատրեոն գոյություն ունի նշանակում ա սիստեմը չի աշխատում։ Ինձ թվում ա պետք ա հավաքվեն ինչ-որ պրոտոկոլ մշակեն դրա համար, կարա ազատ ծա-ի լիցենզիայի մաս լինի, օրինակ իքս գումարից ավել շրջանառություն ունենալու դեպքում պետք ա վճարես օգտագործելու համար

@gurgen լսի հետաքրքիր բան ես ասում։
ինչ֊որ բան որը ֆորմալ հաստատուող ա։

բայց դէ ազատ ծա֊ի դէպքում չես կարող պարտադրել վճարումը սկզբունքօրէն։

կարող ես դիստրիբուտիւ կամ խանութ ստեղծել ուր պարտադրում ես։

նաեւ հաղորդակարգը պէտք ա ապակենտրոն լինի, որ մի կենտրոն չլինի որ օգտագործման մասին տեղեկատւութիւն ունի, այլ հէնց հեղինակն ունենայ սերուեր, որին տալիս են։

ու կամեցողները աւտոմատ վճարում են ինչ֊որ պայմանների դէպքում։

գուցէ էթերեումի կոնտրակտները լաւ տարբերակ լինեն։

@gurgen դէ կատարեալ դէպքում քաշած են նիշքերը, յաճախ թորենթ, զի յաճախ ոչ ռեմասթերդ ֆլակ հնարաւոր չի լեգալ առնել։ բենդքամփն եմ սիրում, էնտեղից առնում եմ։

եթէ սթրիմինգ՝ միայն սաունդքլաուդ, ու իւթիւբ, վերջինից պիտի ազատուեմ, բայց նիւփայփը փրկում ա։ նոյն նախագծողի միւզիքփայփդը քաշում ա միայն աւդիո հոսքը իւթիւբից։

Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!