օքեյ ա՞, որ ժապավենային տեսախցիկները 10000 դրամից էժան են լիստում 😬
(ուզում եմ սկսել լուսանկարել :) )
@inky@ծմակուտ.հայ @fperson Նորայր կսպասեմ պոդքաստիդ ✨
@Լ ու ս ի ն է յէյ։
@fperson :SarianFlagRounded: լս գրի ինձ չաթով, նայենք հա՞, խցիկը։ ինչ֊որ կասկածելի ա որ օլիմպուս կը լինի տաս հազարով։ կամ երեւի «միլնիցա» օլիմպուս ա, դէ հա, կարող ես վերցնել, իր լօֆայ հաւէսն ունի, բայց դէ շատ բան ակնկալել պէտք չի։ իմ կարծիքով կողքից ա պէտք «փոյնթ ընդ շութ» ունենալ, երբ արդէն լաւն ունես, ու ուզում ես տէնց զուարճանալ։
@fperson :SarianFlagRounded: ֆոտո խցի՞կ նկատի ունես։
սովետականից կարող ես սկսել, բայց չարժի՝ տանջանք ա։ յուսալի չեն, անորակ են, երկար կարող եմ պատմել։ եթէ/երբ պոդքաստ սկսեմ, երեւի առաջին հաղորդումը դրան կը նուիրեմ՝ համոզեմ որ մազոխիստ չլինեն մարդիկ ու սովետական խցիկներ չառնեն։