Ահավորան արդեն կայք ունի շնորհիվ @redmikay-ի։ Հենց այսօր միացեք մեր շարժմանը՝ այցելելով ahavor.am/

Սենց հնություն գտա՝
«Հայերեն լեզվական մշակույթի տեղափոխումը համակարգչային հենքի», գրված 1995 թվականին։ 26 տարի ա անցել, բայց ստեղ նկարագրվածի մի մասը տենց էլ դեռ իրականացված չի։

users.freenet.am/~vm/ArmSystem

Էս մեկը պատրաստ ա․ առաջարկները ու կարծիքները խրախուսվում են։
behance.net/gallery/114691721/

Քանի որ էն մեկը շատ հավանեցիք՝ էս էլ երկրորդ տարբերակն ա։ Լա՞վն ա։

Նինտենդոյի հին խաղերից ոգեշնչված՝ հայերեն պիքսելային ֆոնտ եմ փորձում սարքել։

Էնքան լոքշ ու մենակ ա, մտել թվիթերի ֆեյքերովս թվիթներ եմ կարդում։

Բացել շղթան

Մենակության զգացումը նենց տարօրինակ ա․ մեկ էլ գալիս ա ու ոչ մի բանով չի լինում կանգնեցնել։

Տարին ավարտում եմ ամենասիրածս մեջբերումներից մեկով։
«Մենք ինքներս մեզ պատմություններ ենք պատմում, որ ապրենք։ …Մենք մեկնաբանում ենք այն, ինչ տեսնում ենք, բազմաթիվ հնարավորություններից ընտրում ենք ամենաաշխատող տարբերակը։ Մենք, հատկապես, երբ գրող ենք, ամբողջությամբ ապրում ենք հուսահատ պատկերների վրա պատմության գծեր կառուցելով, այն «գաղափարներով», որոնց միջոցով սովորել ենք սառեցնել փոփոխվող մոգական պատկերները՝ մեր իրական փորձառությունը։»
xn--y9atl4ak4ab9c.xn--y9a3aq/d

Տարկովսկու Սոլարիսում (կինոյում) Սնաուտը ասում է՝ «Մարդուն մարդ է պետք», իսկ գրքում, ասում է՝ «Մեզ հայելի է պետք»։ Էս իմ ամենասիրելի մեջբերումներիցս մեկն ա, դրա համար գցել եմ իմ մոտ, որ միշտ մնա։
xn--y9atl4ak4ab9c.xn--y9a3aq/d

Դեռ ոչ մեկը էն հումորը չի՞ արել, որ Նոր տարուն թթով պետք ա գնանք թթի արաղ խմենք։

Յունգի նամակներից մեկը թարգմանեցի հայերեն, էլի շատ սիրուն ա։
«Ով նայում է դեպի դուրս՝ երազում է, ով նայում է ներս՝ արթնանում է։»

xn--y9atl4ak4ab9c.xn--y9a3aq/d

Կարլ Չապեկը մի հատ պատմվածք ունի Պրոմեթևսի մասին, որում ամփոփված ա չինովնիկների վերաբերմունքը ցանկացած հանրային բարիքի հանդեպ։ Էս վերաբերմունքը մինչ օրս արդիական ա ու երևի դեռ երկար կլինի։ Գրապահարանում կա էս փոքր պատմվածքը ու կարդալու արժանի ա։
grapaharan.org/%D5%8A%D6%80%D5

Էն օրը մեկի հետ խոսում էի, ասաց՝ բա գիտես Բորխեսից մի հատ սիրուն բան կա ու ուղարկեց ինձ, որ կարդամ։ Ես էլ կարդացի, հիշեցի, որ սա մի անգամ էլ էի կարդացել, շատ շուտ։ Հետո մտածեցի՝ լավ կլինի հայերեն թարգմանեմ, որ ավելի լավ զգամ։ Շատ խրթին տեքստ ա, բայց մի տեսակ շատ սիրուն ա թվում․ չգիտեմ ինչի։ Եթե հինգ րոպե ունեք, կարաք դուք էլ կարդաք, շատ փոքր ա։
xn--y9atl4ak4ab9c.xn--y9a3aq/d

Տրավմային հասնելու համար պետք է բացահայտենք տրավմայի «խոսքային կորիզը»։ Խոսքային կորիզի քարտեզը կազմելու համար հեղինակը առաջարկում է չորս գործիք, որոնց միջոցով կբացահայտենք․
*Խորքային դժգոհությունը
*Խորքային նկարագրությունները
*Խորքային նախադասությունը
*Խորքային տրավման
Այս գործիքների մասին նկարագրվելու է հաջորդ մասում։ Երկրորդ մասը, ենթադրաբար, ավելի գործնական բնույթի է, դրա համար ավելի ամփոփ կներկայացնեմ։ Առաջին մասի ավարտ։

Բացել շղթան

4. Այս կետի մասին վերևում էլ եմ նշել․ ըստ հեղինակի, ընտանեկան դեպքերը և ընտանիքի համակարգի այլ անձանց պատմությունը կարող են ազդել մեզ վրա։ Քանի դեռ չենք բացահայտել այս կապը, մենք չենք կարողանա մեղմել մեր վախերն ու զգացմունքները։

Բացել շղթան

3-րդ և 4-րդ կետերի արանքում մի հատ փոքր ենթագլուխ կա՝ Մանկության բացասական հիշողությունները վերնագրով, որը շատ հավանեցի ու որոշեցի ամբողջությամբ թարգմանել։
xn--y9atl4ak4ab9c.xn--y9a3aq/d

Բացել շղթան

3. Նման խզումը դժվար է բացահայտել, քանի որ վաղ խզման ժամանակ հիշողությունների համար պատասխանատու հիպոկամպը (գլխուղեղի բաժին) դեռ զարգացած չի։ Սրա պատճառով, նման տրավման պահպանվում է պատկերների, ֆիզիկական զգացողությունների, զգացմունքների, այլ ոչ թե պատմության տեսքով (եթե իհարկե, ընհանրապես պահպանվում է)։ Դրա համար հետագայում դժվար է լինում օբյեկտիվ կապ հաստատել զգացողության և անցյալի միջև։
Երեխան մորը տեսնում է որպես մի ամբողջ աշխարհ և կապի խզումը ընկալվում է որպես կյանքից անջատում։ (2)

Բացել շղթան

3. Արդյո՞ք մորդ հետ ունեցածդ վաղ կապում խզում է տեղի ունեցել։

Այս խզումն ունեցող մարդիկ անպայման չէ մերժեն մորը։ Ավելի հաճախ, սա արտահայտվում է տագնապի զգացումով, երբ մենք փորձում ենք զգացմունքորեն կապվենք զուգընկերոջ հետ։ Այս տագնապը կարող է տարածվել նաև ռոմանտիկ հարաբերություններ չպահպանելու (չունենալու) և երեխա չցանկանալու վրա։ (1)

Բացել շղթան

2. Երբ մենք մերժում ենք ծնողներից մեկին, մենք չենք տեսնում մեր նմանությունը նրան։ Այդ պատճառով, այս վարքը սովորաբար արտացոլվում է այլ մարդկանց վրա․ մենք ձգտում ենք այնպիսի ընկերների, զուգընկերների, գործընկերների, որոնք ունեն այն վարքային հատկանիշները, որոնք մենք մերժում ենք մեր ծնողի ներսում։

Ծնողի հետ հարաբերությունների բուժումը հաճախ սկսում է ծնողի ներքին պատկերի փոփոխումից։ Այստեղ հեղինակն առաջարկում է մի վարժություն, որի միջոցով մտովի պատկերում ենք մեր ծնողին և նրա պատմությունը։

Բացել շղթան

2. Արդյո՞ք մեղադրել ես, դատել, մերժել կամ կապերդ խզել ծնողներից մեկի հետ։

Հեղինակը կարծում է, որ մենք անպայման պետք է վերականգնենք այս խզված հարաբերությունը, եթե ցանկանում ենք ամբողջական կյանք ապրել։ Նա առաջարկում է մի տեխնիկա, որով մտածում և գիտակցում ես ծնողի ու նրա տրավմաների մասին, հասկանում, թե ինչու է նաև այդպես վարվել քո հանդեպ, առաջարկում տարբեր իրավիճակներ, որոնց դեպքում ծնողը այդպես կվարվեր։ (1)

Բացել շղթան
Show older
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։